ՀԱՅ РУС ENG
MAIN
     
MAIN SECTIONS

ՖՆ քննչական բաժնի կողմից հարուցված քրեական գործեր

2015 թվականի օգոստոսի 21-ին ԼՂՀ ֆինանսների նախարարության քննչական բաժնում` ԼՂՀ քրեական օրենսգրքի 201-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշների մասին մատնանշող բավարար տվյալներ ունենալով և ղեկավարվելով ԼՂՀ քրեական դատավարության օրենսգրքի 27-րդ, 50-րդ, 186-187-րդ, 192-193-րդ և 198-րդ հոդվածներով, հարուցվել է քրեական գործ:
Ըստ քրեական գործի նյութերի` «Տ-Ռեքս» ՍՊ ընկերության հիմնադիր-ղեկավարները, ունենալով ընկերության համար պարտադիր կատարման ենթակա ցուցումներ տալու և ընկերության որոշումները կանխորոշելու հնարավորություն, անձնական  շահադիտական շահագռգրվածությունից ելնելով, 2009-2010թթ. ընկած ժամանակահատվածում ԼՂՀ տարածքում զբաղվելով ձեռնարկատիրական գործունեությամբ, ըստ հաղորդման քննարկման ընթացքում նշանակված դատահաշվապահական փորձաքննության եզրակացության արդյունքի` ունենալով ընկերության կողմից հաշվարկված 18 334 800 դրամ գումարի ընթացիկ հարկային պարտավորությունները մարելու իրական հնարավորություն, դրանք չեն վճարել, իսկ ընկերության հասույթի գումարները տնօրինել են իրենց հայացողությամբ` այդ կերպ, կանխամտածված ստեղծելով անվճարունակության հատկանիշներ, որի արդյունքում պետությանը պատճառվել է 18 334 800 դրամ գումարի խոշոր չափի վնաս, իսկ 30.03.2015թ. վերոնշյալ ընկերությունը ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից ճանաչվել է սնանկ։
Տարվում է նախաքննություն:

__________________________________________________________________________________

2015 թվականի օգոստոսի 20-ին ԼՂՀ ֆինանսների նախարարության քննչական բաժնում` ԼՂՀ քրեական օրենսգրքի 201-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշների մասին մատնանշող բավարար տվյալներ ունենալով և ղեկավարվելով ԼՂՀ քրեական դատավարության օրենսգրքի 27-րդ, 50-րդ, 186-րդ-187-րդ, 192-193-րդ և 198-րդ հոդվածներով, հարուցվել է քրեական գործ:
Ըստ քրեական գործի նյութերի` «Անարան գոլդ» ՍՊ ընկերության հիմնադիր-ղեկավարները, ունենալով ընկերության համար պարտադիր կատարման ենթակա ցուցումներ տալու և ընկերության որոշումները կանխորոշելու հնարավորություն, անձնական  շահադիտական շահագռգրվածությունից ելնելով, 2007-2009թթ. ընկած ժամանակահատվածում ՀՀ տարածքում զբաղվելով ձեռնարկատիրական գործունեությամբ, ըստ հաղորդման քննարկման ընթացքում նշանակված դատահաշվապահական փորձաքննության եզրակացության արդյունքի` ունենալով ընկերության կողմից հաշվարկված 15 987 700 դրամ գումարի ընթացիկ հարկային պարտավորությունները մարելու իրական հնարավորություն, դրանք չեն վճարել, իսկ ընկերության հասույթի գումարները տնօրինել են իրենց հայացողությամբ` այդ կերպ, կանխամտածված ստեղծելով անվճարունակության հատկանիշներ, որի արդյունքում պետությանը պատճառվել է 15 987 700 դրամ գումարի խոշոր չափի վնաս, իսկ 05.05.2015թ. վերոնշյալ ընկերությունը ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից ճանաչվել է սնանկ։
Տարվում է նախաքննություն:

__________________________________________________________________________________

2014 թվականի նոյեմբերի 18-ին ԼՂՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության քննչական բաժնում` ԼՂՀ քրեական օրենսգրքի 201-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներ պարունակող տվյալներ ունենալով և ղեկավարվելով ԼՂՀ քրեական դատավարության օրենսգրքի 27-րդ, 50-րդ, 186-րդ, 187-րդ, 192-193-րդ և 198-րդ հոդվածներով հարուցվել է քրեական գործ:
Ըստ քրեական գործի նյութերի` «Ֆորտե» ՍՊԸ-ի ղեկավարությունը 2007-2012թթ. ընկած ժամանակահատվածում իրականացված ձեռնարկատիրական գործունեությունից առաջացած հարկային պարտավորությունները մասամբ չի մարել` կանխամտածված ստեղծելով սնանկության հատկանիշներ, որի արդյունքում պետությանը պատճառվել է 5 571 000 ՀՀ դրամի խոշոր չափի վնաս, իսկ 31.10.2014թ. վերը նշված ընկերությունը ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի վճռով ճանաչվել է սնանկ:
Տարվում է նախաքննություն:

__________________________________________________________________________________

2014 թվականի հուլիսի 3-ին ԼՂՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության քննչական բաժնում` ԼՂՀ քրեական օրենսգրքի 201-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներ պարունակող տվյալներ ունենալով և ղեկավարվելով ԼՂՀ քրեական դատավարության օրենսգրքի 27-րդ, 50-րդ, 186-րդ, 187-րդ, 192-193-րդ և 198-րդ հոդվածներով հարուցվել է քրեական գործ:

Ըստ քրեական գործի նյութերի` «Գաղտնիք», «Արկածանք», «Բիզնես գրուպ»  և «Ստեփ-Շին» ՍՊԸ-ների տնօրեն Արսեն Մայորի Աբրահամյանը 2009-2013թթ. ընկած ժամանակահատվածում իրականացված ձեռնարկատիրական գործունեությունից առաջացած հարկային պարտավորությունները չի վճարել` կանխամտածված ստեղծելով սնանկության հատկանիշներ, որի արդյունքում պետությանը պատճառվել է 103.985.900 ՀՀ դրամի խոշոր չափի վնաս, իսկ 28.04.2014թ. վերը նշված ընկերությունները ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի վճռով ճանաչվել են սնանկ:

Տարվում է նախաքննություն:

____________________________________________________________________________________________

2014 թվականի հունիսի 17-ին ԼՂՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության քննչական բաժնում քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 1-ին մասով /Հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելը/ հարուցվել է քրեական գործ:

Ըստ քրեական գործի նյութերի` «Վահանյան Վահան» ՍՊԸ  ղեկավարության կողմից,  հարկերի և պարտադիր այլ վճարների վճարումից չարամտորեն խուսափելու նպատակով, ընկերության կողմից 2010-2013թթ. ընկած ժամանակահատվածում իրականացված ձեռնարկատիրական գործունեության ընթացքում հարկային մարմին  ներկայացվող` օրենսդրությամբ նախատեսված  հաշվետվություններում,  հաշվարկներում և հարկման հիմք հանդիսացող այլ պարտադիր փաստաթղթերում ակնհայտ խեղաթյուրված տվյալներ մտցնելու միջոցով  ԼՂՀ պետական բյուջե  չի հաշվարկվել և վճարվել ընդհանուր առմամբ 5077.0 հազար դրամ գումարի հարկեր և պարտադիր այլ վճարներ, որից շահութահարկի գծով` 821.0 հազ. դրամ, ԱԱՀ-ի գծով` 2812.4 հազ. դրամ և եկամտահարկի գծով` 1444.1 հազ. դրամ,  որի հետևանքով պետությանը պատճառվել է խոշոր չափերի հասնող նյութական վնաս:

Նախաքննության ընթացքում` 08.08.2014թ.-ին «Վահանյան Վահան» ՍՊԸ-ի տնօրեն Ժիրայր Վահանյանը կամովին վերականգնել է 5077.6 հազ. դրամ պետության պատճառած նյութական վնասը: Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:

_____________________________________________________________________________________________

2014 թվականի մարտի 16-ին ԼՂՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության քննչական բաժնում քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 1-ին մասով /Հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելը/ հարուցվել է քրեական գործ:

Ըստ քրեական գործի նյութերի` «Գուրգեն» ՍՊԸ ղեկավարության կողմից 2010-2012թթ. ընկած ժամանակահատվածում իրականացված ձեռնարկատիրական գործունեության ընթացքում հարկային մարմին  ներկայացվող` օրենսդրությամբ նախատեսված հաշվետվություններում, հաշվարկներում և հարկման հիմք հանդիսացող այլ պարտադիր փաստաթղթերում ակնհայտ խեղաթյուրված  տվյալներ մտցնելու միջոցով  ԼՂՀ պետական բյուջե  չի հաշվարկվել և վճարվել ընդհանուր առմամբ 3116.8 հազար դրամ գումարի հարկեր և պարտադիր այլ վճարներ, որից առևտրի հարկի  գծով` 2880.3 հազար դրամ, եկամտահարկի գծով` 50.2 հազար դրամ և պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով` 186.3 հազար դրամ, որի հետևանքով պետությանը պատճառվել է խոշոր չափերի հասնող նյութական վնաս:

Քրեական գործով պետությանը պատճառված 3116.8 հազ. դրամ վնասը վերականգնվել է նախաքննության ընթացքում և քրեական գործը 2014 թվականի ապրիլի 30-ին ԼՂՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն կարճվել է:

____________________________________________________________________________________________

2014 թվականի հունվարի 16-ին ԼՂՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության քննչական բաժնում քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 1-ին մասով /Հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելը/ հարուցվել է քրեական գործ:

Ըստ քրեական գործի նյութերի` «Ստեփ-Շին» ՍՊԸ ղեկավարության կողմից 2009-2012թթ. ընկած ժամանակահատվածում իրականացված ձեռնարկատիրական գործունեության ընթացքում հարկային մարմին  ներկայացվող` օրենսդրությամբ նախատեսված հաշվետվություններում, հաշվարկներում և հարկման հիմք հանդիսացող այլ պարտադիր փաստաթղթերում ակնհայտ խեղաթյուրված  տվյալներ  մտցնելու միջոցով  ԼՂՀ պետական բյուջե  չի հաշվարկվել և վճարվել ընդհանուր առմամբ 4664.2 հազար դրամ գումարի հարկեր և պարտադիր այլ վճարներ, որից առևտրի հարկի  գծով` 4585.0 հազար դրամ, եկամտահարկի գծով` 16.8 հազար դրամ և պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով` 62.4 հազար դրամ, որի հետևանքով պետությանը պատճառվել է խոշոր չափերի հասնող նյութական վնաս:

Քրեական գործով պետությանը պատճառված 4664.2 հազ. դրամ վնասը վերականգնվել է նախաքննության ընթացքում և քրեական գործը 2014 թվականի ապրիլի 30-ին ԼՂՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն կարճվել է:

____________________________________________________________________________________________

2014 թվականի հունվարի 16-ին ԼՂՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության քննչական բաժնում քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 1-ին մասով /Հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելը/ հարուցվել է քրեական գործ:

Ըստ քրեական գործի նյութերի` «Գաղտնիք» ՍՊԸ ղեկավարության կողմից 2009-2012թթ. ընկած ժամանակահատվածում իրականացված ձեռնարկատիրական գործունեության ընթացքում հարկային մարմին  ներկայացվող` օրենսդրությամբ նախատեսված հաշվետվություններում, հաշվարկներում և հարկման հիմք հանդիսացող այլ պարտադիր փաստաթղթերում ակնհայտ խեղաթյուրված  տվյալներ  մտցնելու միջոցով  ԼՂՀ պետական բյուջե  չի հաշվարկվել և վճարվել ընդհանուր առմամբ 6287.3 հազար դրամ գումարի հարկեր և պարտադիր այլ վճարներ, որից առևտրի հարկի  գծով` 6208.1 հազար դրամ, եկամտահարկի գծով` 16.8 հազար դրամ և պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով` 62.4 հազար դրամ, որի հետևանքով պետությանը պատճառվել է խոշոր չափերի հասնող նյութական վնաս:

Քրեական գործով պետությանը պատճառված 6287.3 հազ. դրամ վնասը վերականգնվել է նախաքննության ընթացքում և քրեական գործը 2014 թվականի ապրիլի 30-ին ԼՂՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն կարճվել է:

____________________________________________________________________________________________

2014 թվականի հունվարի 16-ին ԼՂՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության քննչական բաժնում քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 1-ին մասով /Հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելը/ հարուցվել է քրեական գործ:

Ըստ քրեական գործի նյութերի` «Արկածանք» ՍՊԸ ղեկավարության կողմից 2009-2012թթ. ընկած ժամանակահատվածում իրականացված ձեռնարկատիրական գործունեության ընթացքում հարկային մարմին  ներկայացվող` օրենսդրությամբ նախատեսված  հաշվետվություններում,  հաշվարկներում և հարկման հիմք հանդիսացող այլ պարտադիր փաստաթղթերում ակնհայտ խեղաթյուրված  տվյալներ  մտցնելու միջոցով  ԼՂՀ պետական բյուջե  չի հաշվարկվել և վճարվել ընդհանուր առմամբ 5017.0 հազար դրամ գումարի հարկեր և պարտադիր այլ վճարներ, որից առևտրի հարկի  գծով` 4937.8 հազար դրամ, եկամտահարկի գծով` 16.8 հազար դրամ և պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով` 62.4 հազար դրամ, որի հետևանքով պետությանը պատճառվել է խոշոր չափերի հասնող նյութական վնաս:

Քրեական գործով պետությանը պատճառված 5017.0 հազ. դրամ վնասը վերականգնվել է նախաքննության ընթացքում և քրեական գործը 2014 թվականի ապրիլի 30-ին ԼՂՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ համաձայն կարճվել է:

____________________________________________________________________________________________

2013 թվականի հունվարի 16-ին ԼՂՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության քննչական բաժնում քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 1-ին մասով /Հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելը/ հարուցվել է քրեական գործ:

Ըստ քրեական գործի նյութերի` «Բիզնես գրուպ» ՍՊԸ ղեկավարության կողմից 2009-2012թթ. ընկած ժամանակահատվածում իրականացված ձեռնարկատիրական գործունեության ընթացքում հարկային մարմին  ներկայացվող` օրենսդրությամբ նախատեսված հաշվետվություններում, հաշվարկներում և հարկման հիմք հանդիսացող այլ պարտադիր փաստաթղթերում ակնհայտ խեղաթյուրված  տվյալներ  մտցնելու միջոցով  ԼՂՀ պետական բյուջե  չի հաշվարկվել և վճարվել ընդհանուր առմամբ 2366.0 հազար դրամ գումարի հարկեր և պարտադիր այլ վճարներ, որից առևտրի հարկի  գծով` 2286.8 հազար դրամ, եկամտահարկի գծով` 16.8 հազար դրամ և պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով` 62.4 հազար դրամ, որի հետևանքով պետությանը պատճառվել է խոշոր չափերի հասնող նյութական վնաս:

Քրեական գործով պետությանը պատճառված 2366.0 հազ. դրամ վնասը վերականգնվել է նախաքննության ընթացքում և քրեական գործը 2014 թվականի ապրիլի 30-ին ԼՂՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն կարճվել է:

_____________________________________________________________________________________________

2012 թվականի դեկտեմբերի 11-ին ԼՂՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության քննչական բաժնում քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասով /Հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելը/ հարուցվել է քրեական գործ:

Ըստ քրեական գործի նյութերի, «Էլիտա 1» ՍՊԸ ղեկավարությունը, չարամտորեն խուսափելով հարկերից եւ պարտադիր այլ վճարումները վճարելուց, պետությանը պատճառել է ընդհանուր առմամբ 4 մլն 281.2 հազ. դրամ գումարի չափով վնաս:      Տարվում է նախաքննություն:

_____________________________________________________________________________________________

2012 թվականի նոյեմբերի 5-ին ԼՂՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության քննչական բաժնում ԼՂՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով (hարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելու փաստի առթիվ) հարուցվել է քրեական գործ:

Ըստ քրեական գործի նյութերի` «Տեխնո Ֆիտ Շին»  ՍՊԸ  ղեկավարության կողմիցհարկերի և պարտադիր այլ վճարների վճարումից չարամտորեն խուսափելու նպատակովընկերության կողմից 2009-2011թթ. ընկած ժամանակահատվածում իրականացված ձեռնարկատիրական  գործունեության ընթացքում  հարկային մարմին  ներկայացվող` օրենսդրությամբ նախատեսված հաշվետվություններումհաշվարկներում և հարկման հիմք հանդիսացող այլ պարտադիր փաստաթղթերում ակնհայտ խեղաթյուրված տվյալներ մտցնելու միջոցով  ԼՂՀ պետական բյուջե  չի հաշվարկվել և վճարվել ընդհանուր առմամբ 15427.6 հազար դրամ գումարի հարկեր և պարտադիր այլ վճարներ, որից ԱԱՀ-ի գծով` 7193.6 հազար դրամ, եկամտահարկի գծով` 1747.7 հազար դրամ և պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով` 6486.3 հազար դրամ, որի հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի հասնող նյութական վնաս:

Տարվում է նախաքննություն:
____________________________________________________________________________________________________

2012 թվականի փետրվարի 3-ին ԼՂՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության քննչական բաժնում ԼՂՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով (hարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելու փաստի առթիվ) հարուցվել է քրեական գործ:
Ըստ քրեական գործի նյութերի` «Երիտասարդ Վագրեր» ՍՊԸ հիմնադիր և տնօրեն հանդիսացող Ա. Ռ. Պողոսյանը, չարամտորեն խուսափելով հարկերից և պարտադիր այլ վճարներ վճարելուց, պետությանը պատճառել է ընդհանուր առմամբ 15345.3 հազ. դրամ գումարի չափով վնաս:
Տարվում է նախաքննություն:

_____________________________________________________________________________________________ 
2011 թվականի նոյեմբերի 28-ին ԼՂՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության քննչական բաժնում ԼՂՀ քրեական օրենսգրքի 34-րդ /հանցափորձ/ և 210-րդ հոդվածի 1-ին մասով /ակցիզային դրոշմանիշներով և հսկիչ նշաններով (դրոշմապիտակներով) դրոշմավորման ենթակա չդրոշմավորված կամ չվերադրոշմավորված ապրանքներ իրացնելու փաստի առթիվ/ հարուցվել է քրեական գործ: 
Ըստ քրեական գործի նյութերի` 2011 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին Վ.Ռ. Մկրտչյանն իրեն պատկանող` Ստեփանակերտ քաղաքի Բարխուդարյան 73ա հասցեում տեղակայված խանութի միջոցով իրացրել է ընդհանուր 114.1 հազար դրամ գումարի չափով ակցիզային դրոշմանիշներով դրոշմավորման ենթակա չդրոշմավորված ալկոհոլային խմիչքներ: Նոյեմբերի 30-ին նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: 
____________________________________________________________________________________
 
2011 թվականի նոյեմբերի 30-ին ավարտվել է հարկային պետական ծառայության քննչական բաժնում Է. Լ. Ղալայանի նկատմամբ հարուցված քրեական գործով նախաքննությունը: Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան:
_____________________________________________________________________________________________
2011 թվականի հոկտեմբերի 25-ին ԼՂՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության քննչական բաժնում ԼՂՀ քրեական օրենսգրքի 210-րդ հոդվածի 1-ին մասով /ակցիզային դրոշմանիշներով և հսկիչ նշաններով (դրոշմապիտակներով) դրոշմավորման ենթակա չդրոշմավորված կամ չվերադրոշմավորված ապրանքներ իրացնելու փաստի առթիվ/ հարուցվել է քրեական գործ: 
Ըստ քրեական գործի նյութերի` 2011 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին Է. Լ. Ղալայանը և Վ. Ռ. Մկրտչանը իրացրել են համապատասխանաբար 419.3 և 114.1 հազար դրամ գումարի չափով ակցիզային դրոշմանիշներով դրոշմավորման ենթակա չդրոշմավորված ալկոհոլային խմիչքներ: Տարվում է նախաքննություն: 
_____________________________________________________________________________________________

2008-2010թ.թ. ընթացքում «Մրամոր» արտադրական կոոպերատիվի պատասխանատու աշխատակիցների կողմից առանձնապես խոշոր չափերով հարկերից, տուրքերից եւ պարտադիր այլ վճարումներ վճարելուց չարամտորեն խուսափելու փաստերի առթիվ, որով պետությանը պատճառվել է ընդհանուր առմամբ 23.009.700 դրամ գումարի չափով վնաս, ԼՂՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության քննչական բաժնում, ՔՕ 205-րդ հոդվածի 2-րդ մասով, փետրվարի 9-ին հարուցվել է քրեական գործ:
_____________________________________________________________________________________________

2011 թվականի փետրվարի 4-ին ԼՂՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության քննչական բաժնում քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասով /Հարկերը, տուրքերը կամ այլ պարտադիր վճարները վճարելուց խուսափելը/ հարուցվել է քրեական գործ: 
Ըստ քրգործի նյութերի, «Ֆրեդոն» ՍՊԸ տնօրեն Արայիկ Խաչատրյանը, չարամտորեն խուսափելով հարկերից, տուրքերից եւ պարտադիր այլ վճարումները վճարելուց, պետությանը պատճառել է ընդհանուր առմամբ 10.916.800 դրամ գումարի չափով վնաս: 



 
You are the 2135698-րդ visitor
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ
online.tax.nk.am
 

 
Tax Calendar
MoTuWeThFrSaSu
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30  
 
September
 
Հրապարակումներ


Հարկատու ամսագիր

   N2(8)

Տեսանյութեր

ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԳՈՒՅՔԻ, ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԵՐ
 

 

Tax service
All rights reserved Օգտագործման Պայմաններ