ՀԱՅ РУС ENG
MAIN
     
MAIN SECTIONS

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ. ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐ

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ «ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ

Հոդված 9. Սույն օրենքի խախտման համար պատասխանատվությունը

1. Սույն օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով սահմանված պայմանը խախտելու դեպքում արտոնագրային վճար վճարողները կրում են չգրանցված վարձու աշխատող պահելու դեպքում գործատուների համար օրենքով սահմանված պատասխանատվությունը:

2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հսկիչ-դրամարկղային մեքենաների պարտադիր կիրառմամբ գործունեություն իրականացնող արտոնագրային վճար վճարող անհատ ձեռնարկատերերը հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման և հսկիչ-դրամարկղային մեքենաների միջոցով դրամական հաշվարկների կանոնները չպահպանելու դեպքում կրում են օրենքով սահմանված պատասխանատվությունը:

4. Արտոնագրային վճար վճարողի կողմից` տվյալ արտոնագրում չնշված և սույն օրենքի N 1 և N 2 հավելվածներում նշված գործունեության տեսակով (տեսակներով) զբաղվելու դեպքում արտոնագրային վճար վճարողից գանձվում է գործունեության այդ տեսակի (տեսակների) և ժամանակահատվածի համար սույն օրենքով սահմանված արտոնագրային վճարը`«Հարկերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածով սահմանված կարգով և չափով հաշվարկված տույժերի հետ միասին:

5. Արտոնագրային վճար վճարողի կողմից հարկային մարմին արտոնագրային վճար վճարող համարվելու համար ներկայացված դիմում-հայտարարությունում ոչ ճիշտ տեղեկություններ ներառելու դեպքում վճարում են տուգանք` 50 հազար դրամի չափով:

6. Անհատ ձեռնարկատեր հանդիսացող արտոնագրային վճար վճարողի կողմից սույն օրենքի N 1 և N 2 հավելվածներում չնշված գործունեության տեսակով (տեսակներով) զբաղվելու փաստը հարկային մարմնի կողմից արձանագրվելու դեպքում անհատ ձեռնարկատերերն այդ գործունեությամբ զբաղվելու պահից մինչև ընթացիկ տարվա վերջն ընկած ժամանակահատվածի համար հարկերը հաշվարկում և վճարում են օրենքով սահմանված ընդհանուր կարգով` հաշվի առնելով սույն օրենքի 6-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված դրույթները:

 

You are the 1985445-րդ visitor
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ
online.tax.nk.am
 

 
Tax Calendar
MoTuWeThFrSaSu
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31        
 
May
 
Հրապարակումներ


Հարկատու ամսագիր

   N2(8)

Տեսանյութեր

ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԳՈՒՅՔԻ, ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԵՐ
 

 

Tax service
All rights reserved Օգտագործման Պայմաններ