ՀԱՅ РУС ENG
MAIN
     
MAIN SECTIONS

ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Ա Ր Տ Ո Ն Ա Գ Ր Ա Յ Ի Ն Վ Ճ Ա Ր Ն Ե ՐԱրտոնագրային վճարը օրենքով նախատեսված գործունեություն իրականացնող ֆիզիկական անձանց (այդ թվում` անհատ ձեռնարկատիրոջ) համար ավելացված արժեքի հարկին փոխարինող պետական բյուջե վճարվող պարտադիր և անհատույց վճար է:

Արտոնագրային վճար վճարող են հանդիսանում հաշվառման (բնակության, գործունեության իրականացման) վայրի հարկային մարմնին oրենքով սահմանված ժամկետում ու կարգով դիմում- հայտարարություն ներկայացրած` բացառապես աղյուսակ 1-ում և 2-ում ընդգրկված գործունեության տեսակներ իրականացնող անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձինք, իսկ սկսած 2013 թվականի հունվարի 1-ից` նաև աղյուսակ 1-ում ընդգրկված գործունեության տեսակներ իրականացնող անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձինք:

Արտոնագրային վճար վճարողներ չեն կարող համարվել այն ֆիզիկական անձինք,

- որոնց նախորդ տարվա ընթացքում կամ ընթացիկ տարվա որևէ պահին գործունեության բոլոր տեսակների մասով մատակարարված ապրանքների, մատուցված ծառայությունների և կատարված աշխատանքների (բացառությամբ` որպես վարձու աշխատող կատարած աշխատանքների), ինչպես նաև վարձավճարների իրացման շրջանառության ընդհանուր գումարը առանց ԱԱՀ-ի գերազանցել է 7200.0 հազար դրամը,

- որոնք իրենց գործունեության իրականացման համար օգտագործում են անհատ ձեռնարկատեր չհանդիսացող այլ ֆիզիկական անձանց աշխատանքը.

- որոնք արտոնագրային վճար վճարող համարվելու համար հարկային մարմին դիմում-հայտարարություն ներկայացնելու օրվան նախորդ և (կամ) ընթացիկ տարվա որևէ պահին իրականացրել են ԼՂՀ տարածք «ներմուծում` ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով ներմուծում.

- որոնք առևտրական գործունեություն են իրականացնում 10 քառակուսի մետր առևտրական տարածքը գերազանցող տաղավարում.

- որոնք հանդիսանում են համատեղ գործունեության պայմանագրի (բացառությամբ գյուղատնտեսական արտադրանքի արտադրության) կողմ.

- որոնց պատկանում է այլ անձանց կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալի (բաժնետոմսի, բաժնեմասի, փայաբաժնի) 20 և ավելի տոկոսը.

- որոնց գործունեությունը (բացառությամբ` իր բնույթով պայմանավորված իրականացման մշտական վայր չունեցող գործունեության տեսակների) իրականացվում է մեկից ավելի վայրում.

- որոնք արտոնագրային վճար վճարող համարվելու համար հարկային մարմին դիմում-հայտարարություն ներկայացնելու օրվա դրությամբ ԼՂՀ պետական բյուջեի հանդեպ ունեն 100 հազար և ավելի դրամը գերազանցող ժամկետանց հարկային և այլ պարտադիր վճարների գծով պարտավորություններ (այդ թվում`տույժերի և տուգանքների գումարը):

 

Արտոնագրային վճարի հարկման օբյեկտը և չափը

Ստորև ներկայացվում են արտոնագրային վճարի հարկման օբյեկտ համարվող գործունության տեսակները և գործունեության յուրաքանչյուր տեսակի մասով արտոնագրային վճարի չափը (սահմանված է եռամսյակային չափերով):

Աղյուսակ 1. Ֆիզիկական անձանց կողմից արտոնագրային վճար վճարող համարվելու գործունեության տեսակները և եռամսյակային արտոնագրային վճարների չափերը

NN

Գործունեության տեսակները

Արտոնագ-րային վճարի հաշվարկման համար հիմք ընդունվող մեծությունը

Եռամսյակային արտոնագրային վճարի չափը` ըստ բնակավայրերի (հազ. դրամ)

ք. Ստեփ.

շրջկենտ- րոններում

այլ վայրերում

1.

Բնակչության պատվերով կատարվող`

x

15,0

5,0

2,0

1.1

հեծանիվների և հաշմանդամների սայլակների արտադրություն, անձնական օգտագործման և կենցաղային այլ արտադրատեսակների նորոգում

 

 

 

 

1.2

տնտեսական և գեղազարդ խեցեգործական արտադրատեսակների արտադրություն

 

 

 

 

1.3

այլ ճենապակե և խեցեգործական արտադրատեսակների արտադրություն

 

 

 

 

1.4

փայտյա իրերի պատրաստում, կահույքի և տան կահավորանքի նորոգում

 

 

 

 

2.

Նեղ մասնագիտական գիտելիքների ձեռքբերման այլ դասընթացներ

x

15,0

5,0

2,0

3.

Լեզուների ուսուցման դասընթացներ

x

21,0

9,0

2,5

4.

Բարձրագույն և այլ հաստատություններ ընդունվելու համար նախապատրաստական դասընթացներ

x

35,0

10,0

3,0

5.

Պարեր, երգեցողություն դասավանդողների գործունեություն

x

12,0

5,0

3,0

6.

Կատարողական արվեստի բնագավառում գործունեություն, կատարողական արվեստի բնագավառում օժանդակ գործունեություն

x

12,0

5,0

3,0

7.

Ստեղծագործական գործունեություն

x

12,0

5,0

3,0

8.

Խնջույքավարների գործունեություն

x

35,0

10,0

3,0

9.

Կրթական գործունեություն և արտադպրոցական դաստիարակություն մարմնամարզության և սպորտի բնագավառում

x

12,0

5,0

3,0

10.

Մասնավոր տնային տնտեսություններում ծառայությունների մատուցում (առանց տարբերակման) սեփական սպառման համար

x

12,0

5,0

3,0

11.

Դարբնոցային գործունեություն

x

12,0

5,0

3,0

12.

Բնակչության պատվերով կատարվող`

x

15,0

6,0

3,0

12.1

կոշիկի և կաշվե գալանտերեայի և համանման այլ արտադրատեսակների արտադրություն, կոշիկի և կաշվե գալանտերեայի պարագաների արտադրություն, կոշիկի և կաշվե արտադրատեսակների նորոգում

 

 

 

 

12.2

հագուստի արտադրություն և նորոգում

 

 

 

 

12.3

գլխարկների արտադրություն և նորոգում

 

 

 

 

12.4

գորգերի և գորգագործական արտադրա-տեսակների արտադրություն և նորոգում

 

 

 

 

12.5

ոչ թանկարժեք զարդերի արտադրություն և նորոգում

 

 

 

 

12.6

համակարգչային տեխնիկայի, հեռուստա-ցույցների, լվացքի մեքենաների, օդորակիչների և այլ կենցաղային տեխնիկայի նորոգում, ծրագրային սպասարկում

 

 

 

 

12.7

Ժամացույցների, ժամանակաչափ սարքերի նորոգում, երաժշտական գործիքների նորոգում

 

 

 

 

13.

Զբոսաշրջային տների միջոցով հյուրանոցային ծառայությունների մատուցում

սենյակ

25,0

15,0

10,0

14.

Թեթև մարդատար ավտոմեքենայով ուղևորափոխադրումների իրականացում*

x

20,0

18,0

15,0

*Տարբեր բնակավայրերում թեթև մարդատար ավտոմեքենայով ուղևորափոխադրում իրականացնելու դեպքում կիրառվում է տվյալ բնակավայրի համար սահմանված արտոնագրային վճարի առավելագույն դրույքաչափը:

Աղյուսակ 2. Անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձանց կողմից արտոնագրային վճար վճարող համարվելու գործունեության տեսակները և եռամսյակային արտոնագրային վճարների չափերը

NN

Գործունեության տեսակը

Արտոնագ-րային վճարի հաշվարկման համար հիմք ընդունվող մեծությունը

Արտոնագրային վճարի եռամսյակային դրույքաչափը

1 միավորի (հազար դրամ)

ք. Ստեփ.

շրջկենտ- րոններում

այլ վայրերում

1.

Առևտրի իրականացման վայրերում 10մ2 առևտրական տարածքը չգերազանցող տաղավարի միջոցով առևտրական գործունեություն

տաղավարի ընդհանուր տարածք (մ2)

2,5

1,5

0,5

2.

Թեթև մարդատար ավտոմեքենայով ուղևորափոխադրումների իրականացում*

x

20,0

18,0

15,0

3.

Բեռնատար մեքենայով բեռնափոխադրումների իրականացում*

բեռնատարո-ղություն (տ)

11,0

9,0

7,0

4.

Բիլիարդ խաղի կազմակերպում

խաղասեղան

75,0

45,0

30,0

5.

Սեղանի թենիս խաղի կազմակերպում

խաղասեղան

30,0

15,0

10,0

6.

Վարսավիրական ծառայությունների մատուցում

x

40,0

25,0

20,0

7.

Ավտոմեքենաների տեխնիկական սպասարկում և նորոգում

x

45,0

35,0

25,0

8.

Համակարգչային խաղերի կազմակերպում

մոնիտոր

60,0

45,0

30,0

9.

Բնակչության պատվերով կատարվող`

x

15,0

6,0

3,0

9.1

կոշիկի և կաշվե գալանտերեայի և համանման այլ արտադրատեսակների արտադրություն, կոշիկի և կաշվե գալանտերեայի պարագաների արտադրություն, կոշիկի և կաշվե արտադրատեսակների նորոգում

 

 

 

 

9.2

հագուստի արտադրություն և նորոգում

 

 

 

 

9.3

գլխարկների արտադրություն և նորոգում

 

 

 

 

9.4

գորգերի և գորգագործական արտադրա-տեսակների արտադրություն և նորոգում

 

 

 

 

9.5

ոչ թանկարժեք զարդերի արտադրություն և նորոգում

 

 

 

 

9.6

համակարգչային տեխնիկայի, հեռուստա-ցույցների, լվացքի մեքենաների, օդորակիչների և այլ կենցաղային տեխնիկայի նորոգում, ծրագրային սպասարկում

 

 

 

 

9.7

Ժամացույցների, ժամանակաչափ սարքերի նորոգում, երաժշտական գործիքների նորոգում

 

 

 

 

10.

Զբոսաշրջային տների միջոցով հյուրանոցային ծառայությունների մատուցում

սենյակ

25,0

15,0

10,0

* Տարբեր բնակավայրերում թեթև մարդատար ավտոմեքենայով ուղևորափոխադրում և բեռնատար մեքենայով բեռնափոխադրում իրականացնելու դեպքում կիրառվում է տվյալ բնակավայրի համար սահմանված արտոնագրային վճարի առավելագույն դրույքաչափը:

 

 

Արտոնագրային վճար վճարող համարվելու համար հայտարարությունը և վճարումների կատարումը

Ֆիզիկական անձը կամ անհատ ձեռնարկատերը արտոնագրային վճար վճարող է համարվում իր ցանկությամբ:

Աղյուսակ 1-ում և 2-ում նշված գործունեությամբ զբաղվող ֆիզիկական անձինք արտոնագրային վճար վճարող համարվելու մասին դիմում-հայտարարությունը ներկայացնում են մինչև գործունեություն իրականացնելը, իսկ գործունեության տվյալ տեսակի համար համապատասխան արտոնագիր ունեցող անհատ ձեռնարկատերերը` մինչև նախկին արտոնագրով նախատեսված ժամանակահատվածից հետո գործունեության տվյալ տեսակը շարունակելը:

Հայտարարությունում լրացվում է`

- անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց դեպքում`անունը և ազգանունը, անձնագրային տվյալները, սոցիալական քարտի համարը (առկայության դեպքում), արտոնագրային վճարով հարկվող գործունեություն իրականացնելու ժամանակահատվածը, գործունեության իրականացման տեսակը (տեսակները), վայրը (բացառությամբ` իր բնույթով պայմանավորված իրականացման մշտական վայր չունեցող գործունեության տեսակների).

- անհատ ձեռնարկատիրոջ դեպքում` անունը և ազգանունը, պետական գրանցման վկայականի համարը, հարկ վճարողի հաշվառման համարը, արտոնագրային վճարով հարկվող գործունեություն իրականացնելու ժամանակահատվածը, գործունեության իրականացման տեսակը (տեսակները), վայրը (բացառությամբ` իր բնույթով պայմանավորված իրականացման մշտական վայր չունեցող գործունեության տեսակների):

Արտոնագրային վճարը վճարողները արտոնագրային վճարը վճարում են արտոնագիրն ստանալիս:

Արտոնագիր տրվում է ֆիզիկական անձանց և անհատ ձեռնարկատերերին եռամսյակի, վեց ամսվա, 9 ամսվա կամ օրացուցային տարվա համար:

 

Արտոնագրային վճար վճարողների կողմից այլ պարտավորությունների կատարումը

Արտոնագրային վճար վճարող անհատ ձեռնարկատերերի համար կանխիկ դրամով իրականացվող դրամական հաշվարկների դեպքում ՀԴՄ-ների տեղադրման ժամկետը գործունեության այն ոլորտների համար, որոնց համար ՀԴՄ-ների կիրառումը պարտադիր է 2012 թվականի հուլիսի 1-ից, հետագվել է մինչև 2018 թվականի հուլիսի 1-ը:

You are the 1899042-րդ visitor
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ
online.tax.nk.am
 

 
Tax Calendar
MoTuWeThFrSaSu
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31    
 
March
 
Հրապարակումներ


Հարկատու ամսագիր

   N2(8)

Տեսանյութեր

ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԳՈՒՅՔԻ, ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԵՐ
 

 

Tax service
All rights reserved Օգտագործման Պայմաններ