ՀԱՅ РУС ENG
MAIN
     
MAIN SECTIONS

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ո Ւ Թ Յ ՈՒ Ն

Հարկային ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար բաց և փակ մրցույթներ  անցկացնելու  վերաբերյալ

Ի գիտություն ԼՂՀ քաղաքացիներիԼՂՀ ֆինանսների նախարարությունը  հայտարարում է.

բաց մրցույթ`  հարկային ծառայության «Դ» խմբի հետևյալ թափուր պաշտոնների  զբաղեցման համար.

 

Շահումյանի շրջանի հարկ վճարողների բաժին

1-ին կարգի մասնագետ - հիմնական  գործառույթներն են`

հարկային և պարտադիր այլ վճարների գծով պարտավորությունների հաշվառում, անձնական հաշվի քարտերի սահմանված կարգով վարում, հարկերի, պարտադիր այլ վճարների գծով օրենսդրությամբ նախատեսված տույժերի և տուգանքների հաշվարկում:

 

Արտաքին ապրանքաշրջանառության հաշվառման և հսկողության տեսչություն

Արտաքին ապրանքաշրջանառության հաշվառման և հսկողության տեսչության հարկային տեսուչ- հիմնական  գործառույթներն են`

ԼՂՀ տարածքով տեղափոխվող (արտահանվող-ներմուծվող) ապրանքանյութական արժեքների վերաբերյալ տեղեկատվության համակարգչային մշակում, սահմանված պարբերականությամբ ներմուծված և արտահանված ապրանքանյութական արժեքների ծավալների մասին հաշվետվությունների կազմում, վերլուծությունների կատարում,  տեսչության փաստաթղթաշրջանառության իրականացում:

 

Ապրանքանյութական արժեքների հաշվառման և տվյալների վերլուծության բաժնի հարկային տեսուչ /2 հաստիք/  -  հիմնական  գործառույթներն են`

կապարակնքված փոխադրամիջոցներով ԼՂՀ տարածք ներմուծված ապրանքանյութական արժեքների կապարակնիքի բացման և հաշվառման աշխատանքների իրականացում, ապրանքանյութական արժեքների հաշվառման փաստաթղթերի կազմում, ակցիզային դրոշմանիշներով, դրոշմապիտակներով  դրոշմավորման կանոնների  պահպանման  նկատմամբ  հսկողության իրականացում:

 

Հսկիչ կետերի համակարգման բաժնի ավագ հարկային տեսուչ /3 հաստիք/- հիմնական գործառույթներն են`

ԼՂՀ տարածք ներմուծվող և արտահանվող ապրանքանյութական արժեքների հաշվառում, հաշվառման քարտերի կազմում, գրանցամատյանների վարում, տեղում հաշվառման անհնարինության դեպքում կապարակնքման իրականացում, արտահանումն արգելված ապրանքանյութական արժեքների նկատմամբ հսկողության իրականացում, ապրանքանյութական արժեքների ապօրինի շրջանառության դեպքում օրենսդրությամբ նախատեսված գործառույթների իրականացում:

 

Հսկիչ կետերի համակարգման բաժնի հարկային տեսուչ /4 հաստիք/- հիմնական գործառույթներն են`

ԼՂՀ տարածք ներմուծվող և արտահանվող ապրանքանյութական արժեքների հաշվառում, հաշվառման քարտերի կազմում, տեղում հաշվառման անհնարինության դեպքում կապարակնքման իրականացում, ապրանքանյութական արժեքների ապօրինի շրջանառության դեպքում օրենսդրությամբ նախատեսված գործառույթների իրականացում:

 

Ստեփանակերտ քաղաքի հարկային տեսչություն

Վերահսկողության և գանձումների բաժնի ավագ հարկային տեսուչ - հիմնական գործառույթներն են` 

հարկ վճարողների մոտ ստուգումների, ուսումնասիրությունների իրականացում, հարկային պարտավորությունների հաշվարկում, փաստաթղթավորում, վարչական իրավախախտումների արձանագրում, չկատարած պարտավորությունների գանձման ապահովում, ՀԴՄ-ներից ֆիսկալային հաշվետվությունների դուրսբերում, վերահսկողական աշխատանքների իրականացման արդյունքում հայտնի դարձած տեղեկատվության վերլուծում և հետագա իրացման ապահովում:

 

Վերահսկողության և գանձումների բաժնի հարկային տեսուչ - հիմնական գործառույթներն են` 

հարկ վճարողների մոտ ստուգումների, ուսումնասիրությունների իրականացում, հարկային պարտավորությունների հաշվարկում, փաստաթղթավորում, վարչական իրավախախտումների արձանագրում, չկատարած պարտավորությունների գանձման ապահովում,  ՀԴՄ-ներից ֆիսկալային հաշվետվությունների դուրսբերում:

Սպասարկման բաժնի հարկային տեսուչ - հիմնական գործառույթներն են` 

տեսչություն այցելած հարկ վճարողներին հարկային և պարտադիր վճարների մասին օրենսդրության ընդհանուր հարցերին բանավոր ծանոթացում, հարկ վճարողների հետ տեղեկատվական կապի ապահովում, սպասարկում, հաշվարկների, հայտարարագրերի և այլ տեղեկությունների ընդունում, հաշվարկ-հաշվետվությունների կամերալ ուսումնասիրությունների իրականացում:

 

Ասկերանի շրջանի հարկային տեսչություն

Սպասարկմանտվյալների  մշակման  և հաշվառման բաժնի հարկային տեսուչ հաշվառման  գծով - հիմնական գործառույթներն են`

  հարկ վճարողների հարկային և պարտադիր այլ վճարների գծով պարտավորությունների հաշվառում, անձնական հաշվի քարտերի սահմանված կարգով վարում, հարկերի, պարտադիր այլ վճարների գծով օրենսդրությամբ նախատեսված տույժերի և տուգանքների հաշվարկում:

 

Մարտունու շրջանի հարկային տեսչություն

Վերահսկողության և գանձումների բաժնի հարկային տեսուչ - հիմնական   գործառույթներն են`

հարկ վճարողների մոտ ստուգումների, ուսումնասիրությունների իրականացում, հարկային պարտավորությունների հաշվարկում, փաստաթղթավորում, վարչական իրավախախտումների արձանագրում, չկատարած պարտավորությունների գանձման ապահովում, հսկիչ կետերում կապարակնքված ավտոմեքենաների ապրանքանյութական արժեքների  հաշվառում, տրված իրավասության դեպքում` ՀԴՄ-ներից ֆիսկալային հաշվետվությունների դուրսբերում:

 

Քաշաթաղի շրջանի հարկային տեսչություն

Հարկային տեսուչ  - հիմնական գործառույթներն են`

հարկ վճարողների սպասարկում, հաշվարկների, հայտարարագրերի և այլ տեղեկությունների ընդունում, հաշվարկ-հաշվետվությունների կամերալ ուսումնասիրությունների իրականացում, հարկային և պարտադիր այլ վճարների գծով պարտավորությունների հաշվառում, անձնական հաշվի քարտերի սահմանված կարգով վարում, հարկերի, պարտադիր այլ վճարների գծով օրենսդրությամբ նախատեսված տույժերի և տուգանքների հաշվարկում:

փակ մրցույթ` հարկային ծառայության «Գ» խմբի հետևյալ թափուր պաշտոնի զբաղեցման համար.

Կազմակերպական, հսկողական և եկամուտների հաշվառման վարչություն

Տվյալների մշակման և հաշվառման բաժնի գլխավոր հարկային տեսուչ - հիմնական գործառույթներն  են`

ԼՂՀ պետական բյուջեի հարկային եկամուտների ընթացիկ օպերատիվ հաշվառում, հարկային և պարտադիր վճարների պարտավորությունների, գերավճարների հաշվառում, ապառքացուցակների ամփոփում, բյուջեի կատարման ցուցանիշների վերաբերյալ տեղեկանքների պատրաստում և ըստ պատկանելիության տրամադրում: Հարկերի, տուրքերի, ինչպես նաև օրենքով սահմանված դեպքերում պարտադիր վճարների վճարման (գանձման) նկատմամբ ստորաբաժանումների կողմից իրականացվող աշխատանքների համակարգում: Արգելադրման գործընթացի վերաբերյալ  առաջարկությունների ուսումնասիրում և ընթացքավորում: Հարկային օրենսդրությամբ սահմանված հրապարակման ենթակա տվյալների ամփոփում, առկա  բազայի հետ համադրում և սահմանված ժամկետներում հրապարակում:

 

 

Հայցային աշխատանքների կազմակերպման բաժին

 

առաջատար մասնագետ - հիմնական գործառույթներն են`

բյուջեի նկատմամբ պարտավորությունների բռնագանձման, սնանկացման վերաբերյալ հայցերի նախապատրաստում, դատաքննությանը մասնակցություն, հարկային պարտավորությունների գանձման ուղղությամբ իրավասու մարմինների հետ աշխատանքների կանոնակարգում, դատական վարույթների մասին տեղեկատվության հավաքում, ամփոփում և վերլուծություն, առաջին ատյանի դատարանների որոշումների, ըստ անհրաժեշտության, բողոքարկման նպատակով վերաքննիչ և վճռաբեկ բողոքների պատրաստում և դրանց պաշտպանություն:

 

Հարկային տեսուչ- հիմնական գործառույթներն են`

բյուջեի նկատմամբ պարտավորությունների բռնագանձման, սնանկացման վերաբերյալ հայցերի նախապատրաստում, դատաքննությանը մասնակցություն, դատական վարույթների մասին տեղեկատվության ամփոփում, վերլուծություն, վարչական տույժերի հաշվառում:

 

 

 

 

Մրցույթներին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերի ցանկը.

-   գրավոր դիմում (տրվում է Հանձնաժողովի անունով, նշելով այն պաշտոնը, որին հավակնում է դիմող քաղաքացին).

- հարկային ծառայության տվյալ պաշտոնի նկարագրով այդ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի(ների), վկայականի(ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) պատճենները,  մասնագիտական վերապատրաստման վկայականներ և հավաստագրեր,

- տեղեկանք(ներ) հարկային ծառայության պաշտոնում նշանակվելու դեպքում ծառայողական պարտականությունների կատարմանը և լիազորությունների իրականացմանը խոչընդոտող հիվանդությունների ցանկում ընդգրկված հիվանդություններով չտառապելու մասին.

- հայտարարություն այն մասին, որ ապագա աշխատանքը կապված չէ մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, նրանց զավակ, ամուսնու ծնող, եղբայր և քույր) հարկային ծառայողի նկատմամբ անմիջական ենթակայության կամ վերահսկողության հետ.

- արական սեռի անձինք ներկայացնում են նաև զինգրքույկ (դրան փոխարինող ժամանակավոր և զորակոչային տեղամասին կցագրման վկայական) կամ պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելը հիմնավորող փաստաթղթի պատճենը.

-երկու լուսանկար 3x4 սմ չափի.

-անձնագրի պատճենը:

Մրցույթին մասնակցելու համար դիմող քաղաքացին նշված փաստաթղթերը ներկայացնում է անձամբ` անձնագրով կամ անձը հաստատող փաստաթղթով:

Հարցաշարը կարող եք ձեռք բերել մրցութային և ատեստավորման հանձնաժողովից կամ ծանոթանալ հարկային մարմնի պաշտոնական կայքէջում  /www.tax.nk.am/` այցելելով կայքէջի «Հայտարարություններ» բաժինը:

Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը`

2017 թվականի մարտի 20-ից  մինչև ապրիլի 11-ը:

Մրցույթներն սկսելու օրը, ժամը և վայրը.

բաց և փակ  մրցույթներ`  ս.թ.  ապրիլի 21-ին` ժամը 10:00-ին, ֆինանսների նախարարության շենք (Տիգրան Մեծի 16).

Հանձնաժողովի գտնվելու վայրը և հեռախոսահամարը

Տիգրան Մեծի 16, հեռ. (047) 94-90-17:

ԼՂՀ ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է, որ մրցույթով երաշխավորվում է Լեռնային Ղարաբաղի  Հանրապետության քաղաքացիների համար հարկային ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու հավասար մատչելիություն` իրենց մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին համապատասխան, անկախ ազգությունից, ռասայից, սեռից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից:

You are the 1901202-րդ visitor
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ
online.tax.nk.am
 

 
Tax Calendar
MoTuWeThFrSaSu
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31    
 
March
 
Հրապարակումներ


Հարկատու ամսագիր

   N2(8)

Տեսանյութեր

ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԳՈՒՅՔԻ, ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԵՐ
 

 

Tax service
All rights reserved Օգտագործման Պայմաններ