ՀԱՅ РУС ENG
MAIN
MAIN SECTIONS

30-30

(047) 94-86-20

ԴԻՄԵԼ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ


ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հ Ա Ս Տ Ա Տ Ա Գ Ր Վ Ա Ծ   Վ Ճ Ա Ր Ն Ե Ր - Հաստատագրված վճարը ավելացված արժեքի հարկին և (կամ) շահութահարկին փոխարինող բյուջե վճարվող պարտադիր և անհատույց վճար է, ընդ որում` ֆիզիկական անձանց համար այն  փոխարինում է ավելացված արժեքի հարկին, իրավաբանական անձանց համար` ավելացված արժեքի հարկին  և (կամ) շահութահարկին:

Հաստատագրված վճար վճարողներ են ֆիզիկական և իրավաբանական անձինք, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունները, բացառությամբ «Արտոնագրային վճարների մասին»  օրենքով սահմանված կարգով արտոնագրային վճար վճարող համարվող անհատ ձեռնարկատերերը:

Հաստատագրված վճարով հարկվող օբյեկտ են համարվում գործունեության հետևյալ տեսակները.

- առևտրի իրականացման վայրերից դուրս գտնվող 10 քառակուսի մետր առևտրական տարածքը չգերազանցող խանութների, կրպակների (տաղավարների) և այլ վաճառատեղերի միջոցով առևտրական գործունեությունը.

- առևտրի իրականացման վայրերում գտնվող 10 քառակուսի մետր առևտրական տարածքը չգերազանցող խանութների, տաղավարների, կրպակների միջոցով առևտրական գործունեությունը.

- մետաղադրամով և (կամ) թղթադրամով  շահագործվող ավտոմատների միջոցով սննդի առևտրի կազմակերպման գործունեությունը.

- հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեությունը.

- ըստ նախնական պատվերների` համապատասխան պայմանագրերի համաձայն, պատվիրատուի  ներքին  սպառման համար նախատեսված օբյեկտներում  հանրային սննդի ծառայությունների մատուցման գործունեությունը.

- ավտոտրանսպորտային գործունեությունը.

- վարսավիրական ծառայությունների մատուցման գործունեությունը.

- ավտոտեխսպասարկման կայանների (կետերի) գործունեությունը.

- ավտոկանգառների գործունեությունը.

- արդյունագործական ձկնորսության գործունեությունը.

- խաղատների գործունեության կազմակերպումը.

- շահումով խաղային ավտոմատների շահագործումը.

- ինտերնետ շահումով խաղերի կազմակերպումը.

- համակարգչային խաղերի կազմակերպումը.

- վիճակախաղերի կազմակերպում.

- ավտոտրանսպորտային միջոցների գազալցման (գազալիցքավորման) գործունեությունը.

- բիլիարդ խաղի կազմակերպումը.

- մետաղադրամով շահագործվող ավտոմատների միջոցով խաղերի կազմակերպման գործունեությունը.

 - բաղնիքների և ցնցուղարանների կազմակերպումը.

 - ատամնաբուժական ծառայությունների մատուցման գործունեությունը.

  ատամնատեխնիկական ծառայությունների մատուցման գործունեությունը.

- մեխանիկական և էլեկտրական մանկական ավտոմեքենաների, հեծանիվների, անվաչմուշկների, սկուտերների, հիրոսկուտերների և հովերբորդների վարձույթը:

- սույն օրենքի բաղկացուցիչ մասը կազմող հավելվածով սահմանված ցանկում ներառված գործունեության տեսակները՝

1. Թարմ ալյուրե հրուշակեղենի արտադրություն

2. Ըստ նախնական պատվերների պատվիրատուի` նախանշված վայրում հանրային սննդի ծառայությունների մատուցման գործունեություն

3. Հանգստի կազմակերպման գործունեություն ատրակցիոններով այգիներում և զբոսայգիներում

4. Հրաձգարանների գործունեություն

5. Ինտերնետ ակումբների գործունեություն

6. Զբոսաշրջային գործակալությունների և զբոսաշրջային օպերատորների գործունեություն

7. Կինոֆիլմերի ցուցադրում

8. Վեհաժողովների, առևտրային ցուցահանդեսների կազմակերպում*

9. Փաթեթավորման բնագավառում գործունեություն, բացառությամբ` շշալցման կամ տարալցման

10. Փաստաթղթերի լուսապատճենում և այլ տեսակի պատճենահանում

11. Լուսանկարչության բնագավառում գործունեություն

12. Գովազդային գործունեություն

13. Անշարժ գույքի գործակալություններ

14. Վարորդական դպրոցների գործունեություն

15. Համակարգչային տեխնիկայի, հեռուստացույցների, լվացքի մեքենաների, օդորակիչների և այլ կենցաղային իրերի նորոգում, ծրագրային սպասարկում

16. Բանկային ավտոմատների և համանման համակարգչային տերմինալների (տվյալների ներանցման և արտածման սարք) սպասարկում

17. Կոշիկի և կաշվե արտադրատեսակների նորոգում

18. Կենցաղային արտադրատեսակների և անձնական օգտագործման պարագաների վարձույթ

19. Մանածագործական և մորթե արտադրատեսակների լվացում, մաքրում և չոր մաքրում

20. Թանկարժեք և ոչ թանկարժեք մետաղներից արտադրատեսակների փորագրում

21. Արտադպրոցական դաստիարակություն մշակույթի բնագավառում

22. Իրավաբանական գործունեություն

23. Հաշվապահական գործունեություն

24. Թարգմանչական ծառայություններ

25. Անվտանգության համակարգերի գործառման ապահովում:

Հաստատագրված վճարը հաշվարկվում է ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների որոշակի արտադրյալի չափով, բացառությամբ որոշ գործունեության տեսակների:

Հաստատագրված վճարների չափի հաշվարկման համար բազմապատիկ թվի, ելակետային տվյալների, ուղղիչ գործակիցների մասին

Հաստատագրված վճարով հարկվող գործունեության որոշ տեսակների համար սահմանված են սահմանային չափեր: Դրանք են`

          1. առևտրի իրականացման վայրերից դուրս գտնվող 10 քառ. մետր  առևտրական տարածքը չգերազանցող  խանութների, կրպակների (տաղավարների) միջոցով առևտրական գործունեություն իրականացնելու համար` եռամսյակի ընթացքում (անկախ գործունեության իրականացման օրերի թվից) առևտրական տարածքի 1 քառ. մետրի  համար 1000.0 հազար  դրամ, իսկ «Հարկերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 201-րդ հոդվածով սահմանված կարգով և ժամկետներում հայտարարագիր ներկայացրած անհատ ձեռնարկատերերի մասով` կիսամյակի ընթացքում` 2000.0 հազար դրամ ապրանքաշրջանառության ծավալը գերազանցելը,

         2. առևտրի իրականացման վայրում առևտրական գործունեություն իրականացնելու համար` եռամսյակի ընթացքում (անկախ գործունեության իրականացման օրերի թվից) առևտրական տարածքի 1 քառ. մետրի  հաշվով ապրանքաշրջանառության ծավալը 1000.0 հազար  դրամը և  ոսկերչական արտադրատեսակների վաճառք իրականացնողների համար` 2100.0 հազար դրամը, իսկ «Հարկերի մասին» օրենքի 201-րդ հոդվածով սահմանված կարգով և ժամկետներում հայտարարագիր ներկայացրած անհատ ձեռնարկատերերի մասով` կիսամյակի ընթացքում`  2000.0 հազար  դրամը և  ոսկերչական արտադրատեսակների վաճառք իրականացնողների համար` 4200.0 հազար դրամը գերազանցելը,

          3. հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնելու համար  եռամսյակի ընթացքում սպասարկման մակերեսի 1 քառ. մետրի  համար 200.0 հազար դրամ, իսկ «Հարկերի մասին» օրենքի 201-րդ հոդվածով սահմանված կարգով և ժամկետներում հայտարարագիր ներկայացրած անհատ ձեռնարկատերերի մասով` կիսամյակի ընթացքում` 400.0 հազար դրամ ապրանքաշրջանառության ծավալը գերազանցելը,

          4. ավտոտեխսպասարկման կայանների (կետերի) գործունեության համար` եռամսյակի ընթացքում մեկ աշխատատեղի համար 2400.0 հազար դրամ, իսկ «Հարկերի մասին» օրենքի 201-րդ հոդվածով սահմանված կարգով և ժամկետներում հայտարարագիր ներկայացրած անհատ ձեռնարկատերերի մասով` կիսամյակի ընթացքում`  4800.0 հազար  դրամ իրացման շրջանառության գերազանցելը:

           Սահմանային չափը գերազանցելու դեպքում հաստատագրված վճար վճարողը սահմանային չափը գերազանցած ժամանակաշրջանի համար հաշվարկում է շահութահարկ և ավելացված արժեքի հարկ: Տվյալ ժամանակաշրջանի համար վճարված հաստատագրված վճարի գումարը հաշվանցվում է ԱԱՀ-ի և (կամ) շահութահարկի  հաշվին:

 

Հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման կարգը

          Հաստատագրված վճար վճարողներն ապրանքների մատակարարման, ծառայությունների մատուցման համար դուրս են գրում հաշվարկային փաստաթղթեր, սակայն ավելացված արժեքի հարկի դրույքաչափի և գումարի վերաբերյալ առանձնացված նշում չեն կատարում (հարկային հաշիվ դուրս չեն գրում):

          Հարկի գումարի առանձնացման դեպքում պետական բյուջե վճարման ենթակա ավելացված արժեքի հարկը հաշվարկվում և վճարվում է սահմանված ընդհանուր կարգով` անկախ հաստատագրված վճարների կատարումից:

 

          Ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների վերաբերյալ հայտարարությունների, տեղեկությունների  ներկայացման, հաստատագրված վճարի հաշվարկման և վճարման ժամկետները

Ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների վերաբերյալ հայտարարությունները ներկայացվում են հարկային մարմին`

ինտերնետ շահումով խաղերի կազմակերպիչների կողմից՝ ամիսը մեկ անգամ` մինչև հաշվետու ամսվան նախորդող ամսվա վերջին աշխատանքային օրը ներառյալ.

ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների կողմից՝ եռամսյակը մեկ անգամ` մինչև հաշվետու եռամսյակին նախորդող ամսվա վերջին աշխատանքային օրը ներառյալ.

խաղարկությունով և ոչ խաղարկությունով, ինչպես նաև համակցված վիճակախաղերի կազմակերպման գործունեություն իրականացնողների կողմից ամիսը մեկ անգամ` մինչև տվյալ ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ. գործունեության մյուս տեսակներ իրականացնողների կողմից հունիս և դեկտեմբեր ամիսների ընթացքում:

Սահմանային չափերի վերաբերյալ տեղեկությունները ներկայացվում են հարկային մարմին`

առևտրի իրականացման վայրերից դուրս գտնվող և առևտրի իրականացման վայրերում 10 քառ. մետր առևտրական տարածքը չգերազանցող խանութների, կրպակների (տաղավարների) միջոցով առևտրական և հանրային սննդի, ավտոտեխսպասարկման կայանների գործունեություն իրականացնողների կողմից եռամսյակը մեկ անգամ` մինչև հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ, իսկ «Հարկերի մասին» օրենքի 201-րդ հոդվածով սահմանված կարգով և ժամկետներում հայտարարագիր ներկայացրած անհատ ձեռնարկատերերը` յուրաքանչյուր կիսամյակի արդյունքներով` մինչև կիսամյակին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ:  

Ավտոտրանսպորտային միջոցների գազալիցքավորման գործունեություն իրականացնողները, յուրաքանչյուր ամսվա արդյունքներով, ամսվա ընթացքում իրենց կողմից ստացված գազի ֆիզիկական ծավալների վերաբերյալ տեղեկություն են ներկայացնում մինչև հաջորդ ամսվա 20-ը ներառյալ:

Հաստատագրված վճարը հաշվարկվում է յուրաքանչյուր ամսվա համար և բյուջե է վճարվում  մինչև տվյալ ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ:

2021 թվականի հունվարի 1-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ընդգրկված հաշվետու ժամանակահատվածի համար հարկ վճարողներն որոշ գործունեության տեսակների մասով ազատվում են հաստատագրված վճարից, բացառությամբ խաղատների և ինտերնետ շահումով խաղերի և վիճակախաղերի կազմակերպման, շահումով խաղային ավտոմատների շահագործման, գազալիցքավորման և ըստ նախնական պատվերների` համապատասխան պայմանագրերի համաձայն, պատվիրատուի ներքին սպառման համար նախատեսված օբյեկտներում հանրային սննդի ծառայությունների մատուցման գործունեությունների, Թարմ ալյուրե հրուշակեղենի արտադրության, հանգստի կազմակերպման գործունեություն ատրակցիոններով այգիներում և զբոսայգիներում, հրաձգարանների, Ինտերնետ ակումբների, զբոսաշրջային գործակալությունների և զբոսաշրջային օպերատորների, կինոֆիլմերի ցուցադրման, վեհաժողովների, առևտրային ցուցահանդեսների կազմակերպման, փաթեթավորման բնագավառում գործունեություն, բացառությամբ` շշալցման կամ տարալցման, փաստաթղթերի լուսապատճենման և այլ տեսակի պատճենահանման, լուսանկարչության բնագավառում, գովազդային, անշարժ գույքի գործակալություններ, վարորդական դպրոցների, համակարգչային տեխնիկայի, հեռուստացույցների, լվացքի մեքենաների, օդորակիչների և այլ կենցաղային իրերի նորոգման, ծրագրային սպասարկման գործունեությունների, բանկային ավտոմատների և համանման համակարգչային տերմինալների (տվյալների ներանցման և արտածման սարք) սպասարկման,կոշիկի և կաշվե արտադրատեսակների նորոգման,կենցաղային արտադրատեսակների և անձնական օգտագործման պարագաների վարձույթի, մանածագործական և մորթե արտադրատեսակների լվացման, մաքրման և չոր մաքրման, թանկարժեք և ոչ թանկարժեք մետաղներից արտադրատեսակների փորագրման գործունեությունների, արտադպրոցական դաստիարակություն մշակույթի բնագավառում, իրավաբանական, հաշվապահական, թարգմանչական ծառայությունների, անվտանգության համակարգերի գործառման ապահովման գործունեությունների:

You are the 1378109-րդ visitor
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ
online.tax.nk.am
 
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ԴՈՒՐՍԳՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ
online.tax.nk.am/invoice
 
ԱՐՑԱԽԻ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍՆԱԿՑԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՀԱՇԻՎ
cda.am:7080/ampis-public/login.do
 
ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԳՈՒՅՔԻ, ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԵՐ
 
Tax Calendar
MoTuWeThFrSaSu
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31          
 
December
 
Հրապարակումներ


Հարկատու ամսագիր

   N2(8)

Տեսանյութեր
 

 

Tax service
All rights reserved Օգտագործման Պայմաններ