ՀԱՅ РУС ENG
MAIN
     
MAIN SECTIONS

ԱՌԵՎՏՐԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ

 

Ա Ռ Ե Վ Տ Ր Ի   Հ Ա Ր Կ - Առևտրի հարկը առևտրական գործունեության համար պետական բյուջե վճարվող ավելացված արժեքի հարկին (ԱԱՀ) և (կամ) շահութահարկին փոխարինող հարկ է, ընդ որում` առևտրային կազմակերպությունների համար առևտրի հարկը փոխարինում է ԱԱՀ-ին և (կամ) շահութահարկին, իսկ անհատ ձեռնարկատերերի համար` ԱԱՀ-ին:

 

Առևտրի հարկ վճարողներ են համարվում խանութների, կրպակների (տաղավարների), պահեստների միջոցով վաճառք իրականացնող առևտրային կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը: Բացառություն են կազմում` հաստատագրված վճար վճարող անձինք` գործունեության այդ մասով, անձինք, որոնց կողմից նախորդ տարվա ընթացքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ներմուծված և չիրացված այնպիսի ապրանքների մնացորդը, որոնք ենթակա չեն ակցիզային հարկով հարկման և որոնց ներմուծումն ազատված է ավելացված արժեքի հարկից, գերազանցում է 4 000 000 ՀՀ դրամը, անձինք, որոնք դադարել են համարվել այդպիսիք` մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 31-ը ներառյալ, ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներ արտադրողները` իրենց սեփական արտադրության արտադրանքի` խանութների, կրպակների (տաղավարների), պահեստների միջոցով իրացման մասով, «Արտոնագրային վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի համաձայն արտոնագրային վճար վճարող անձինք:

 

Առևտրի հարկով հարկվող օբյեկտ է համարվում հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում առևտրի հարկ վճարողի կողմից մատակարարված ապրանքների և մատուցված ծառայությունների իրացման շրջանառությունը` ներառյալ իրենց կողմից դուրս գրված հաշվարկային փաստաթղթերում առանձնացված ԱԱՀ-ի գումարները:

 

Առևտրի հարկը հարկվող օբյեկտի նկատմամբ հաշվարկում է 3 տոկոս դրույքաչափով:

Առևտրի հարկ վճարողների կողմից եկամուտների և ծախսերի հաշվառումն իրականացվում է հաշվեգրման եղանակով. եկամուտները և ծախսերը հաշվառվում են եկամուտների ստացման իրավունքը ձեռք բերելու կամ դրա համար այդ ծախսերը ճանաչելու պահից` անկախ եկամտի փաստացի ստացման կամ վճարումների իրականացման ժամկետից:

 

 

Հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման կարգը

 

Առևտրի հարկ վճարողներն մատակարարվող ապրանքների և մատուցվող ծառայությունների գծով գնորդներին դուրս են գրում հաշվարկային փաստաթղթեր: Հաշվարկային փաստաթղթերում ԱԱՀ-ի դրույքաչափի և գումարի վերաբերյալ կարող են նշում կատարել (հարկային հաշիվ դուրս գրել), եթե այդ ապրանքների մատակարարման և ծառայությունների մատուցման համար «Ավելացված արժեքի հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով մատակարարների կողմից ներկայացված են հարկային հաշիվներ (ներմուծման դեպքում` մաքսային հայտարարագրեր):

Ընդ որում` առևտրի հարկ վճարողների կողմից դուրս գրվող հարկային հաշիվներում նշված ԱԱՀ-ի գումարը չի կարող գերազանցել մատակարարների կողմից ներկայացված հարկային հաշիվներում (ներմուծման դեպքում` մաքսային հայտարարագրերում) առանձնացված ԱԱՀ-ի գումարը:

 

Առևտրի հարկի արտոնություններ

 

«Առևտրի հարկի մասին» ԼՂՀ օրենքով կարգավորվող հարաբերությունների մասով առևտրի հարկ վճարողները ազատվում են «Ավտոմոբիլային ճանապարհների շինարարության, նորոգման և պահպանման համար կատարվող մասհանումների (հատկացումների) մասին» ԼՂՀ օրենքով սահմանված պարտավորությունների կատարումից:

Բացառապես առևտրի հարկ վճարողներն ազատվում են «Եկամտային հարկի մասին» ԼՂՀ օրենքի 11-րդ հոդվածի 7-րդ մասով հարկային գործակալի համար սահմանված պարտավորությունների կատարումից, եթե առկա են ՀՀ-ից ԼՂՀ տարածք ապրանքների ներմուծման փաստը հաստատող փաստաթղթերը (ներմուծման հայտարարագրերը):

Բացառապես առևտրի հարկ վճարողների վրա չեն տարածվում «Եկամտային հարկի մասին»  ԼՂՀ օրենքով նախատեսված եկամտի ստացման հետ կապված ձեռք բերված ապրանքների համար կատարած ծախսերի հիմնավորման նկատմամբ ներկայացվող պահանջները, եթե առկա են ՀՀ –ից ԼՂՀ տարածք ապրանքների ներմուծման փաստը հաստատող փաստաթղթերը (ներմուծման հայտարարագրերը):

 

Առևտրի հարկ վճարող համարվելու հայտարարագրի, հաշվարկների ներկայացման և առևտրի հարկի վճարման ժամկետներ.

 

Առևտրի հարկ վճարողները` յուրաքանչյուր տարվա հունվարի 1-ից մինչև 20-ը իրենց հաշվառման վայրի հարկային մարմին են ներկայացնում առևտրի հարկ վճարող համարվելու հայտարարագիր: Նոր ստեղծված (պետական գրանցում (հաշվառում) ստացած) առևտրային կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը, հայտարարագիրը հաշվառման վայրի հարկային մարմին են ներկայացնում մինչև պետական գրանցման (հաշվառման) ամսվան հաջորդող ամսվա 1-ը:

Յուրաքանչյուր ամսվա համար առևտրի հարկի հաշվարկը հարկային մարմին է ներկայացվում և հաշվարկված հարկի գումարը բյուջե է վճարվում մինչև այդ ամսվան հաջորդող ամսվա 20-ը:

«Հարկերի մասին» ԼՂՀ օրենքի 201-րդ հոդվածով սահմանված կարգով և ժամկետներում հայտարարագիր ներկայացրած անհատ ձեռնարկատերերը ներկայացնում են առևտրի հարկի կիսամյակային (ամսական կտրվածքով) հաշվարկ` մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 20-ը, իսկ վճարումը` կատարում ամսական մեկ անգամ մինչև հաջորդող ամսվա 20-ը:

You are the 2068362-րդ visitor
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ
online.tax.nk.am
 

 
Tax Calendar
MoTuWeThFrSaSu
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31            
 
July
 
Հրապարակումներ


Հարկատու ամսագիր

   N2(8)

Տեսանյութեր

ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԳՈՒՅՔԻ, ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԵՐ
 

 

Tax service
All rights reserved Օգտագործման Պայմաններ