ՀԱՅ РУС ENG
MAIN
MAIN SECTIONS

30-30

(047) 94-86-20

ԴԻՄԵԼ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ


ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ


1. 1998թ. հունիսի 23-ից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական վարչությունը սկսել է իր գործունեությունը (ԼՂՀ նախագահի 1998թ. հունիսի 23-ի N ՆՀ -38 հրամանագիր ):

2. 1998թ. հունիսի 29-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական վարչության պետ է նշանակվել Սերժ Զավենի Առուշանյանը (ԼՂՀ նախագահի 1998թ. հունիսի 29-ի N ՆՀ -39 հրամանագիր ):

3. 1999թ. հուլիսի 12-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական վարչության պետ է նշանակվել Հակոբ Շահրամանի Ղահրամանյանը (ԼՂՀ նախագահի 1999թ. հուլիսի 12-ի N ՆՀ -99 հրամանագիր ):

4. ԼՂՀ նախագահի 2004թ. փետրվարի 24-ի հրամանագրով ԼՂՀ հարկային պետական վարչությունը վերակազմավորվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության:

5. 2004թ. մարտի 16-ին հաստատվեց ԼՂՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության կանոնադրությունը և կառուցվածքը (ԼՂՀ կառավարության 2004թ. մարտի 16-ի N 74 որոշում ):

6. 2007թ. հոկտեմբերի 1-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետ է նշանակվել Արտակ Ռուդիկի Բալայանը (ԼՂՀ նախագահի 2007թ. հոկտեմբերի 1-ի N ՆՀ -18 հրամանագիր ):

7. ԼՂՀ կառավարության 2008թ. փետրվարի 14-ի N 57 որոշմամբ ԼՂՀ ԿԱ հարկային պետական ծառայության աշխատակազմի կառուցվածքում ստեղծվեցին երկու նոր ստորաբաժանում` Եկամուտների հաշվառման, պլանավորման և վերլուծության վարչություն և Արտաքին ապրանքաշրջանառության հաշվառման և հսկողության տեսչություն, իսկ խոշոր հարկ վճարողների սպասարկման բաժինը վերակազմավորվեց խոշոր հարկ վճարողների վարչության:

8. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունը վերակազմակերպվել է` միանալով ԼՂՀ ֆինանսների նախարարությանը (ԼՂՀ 2015թ. հունիսի 30-ի ՀՕ-32-Ն օրենք և ԼՂՀ կառավարության 2015թ. հուլիսի 3-ի N 417-Ն որոշում):

9. 2018թ. հունիսի 6-ին Արցախի Հանրապետության ֆինանսների նախարար է նշանակվել Արթուր Իվանի Հարությունյանը (ԱՀ նախագահի 2018թ. հունիսի 6-ի N ՆՀ-63-Ա հրամանագիր):

10. Արցախի Հանրապետության Նախագահի 2020 թվականի մայիսի 26-ի ՆՀ-3-Ն հրամանագրով ձևավորվել է պետական եկամուտների կոմիտե` վերակազմակերպման ձևով առանձնանալով ֆինանսների նախարարությունից:

11. 2020 թվականի հունիսի 1-ին Արցախի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահ է նշանակվել Դավիթ Հրաչիկի Պողոսյանը (ԱՀ նախագահի 2020թ. հունիսի 1-ի N ՆՀ-29-Ա հրամանագիր):

You are the 1378033-րդ visitor
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ
online.tax.nk.am
 
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ԴՈՒՐՍԳՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ
online.tax.nk.am/invoice
 
ԱՐՑԱԽԻ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍՆԱԿՑԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՀԱՇԻՎ
cda.am:7080/ampis-public/login.do
 
ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԳՈՒՅՔԻ, ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԵՐ
 
Tax Calendar
MoTuWeThFrSaSu
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31          
 
December
 
Հրապարակումներ


Հարկատու ամսագիր

   N2(8)

Տեսանյութեր
 

 

Tax service
All rights reserved Օգտագործման Պայմաններ