ՀԱՅ РУС ENG
MAIN
MAIN SECTIONS

30-30

(047) 94-86-20

ԴԻՄԵԼ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ


ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՎԱՐՔԱԳԾԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ

ԼԵՌՆԱՅԻՆ   ՂԱՐԱԲԱՂԻ   ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
   ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո  Ր  Ո  Շ  Ո Ւ  Մ

26  նոյեմբերի 2002թ.                                                      թիվ 55

                                                                
ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՎԱՐՔԱԳԾԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

            
     
«Հարկային ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության  օրենքի 4-րդ հոդվածի համաձայն` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը       
ո ր ո շ ո ւ մ   է.
1. Հաստատել հարկային ծառայողի վարքագծի կանոնները (կցվում է):
2. Սույն վարքագծի կանոնների, ինչպես նաև դրանցում կատարված փոփոխությունների մասին Հարկային ծառայության մարմինը պարտավոր է անհատապես տեղեկացնել հարկային ծառայողներին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2003թ. հունվարի 1-ից:

 


       
ԼՂՀ  ՎԱՐՉԱՊԵՏ                             Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ

 

 

 
Հաստատված է
ԼՂՀ կառավարության 2002 թվականի
նոյեմբերի 26-ի թիվ 55 որոշմամբ  


 
Հարկային ծառայողի վարքագծի կանոնները

       

1. Սույնով սահմանվում են հարկային ծառայողի վարքագծի կանոնները, ինչպես ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում, այնպես էլ ծառայողական պարտականություններից դուրս:
2. Հարկային ծառայողի վարքագծի կանոնները, բարոյականության համընդհանուր սկզբունքների վրա հիմնված, ¦Հարկային ծառայության մասին § Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային ծառայության մարմնի (այսուհետև` Հարկային ծառայության մարմին) ընթացակարգերին համապատասխան հարկային ծառայողի վարվելակերպի, վարքագծի և փոխհարաբերությունների առանձնահատկությունների կարգավորող նորմեր են (այսուհետև` վարքագծի կանոններ):
3. Վարքագծի կանոնների նպատակն է`ուղղորդել հարկային ծառայողին վերջինիս վարվելակերպում, ինչպես նաև տեղեկացնել քաղաքացիներին` ինչպիսի պահվածք պետք է ակնկալել հարկային ծառայողից:
4. Հարկային ծառայողը պարտավոր է`
ա) ցուցաբերել անմնացորդ հավատարմություն և նվիրվածություն Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը, հարգել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական խորհրդանիշը (դրոշը, զինանշանը, օրհներգը) և պետական լեզուն.
բ) կատարել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքների և այլ իրավական ակտերի պահանջները.
գ) հրապարակայնորեն չընդդիմանալ պետական մարմինների և պաշտոնատար անձանց կողմից վարվող քաղաքականությանը.
դ) զերծ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են խոչընդոտել պետական մարմնի աշխատանքներին կամ վարկաբեկել և հեղինակազրկել վերջինիս կամ հարկային ծառայության վարկանիշը, հարկային ծառայողի կոչումն ու համբավը.
ե) ղեկավարվել մարդասիրության, արդարության և ազնվության սկզբունքների վրա հիմնված բարոյական նորմերով.

զ) հարգել մարդու արժանապատվությունը` անկախ նրա ազգությունից, ռասայից, սեռից, լեզվից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական ծագումից, պաշտոնական դիրքից, գույքային կամ այլ դրությունից.

է) լինել անաչառ, անկողմնակալ, զուսպ և օրինակելի.
ը) անհարկի չընդգծել իր պաշտոնական դիրքը.
թ) ստեղծված ոչ ստանդարտ կամ արտակարգ իրավիճակներում չցուցաբերել երկչոտություն կամ անհարկի զգացմունքայնություն, լինել հավասարակշռված.      

ժ) լինել կարգապահ, ճշտախոս, հասարակության և պետության շահերը բարձր դասել անձնականից, անմնացորդ կերպով նվիրվել աշխատանքին.
ժա) իր վարքով նպաստել հասարակության այն համոզմունքի և հավատի ձևավորմանը և պահպանմանը, որ հարկային ծառայությունը հիմնված է անկողմնակալության, ազնվության և արդյունավետության գաղափարի վրա.

ժբ) լինել քաղաքավարի հարկատուների, գործընկերների, ենթակա անձանց և ղեկավարության հետ.
ժգ) խուսափել ցանկացած տեսակի հովանավորչությունից, միջնորդությունից, աջակցությունից, խորհրդատվությունից, որոնց արդյունքում կարող է խոչընդոտվել հարկային օրենսդրության պահանջների կատարումը, ծառայության ընթացքում օգտագործել միայն բարոյական միջոցներ նպատակին հասնելու համար.
ժդ) իր վարքով  իրեն կախվածության մեջ չդնել որևէ անձից.
ժե) խուսափել անհարկի խոստումներից, գիտակցել իր խոսքի արժեքն ու կարևորությունը, տրված խոստման հնարավոր բացասական հետևանքները.
ժզ) ապահովել մարդու  և քաղաքացու իրավունքների ու օրինական  շահերի պաշտպանությունը.
ժէ) իր իրավասության  շրջանակներում և օրենսդրությամբ սահմանված կարգով ժամանակին և պատշաճ կարգով անկողմնակալորեն քննության  առնել հարկատուների (քաղաքացիների) առաջարկությունները, դիմումները և բողոքները.
ժը) իր իրավասությունների շրջանակներում կազմակերպել քաղաքացիների ընդունելություն և տրամադրել անհրաժեշտ տեղեկություններ, ցուցումներ, պարզաբանումներ.
ժթ) պահպանել  բարոյական  նորմերով սահմանված էթիկայի այլ կանոններ` ղեկավարվելով պատվի, խղճի և  արժանապատվության զգացումներով:
5. Սույն վարքագծի կանոնների  հերթականությունը  չի ընդգծում դրանց առաջնահերթությունը:
6. Եթե  հարկային ծառայողը չի կողմնորոշվում ինչպիսի վարքագիծ դրսևորել որոշակի իրավիճակներում, ապա նա պետք է դիմի անմիջական ղեկավարին: Հարկային ծառայողի անմիջական ղեկավարը հնարավորության սահմաններում միջոցներ է ձեռնարկում, որպեսզի իր ենթակա աշխատողների համար  դյուրին լինի սույն վարքագծի կանոնների պահպանումը:

You are the 1378101-րդ visitor
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ
online.tax.nk.am
 
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ԴՈՒՐՍԳՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ
online.tax.nk.am/invoice
 
ԱՐՑԱԽԻ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍՆԱԿՑԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՀԱՇԻՎ
cda.am:7080/ampis-public/login.do
 
ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԳՈՒՅՔԻ, ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԵՐ
 
Tax Calendar
MoTuWeThFrSaSu
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31          
 
December
 
Հրապարակումներ


Հարկատու ամսագիր

   N2(8)

Տեսանյութեր
 

 

Tax service
All rights reserved Օգտագործման Պայմաններ