ՀԱՅ РУС ENG
MAIN
     
MAIN SECTIONS

Հայտարարություն
ստվերային շրջանառության կրճատմանն ուղղված միջոցառումների մասին

      Ի գիտություն տնտեսավարող սուբյեկտների` ԱՀ ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է, որ հարկային իրավախախտումների դեմ պայքարի հայեցակարգի շրջանակներում, պարբերաբար իրականացվելու են  հսկողական միջոցառումներ` հսկիչ-դրամարկղային մեքենաների շահագործման կանոնների և փաստաթղթավորման պահանջների խախտման, չձևակերպված աշխատողների և աշխատավարձերի մեծությունների ոչ լիարժեք հայտարարագրման և այլ հարկային իրավախախտումների բացահայտման ուղղություններով:

Իրականացվող միջոցառումները նպատակ ունեն կրճատել տնտեսության ստվերային հատվածը, ապահովել հավասար մրցակցային պայմաններ բոլոր տնտեսավարող սուբյեկտների համար, նպաստել հանրապետությունում տնտեսական ու սոցիալական առաջընթացի խթանմանն ու պետական բյուջեի եկամուտների հավաքագրման գործընթացի արդյունավետության բարձրացմանը:

Նախարարությունը հորդորում է բոլոր տնտեսավարող սուբյեկտներին գործունեությունն իրականացնել օրենսդրության պահանջներին համապատասխան` իրենց իսկ զերծ պահելով պատասխանատվության ենթարկվելուց:

Միաժամանակ, նախարարությունը դիմում է քաղաքացիներին իրենց ակտիվ մասնակցությունն ունենալ ստվերային երևույթների դեմ իրականացվող գործընթացին` կատարված գնումների դիմաց պահանջել կտրոն, գործատուների մոտ աշխատանքի ընդունվել աշխատանքային օրենսդրության պահանջների պահպանմամբ: 

          Տնտեսավարող սուբյեկտների կողմից թույլ տրվող խախտումների մասին կարող եք զանգահարել ֆինանսների նախարարության թեժ գիծ` (047) 94-86-20 հեռախոսահամարով:

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
բաց և փակ մրցույթներ անցկացնելու վերաբերյալ

Ի գիտություն ԼՂՀ քաղաքացիների` ԼՂՀ ֆինանսների նախարարությունը հայտարարում է հարկային ծառայության առաջատար և կրտսեր խմբերի թափուր պաշտոնների զբաղեցման համար բաց և փակ մրցույթներ:

Մրցույթները կկայանան ս.թ. ապրիլի 21-ին` ժամը 10:00-ին, ֆինանսների նախարարության շենքում` Տիգրան Մեծի 16 հասցեում: Մրցույթին կարող են մասնակցել «Հարկային ծառայության մասին» ԼՂՀ օրենքի պահանջները բավարարող քաղաքացիները:

Մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ` այցելելով կայքէջի «Հայտարարություններ» բաժինը:

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն

սեմինար-խորհրդակցություններ կազմակերպելու մասին

Ի գիտություն տնտեսավարող սուբյեկտների` Արցախի ֆինանսների նախարարությունը հրավիրում է մասնակցելու 2017 թվականի հունվարի 1-ից հարկային և հարակից օրենսդրության մեջ կատարված փոփոխությունների և հաշվարկ-հաշվետվությունների հարկային մարմին էլեկտրոնային եղանակով հանձնման ընթացակարգերի իրազեկման նպատակով Ստեփանակերտ քաղաքում և շրջկենտրոններում կայանալիք սեմինար-խորհրդակցություններին` համաձայն հետևյալ ժամանակացույցի.

 

Իրականացման

վայրը

ամսաթիվը

ժամը

 

ք. Մարտակերտ

 

 

հունվարի 25

 

1000

 

ք. Ասկերան

 

 

հունվարի 25

 

1530

 

ք. Բերձոր

 

 

հունվարի 26

 

1100

 

ք. Շուշի

 

 

հունվարի 26

 

1530

 

ք. Հադրութ

 

 

հունվարի 27

 

1100

 

ք. Մարտունի

 

 

հունվարի 27

 

1530

ք. Ստեփանակերտ

 

 

փետրվարի 1

 

 

1700

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 047-94-86-20 հեռախոսահամարին

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն

Դրոշմավորման պահանջների պահպանման մասին

 
Ի գիտություն դրոշմապիտակներով դրոշմավորման ենթակա ապրանքներ արտադրողների հայտնվում է.
2017 թվականի հունվարի 1-ից հետո հարկային մարմնից ձեռք բերված դրոշմապիտակներով դրոշմավորված` Արցախի Հանրապետությունում արտադրված ապակյա կամ պլաստմասսայե տարաներով տարայավորված ապրանքների վրա դրոշմապիտակը պետք է փակցված լինի տարայի վերին մակերեսին` կափարիչին:

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն

Արտաքին ապրանքաշրջանառության հաշվառման և հսկողության տեսչությունում պայմանագրային հիմունքներով թափուր պաշտոն զբաղեցնելու մասին

Ի գիտություն ԼՂՀ քաղաքացիների` ԼՂՀ ֆինանսների նախարարությունը արտաքին ապրանքաշրջանառության հաշվառման և հսկողության տեսչությունում պայմանագրային հիմունքներով հարկային ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար ս.թ. դեկտեմբերի 2-ին` ժամը 11:00-ին, կազմակերպում է հարցազրույց:

Հարցազրույցին կարող են մասնակցել հայերենին տիրապետող, պետական հավատարմագրում ստացած բարձրագույն ուսումնական հաստատությունն ավարտած տնտեսագետի և հարակից մասնագիտությունների որակավորում ունեցող քաղաքացիները:

Հարցազրույցը կկայանա ԼՂՀ ֆինանսների նախարարության վարչական շենքում` Տիգրան Մեծի 16 հասցեով:

Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարող եք զանգահարել (047)94-86-20 հեռախոսահամարով:

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն

բաց և փակ մրցույթներ անցկացնելու վերաբերյալ

Ի գիտություն ԼՂՀ քաղաքացիների` ԼՂՀ ֆինանսների նախարարությունը հայտարարում է հարկային ծառայության կրտսեր և առաջատար խմբերի թափուր պաշտոնների զբաղեցման համար բաց և փակ մրցույթներ:

Մրցույթները կկայանան ս.թ. օգոստոսի 2-ին` ժամը 10:00-ին, ֆինանսների նախարարության շենքում (Տիգրան Մեծի 16): Մրցույթին կարող են մասնակցել «Հարկային ծառայության մասին» ԼՂՀ օրենքի պահանջները բավարարող քաղաքացիները:

Մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ` այցելելով կայքէջի «Հայտարարություններ» բաժինը:

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

հաշվարկ-հաշվետվությունները սահմանված ժամկետներում ներկայացնելու վերաբերյալ

Ապրիլյան պատերազմական գործողություններով պայմանավորված սահմանված ժամկետներում հաշվարկ-հաշվետվություններ չներկայացրած հարկ վճարողներին ԼՂՀ ֆինանսների նախարարությունը դիմում է սեղմ ժամկետներում ներկայացնել դրանք` հետագա պատասխանատվության միջոցներից խուսափելու նպատակով:

 

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

որոշ ապրանքների դրոշմապիտակներով պարտադիր դրոշմավորման մասին

Ի գիտություն տնտեսավարող սուբյեկտների ԼՂՀ ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է, որ 2016 թվականի ապրիլի 1-ից արգելվում է հանրապետության տարածքում դրոշմապիտակներով չդրոշմավորված` ստորև ներկայացված ցանկում նշված ապրանքների  իրացումը:

Անմիջական արտադրող կամ անմիջական ներմուծող չհանդիսացող` պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքներ իրացնող կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը իրենց մոտ  առկա` չդրոշմավորված ապրանքների մնացորդների համար դրոշմապիտակներ ձեռք բերելու նպատակով պետք է մինչև ս.թ. մայիսի 31-ը կատարեն գույքագրում և դրանց վերաբերյալ տեղեկությունները` դրոշմապիտակների ձեռքբերման հայտի հետ մեկտեղ ներկայացնեն հարկային մարմին:

 

Ց Ա Ն Կ

Ծածկագիր

Ապրանքատեսակի նկարագրություն

Ապրանքատեսակ

1602

պատրաստի կամ պահածոյացված մթերքներ մսից, մսի ենթամթերքներից կամ արյունից

մսեղեն

1604

պատրաստի կամ պահածոյացված ձուկ, թառափազգիների խավիար և դրա փոխարինիչներ` պատրաստված ձկնկիթի հատիկներից

ձկնեղեն

1605

պատրաստի կամ պահածոյացված խեցգետնակերպեր, կակղամորթեր և ջրային այլ անողնաշարավորներ

ձկնեղեն

2001

բանջարեղեն, մրգեր, ընկույզներ և բույսերի այլ ուտելի մասեր` պատրաստված կամ պահածոյացված քացախի կամ քացախաթթվի հավելմամբ

պահածո

2002

լոլիկներ (պոմիդոր)` պատրաստված կամ պահածոյացված առանց քացախի կամ քացախաթթվի

պահածո

2003

սնկեր և գետնասնկեր` պատրաստված կամ պահածոյացված առանց քացախի կամ քացախաթթվի հավելման

պահածո

2004

այլ բանջարեղեն` պատրաստված կամ պահածոյացված առանց քացախի կամ քացախաթթվի հավելման, սառեցված, բացի 2006 ապրանքային դիրքում նշված մթերքներից

պահածո

2005

այլ բանջարեղեն` պատրաստված կամ պահածոյացված առանց քացախի կամ քացախաթթվի հավելման, չսառեցված, բացի 2006 ապրանքային դիրքում նշված մթերքներից

պահածո

2006

բանջարեղեն, մրգեր, ընկույզներ, պտուղների կեղև և բույսերի այլ մասեր՝ շաքարի միջոցով պահածոյացված (շաքարի օշարակով ներծծված, շաքարահյութով պատած, շաքարահյութով եփված, շաքարված)

պահածո

2007

ջեմեր, մրգային ժելե, մարմելադներ, մրգային կամ ընկույզի պյուրե, մրգային կամ ընկույզի մածուկ` ստացված ջերմային մշակումից, այդ թվում` շաքարի կամ այլ քաղցրացնող նյութերի հավելմամբ

պահածո

2008

մրգեր, ընկույզներ, և բույսերի ուտելի այլ մասեր` պատրաստված կամ պահածոյացված այլ եղանակով՝ շաքար կամ այլ քաղցրացնող նյութեր կամ սպիրտ պարունակող կամ չպարունակող՝ այլ տեղում չհիշատակված կամ չներառված

պահածո

2209 00

քացախ և դրա փոխարինիչներ` ստացված քացախաթթվից

քացախ

 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

փաստաթղթավորման պահանջների պահպանման մասին

Ի գիտություն տնտեսավարող սուբյեկտների` ԼՂՀ ֆինանսների նախարարությունը իրազեկում է, որ հարկային իրավախախտումների դեմ պայքարի հայեցակարգի շրջանակներում, հսկողական միջոցառումներ են իրականացվում` ուղղված  փաստաթղթավորման պահանջների պահպանմանը:

Նախարարությունը կոչ է անում հանրապետության տարածքում մեծածախ առևտրի ոլորտում գործող տնտեսավարող սուբյեկտներին (առաքիչներին) ապրանքների մատակարարման գործարքներ իրականացնելիս պարտադիր տրամադրել, իսկ մանրածախ առևտրի ոլորտում գործող սուբյեկտերին (խանութների, կրպակների, տաղավարների միջոցով) պահանջել օրենսդրությամբ սահմանված հաշիվ-ապրանքագրեր:

Իրականացվող գործարքների համար հաշիվ-ապրանքագրեր  չտրամադրելու  կամ դրանք չպահանջելու դեպքում գործարքի կողմերի նկատմամբ կկիրառվեն օրենքով սահմանված պատասխանատվության միջոցներ:

Նախարարությունը  հետևողական է լինելու  իրավախախտումների հայտնաբերման գործընթացում և պարբերաբար իրականացնելու է հսկողական աշխատանքներ:

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

ստվերային շրջանառության կրճատմանն ուղղված միջոցառումների մասին

          Ի գիտություն տնտեսավարող սուբյեկտների` ԼՂՀ ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է, որ պարբերաբար իրականացվելու են  հսկողական միջոցառումներ` հսկիչ-դրամարկղային մեքենաների շահագործման կանոնների և փաստաթղթավորման պահանջների խախտման, չձևակերպված աշխատողների և աշխատավարձերի մեծությունների թերհայտարարագրման և այլ հարկային իրավախախտումների բացահայտման ուղղություններով:

           Իրականացվող միջոցառումները նպատակ ունեն կրճատել տնտեսության ստվերային հատվածը, ապահովել հավասար մրցակցային պայմաններ բոլոր տնտեսավարող սուբյեկտների համար, նպաստել հանրապետությունում տնտեսական ու սոցիալական առաջընթացի խթանմանն ու պետական բյուջեով նախատեսված ծրագրերի իրականացմանը:

          Նախարարությունը կոչ է անում բոլոր տնտեսավարող սուբյեկտներին իրենց գործունեությունն իրականացնել օրենսդրության պահանջներին համապատասխան` զերծ մնալով տույժերի և տուգանքների կիրառումից:

Միաժամանակ, նախարարությունը դիմում է քաղաքացիներին իրենց մասնակցությունն ունենալ  ստվերային տնտեսության դեմ պայքարի գործընթացին`  կատարված գնումների դիմաց պահանջել կտրոն, գործատուների հետ աշխատանքային հարաբերությունների մեջ մտնել օրինական հիմքերով:  Տնտեսավարող սուբյեկտների կողմից թույլ տրվող խախտումների բոլոր դեպքերում կարող եք զանգահարել   թեժ գիծ` (047) 94-86-20 հեռախոսահամարով:

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

հաշվարկ-հաշվետվությունների էլեկտրոնային

 եղանակով ներկայացման մասին

Ի գիտություն ԼՂՀ հարկ վճարողների` ԼՂՀ ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է, որ 2015 թվականի արդյունքներով 36 մլն դրամը գերազանցող իրացման շրջանառություն հայտարարագրած հարկ վճարողները հարկային հաշվարկ-հաշվետվություններն ու այլ տեղեկությունները, 2016 թվականի հունվարի 1-ից հետո ընկած հաշվետու ժամանակահատվածների համար, պետք է ներկայացնեն բացառապես էլեկտրոնային եղանակով:

Հաշվետվությունների լրացման և հանձնման ընթացակարգերին մանրամասն կարող եք ծանոթանալ հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի «Օգնություն» բաժնում:

 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

սեմինար-խորհրդակցություններ կազմակերպելու մասին

Ի գիտություն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսավարող սուբյեկտների` ԼՂՀ ֆինանսների նախարարությունը հրավիրում է մասնակցելու 2016 թվականի հունվարի 1-ից հարկային և հարակից օրենսդրության մեջ կատարված փոփոխությունների և հաշվարկ-հաշվետվությունների հարկային մարմին էլեկտրոնային եղանակով հանձնման ընթացակարգերի իրազեկման նպատակով Ստեփանակերտ քաղաքում և շրջկենտրոններում կայանալիք սեմինար-խորհրդակցություններին` համաձայն հետևյալ ժամանակացույցի.

 

Իրականացման

վայրը

ամսաթիվը

ժամը

 

ք. Բերձոր

 

 

հունվարի 25

 

1100

 

ք. Շուշի

 

 

հունվարի 25

 

1530

 

ք. Հադրութ

 

 

հունվարի 26

 

1100

 

ք. Մարտունի

 

 

հունվարի 26

 

1530

 

ք. Մարտակերտ

 

 

հունվարի 27

 

1000

 

ք. Ասկերան

 

 

հունվարի 27

 

1530

 

ք. Ստեփանակերտ

 

 

հունվարի 29

 

1700

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 047-94-86-20 հեռախոսահամարին

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

Ի գիտություն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիների` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարությունը, կարևորելով հասարակության ներգրավվածությունը ստվերային տնտեսության դեմ պայքարի գործընթացին, տեղեկացնում է.

հսկիչ-դրամարկղային մեքենաներ կիրառող տնտեսավարող սուբյեկտները պարտավոր են գնորդի կողմից ապրանքների ձեռքբերման և ծառայությունների ստացման դիմաց տրամադրել հսկիչ-դրամարկղային մեքենայի կտրոն:

Կտրոնի չտրամադրման դեպքում գնորդն  իրավունք ունի պահանջել կտրոնը, իսկ հրաժարվելու դեպքում` զանգահարել ֆինանսների նախարարության թեժ գիծ` (047) 94-86-20 հեռախոսահամարով` դրանով իսկ նպաստելով հանրապետությունում տնտեսական ու սոցիալական առաջընթացի խթանմանն ու պետական բյուջեով նախատեսված ծրագրերի իրականացմանը:

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն

«2011» թվագրմամբ ակցիզային դրոշմանիշներով դրոշմավորված ապրանքների իրացումն արգելելու մասին

 Ի գիտություն ԼՂՀ տնտեսավարող սուբյեկտների` ԼՂՀ ֆինանսների նախարարությունը տեղեկացնում  է, որ համաձայն ԼՂՀ կառավարության 14.07.2015թ. N 451-Ն որոշման` 2016 թվականի հունվարի 1-ից ԼՂՀ տարածքում արգելվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն (այդ թվում` Հայաստանի Հանրապետությունից) ներմուծված «2011» թվագրմամբ ակցիզային դրոշմանիշներով դրոշմավորված ապրանքների իրացումը:

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն

Ի գիտություն ԼՂՀ քաղաքացիների` ԼՂՀ ֆինանսների նախարարությունը հայտարարում է հարկային ծառայության առաջատար և կրտսեր խմբերի թափուր պաշտոնների զբաղեցման համար բաց և փակ մրցույթներ:

Մրցույթները կկայանան ս.թ. նոյեմբերի 27-ին` ժամը 10:00-ին, ֆինանսների նախարարության շենքում (Տիգրան Մեծի 16): Մրցույթին կարող են մասնակցել «Հարկային ծառայության մասին» ԼՂՀ օրենքի պահանջները բավարարող քաղաքացիները:

Մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ` այցելելով կայքէջի «Հայտարարություններ» բաժինը:

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

ԼՂՀ ֆինանսների նախարարությունում աշխատելու համար հարցազրույցի հրավիրելու մասին

Ի գիտություն ԼՂՀ քաղաքացիների` ԼՂՀ ֆինանսների նախարարությունը  ցանցային ադմինիստրատորի պաշտոնում աշխատելու համար հարցազրույցի է հրավիրում տեղեկատվական համակարգերի և հարակից մասնագիտությունների գծով պետական հավատարմագրում ստացած բարձրագույն ուսումնական հաստատությունն ավարտած ԼՂՀ քաղաքացիների: Ցանկացողները մինչև սույն թվականի նոյեմբերի 15-ը կարող են դիմել ԼՂՀ ֆինանսների նախարարության համակարգչային ծրագրերի մշակման և սպասարկման բաժին` Տիգրան Մեծի 16 հասցեով կամ  զարգահարել (047)94-86-20 հեռախոսահամարին:

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

Հայտարարություն որոշ ապրանքների դրոշմապիտակներով պարտադիր դրոշմավորման մասին

Ի գիտություն տնտեսավարող սուբյեկտների ԼՂՀ ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է, որ  2015 թվականի հոկտեմբերի 1-ից արգելվում է հանրապետության տարածքում դրոշմապիտակներով չդրոշմավորված` ցանկ 1-ում նշված ապրանքների  իրացումը:
Անմիջական արտադրող կամ անմիջական ներմուծող չհանդիսացող` պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքներ իրացնող  կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը իրենց մոտ  առկա`  չդրոշմավորված  ապրանքների մնացորդների համար դրոշմապիտակներ ձեռք բերելու նպատակով պետք է մինչև ս.թ. նոյեմբերի 30-ը կատարեն գույքագրում և դրանց վերաբերյալ տեղեկությունները ներկայացնեն հարկային մարմին` նախապես կատարելով վճարում ԼՂՀ պետական բյուջեի 915005280234 հաշվեհամարին (դրոշմապիտակների 1 000 հատի արժեքը կազմում է 3 528 ՀՀ դրամ):
Միաժամանակ, տեղեկացվում է, որ արտադրողները և ներմուծողները պարտավոր են մինչև 2014 թվականի նոյեմբերի 15-ը արտադրված` ցանկ 2-ում նշված արտադրանքի իրացումը ևս 2015 թվականի հոկտեմբերի 1-ից կազմակերպել բացառապես  դրոշմապիտակներով:

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածք ցորենի ալյուրի ներմուծումը ժամանակավորապես դադարեցնելու մասին

Ի գիտություն ԼՂՀ տնտեսավարող սուբյեկտների և քաղաքացիների` ԼՂՀ ԿԱ հարկային պետական ծառայությունը հայտնում է, որ ԼՂՀ կառավարության 2015 թվականի հունիսի 23-ի N 386-Ա որոշմամբ ժամանակավորապես դադարեցվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածք 110100 ծածկագրով ապրանքային դիրքում ընդգրկված ցորենի ալյուրի (բացառությամբ արտադրողի կամ փաթեթավորողի կողմից մանրածախ առևտրի ոլորտում իրացման համար  նախատեսված մինչև 3 կգ փաթեթավորմամբ, ինչպես նաև ԼՂՀ-ում արտադրված և ՀՀ-ում վերամշակված ցորենի` համաձայն ԼՂՀ կառավարության սահմանած կարգի) ներմուծումը:

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների գումարների չափով վարձու աշխատողների և անհատ ձեռնարկատերերի կողմից վճարված եկամտային հարկի գումարների վերադարձման  գործընթացի վերաբերյալ

                Ի գիտություն ԼՂՀ քաղաքացիների ԼՂՀ ԿԱ հարկային պետական ծառայությունը տեղեկացնում է, որ սույն թվականի հուլիսի 1-ից կմեկնարկի  հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների գումարների չափով վարձու աշխատողների և անհատ ձեռնարկատերերի կողմից վճարված եկամտային հարկի գումարների վերադարձման  գործընթացը:

                Վճարված եկամտային հարկի վերադարձի պայմաններին ու հարկային մարմին ներկայացվող փաստաթղթերի ցանկին կարող եք ծանոթանալ  հարկային մարմնի պաշտոնական կայքէջի`  «Հարկային օրենսդրություն» բաժնում կամ այցելել  գույքի գտնվելու վայրի հարկային մարմին:

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

Ի գիտություն Եվրասիական Տնտեսական Միության անդամ երկրներ ապրանքներ արտահանող և այդ երկրներից ներմուծում կատարող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսավարող սուբյեկտների և քաղաքացիների

ԼՂՀ ԿԱ հարկային պետական ծառայությունն ի գիտություն Եվրասիական Տնտեսական Միության անդամ երկրներ ապրանքներ արտահանող և այդ երկրներից ներմուծում կատարող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսավարող սուբյեկտների և քաղաքացիների հայտնում է, որ նախքան արտահանման ու ներմուծման գործարքներ իրականացնելն անհրաժեշտ է այցելել հարկային պետական ծառայության կենտրոնական աշխատակազմ` Տիգրան Մեծի 16 հասցեով կամ զանգահարել 94-86-20 հեռախոսահամարին` արտահանման և ներմուծման ընթացակարգերին ծանոթանալու և դրանց վերաբերյալ պարզաբանումներ ստանալու նպատակով:

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

Հարկ վճարողները առաքվող կամ տեղափոխվող ապրանքների գրանցման գրքերը և վաճառվող  ապրանքների ու դրանց  գների գրանցման գրքերը այսուհետ կարող են վարել էլեկտրոնային եղանակով

Հարկ վճարողների սպասարկման որակի բարձրացումը հարկային մարմնի առաջնահերթություններից է: Այդ նպատակով իրականացվում են շարունակական բարեփոխումներ` փաստաթղթաշրջանառության կրճատման, էլեկտրոնային համակարգի համատարած կիրառման համար պայմանների ապահովման և այլ ուղղություններով:
Բարեփոխումների հերթական քայլը ուղղված է փաստաթղթաշրջանառության պարզեցմանը: Մասնավորապես,  այն հարկ վճարողները, որոնք հաշվառումը վարում են սահմանված չափանիշներին բավարարող համակարգչային ծրագրերով` առաքվող կամ տեղափոխվող ապրանքների, արտադրանքի գրանցման (հաշվառման) գրքերը և (կամ) վաճառվող  արտադրանքի,  ապրանքների և դրանց  գների (հասույթի) գրանցման (հաշվառման) գրքերը հարկային մարմնում սահմանված կարգով հաշվառելուց հետո կարող են վարել էլեկտրոնային եղանակով:
Էլեկտրոնային գրքեր հաշվառելու համար հարկ վճարողները հարկային մարմին են ներկայացնում էլեկտրոնային գրքերի գրանցման հայտ`  նշելով
1) յուրաքանչյուր առաքման վայրի տվյալները (առաքման վայրի հասցեն, իսկ չհասցեավորված առաքման վայրի դեպքում` համապատասխան առաքման վայրի անվանումը).
2) յուրաքանչյուր առաքման կետի տվյալները (տրանսպորտային միջոցի անվանումը, մակնիշը և պետական համարանիշը).
3) առևտրի (անմիջական վաճառքի) իրականացման յուրաքանչյուր վայրի (կետի) տվյալները (առևտրի վայրի հասցեն, իսկ չհասցեավորված վայրի դեպքում` համապատասխան վայրի անվանումը):
Առաջին անգամ հայտը լրացվում է ներկայացման պահի դրությամբ հարկ վճարողի այն առաքման վայրերի և (կամ) առաքման կետերի և (կամ) առևտրի (անմիջական վաճառքի) իրականացման վայրերի (կետերի) համար, որոնց մասով նախատեսվում է վարել էլեկտրոնային գրքեր, ինչի վերաբերյալ գրանցման հայտում կատարվում է համապատասխան նշում: Հետագայում նոր առաքման վայրերի կամ նոր առաքման կետերի կամ առևտրի (անմիջական վաճառքի) իրականացման նոր վայրերի (կետերի)  համար էլեկտրոնային գիրք հաշվառելու նպատակով լրացվում և ներկայացվում են առանձին հայտեր:
Հարկային մարմինը հայտը ստանալուց հետո ոչ ուշ, քան 2 աշխատանքային օրվա ընթացքում հարկ վճարողին տրամադրում  է ծանուցում հայտում նշված` բոլոր առաքման վայրերի և (կամ) բոլոր առաքման կետերի և (կամ) առևտրի (անմիջական վաճառքի) իրականացման բոլոր վայրերի (կետերի) համար էլեկտրոնային գրքերի հերթական համարների վերաբերյալ:
Ծանուցման ստացմանը հաջորդող օրվանից գրանցման հայտով ներկայացված առաքման վայրերի կամ կետերի կամ առևտրի (անմիջական վաճառքի) իրականացման  վայրերի (կետերի) համար առաքվող կամ տեղափոխվող արտադրանքը և ապրանքները կամ ձեռք բերված (սեփական արտադրության արտադրանքի դեպքում` վաճառքի իրականացման վայրում` (կետերում) ընդունված) բոլոր ապրանքները (գրանցված)  հաշվառված (գրանցված) են համարվում բացառապես համապատասխան էլեկտրոնային գրքում սահմանված կարգով  գրանցված լինելու դեպքում:  
Գրանցումները էլեկտրոնային եղանակով վարելու դեպքում, տնտեսավարող սուբյեկտները պարտավոր են  հարկային մարմնի կողմից իրականացվող ստուգումների ժամանակ` ստուգման հանձնարարագրի հիման վրա, ստուգում իրականացնող անձանց տրամադրել համակարգչային ծրագրի միջոցով ստեղծված ֆայլի պատճենը: Հաշվապահական հաշվառման համակարգչային ծրագրի միջոցով ստեղծված ֆայլի պատճենը ստուգում իրականացնող պաշտոնատար անձանց տրամադրվում է էլեկտրոնային կրիչով` համապատասխան պահանջը ստանալուց հետո անմիջապես:
Հաշվապահական հաշվառման համակարգչային ծրագրի միջոցով ստեղծված ֆայլի պատճենը պետք է պարունակի առնվազն տվյալ կազմակերպության անունից հարկային մարմին հաշվետվություններն էլեկտրոնային եղանակով ներկայացնելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի էլեկտրոնային ստորագրությունը:
Էլեկտրոնային գրքեր վարելու ընթացակարգերին կարող եք ծանոթանալ հարկային մարմնի պաշտոնական կայքէջի`  «Հարկային օրենսդրություն» բաժնում:

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

Հարկային պետական ծառայությունում պայմանագրային հիմունքներով աշխատելու համար հարցազրույցի հրավիրելու մասին

Ի գիտություն ԼՂՀ քաղաքացիների` ԼՂՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունը կենտրոնական աշխատակազմում և տեսչություններում պայմանագրային հիմունքներով աշխատելու համար  հարցազրույցի է հրավիրում տնտեսագիտություն, իրավագիտություն, միջազգային հարաբերություններ, մաթեմատիկա, ֆիզիկա, ճարտարագիտություն,  տեղեկատվական համակարգեր և հարակից մասնագիտությունների գծով պետական հավատարմագրում ստացած բարձրագույն ուսումնական հաստատությունն ավարտած ԼՂՀ քաղաքացիների:
Հարցազրույցին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել ինքնակենսագրություն (օրինակելի ձևով), դիպլոմի պատճեն, 1 լուսանկար 3x4 չափսի, առկայության դեպքում` նաև աշխատանքային գրքույկի պատճեն: Փաստաթղթերն ընդունվում են մինչև ս.թ. մարտի 27-ը` ք. Ստեփանակերտ, Տիգրան Մեծի 16  հասցեով կամ կարող են ուղարկվել հարկային մարմնի էլեկտրոնային փոստին` info@taxservice.nk.am:
Հարցազրույցը կկայանա ս.թ. ապրիլի 2-ին` ժամը 11:00-ին, հարկային պետական ծառայության շենքում:
Մանրամասն տեղեկություններ ստանալու համար ցանկացողները կարող են դիմել հարկային պետական ծառայության մեթոդաբանության և հարկ վճարողների իրազեկման բաժին (047) 94-86-20 հեռախոսահամարով:
Պայմանագրային հիմունքներով համալրման ենթակա պաշտոնների գործառույթներն են`
մեթոդաբանական -  ամրագրված հարկատեսակների մասով ԼՂՀ օրենքների, կառավարության որոշումների նախագծերի մշակում, դրանց ընդունման անհրաժեշտության հիմնավորում, այլ պետությունների հարկային օրենսդրությունների հիմնադրույթների ուսումնասիրություն և ԼՂՀ հարկային օրենսդրության կատարելագործման ուղղությամբ առաջարկությունների ներկայացում, ԼՂՀ հարկային օրենսդրության դրույթների ու պահանջների իրազեկման համալիր միջոցառումներին մասնակցություն.
վերլուծական - տվյալների բազայում առկա տեղեկությունների համադրումներ, համեմատություններ, վերլուծություններ, հարկային և պարտադիր վճարների մասին օրենսդրությունների փոփոխությունների ազդեցության գնահատումներ,    
օպերատիվ-հետախուզական - չհարկվող շրջանառությունների բացահայտման նպատակով օպերատիվ-հետախուզական գործունեության իրականացում, հարկման ենթակա եկամուտներ թաքցնող, հարկային պարտավորությունների կատարումից խուսափող և այլ հակաիրավական գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների վերաբերյալ օպերատիվ տեղեկությունների ստացում և   օպերատիվ-հետախուզական միջոցառումների ձեռնարկում.
սպասարկման - հարկ վճարողներին հարկային օրենսդրությանը իրազեկում, սպասարկում, հաշվարկների, հայտարարագրերի և այլ տեղեկությունների ընդունում, հաշվարկ-հաշվետվությունների կամերալ ուսումնասիրությունների, համեմատությունների, վերլուծությունների իրականացում.
հսկողական - հարկ վճարողների մոտ ստուգումների և ուսումնասիրությունների իրականացում, գործունեության օրինականության վերահսկում, ՀԴՄ-ներից ֆիսկալային հաշվետվությունների դուրսբերում, վերահսկողական աշխատանքների արդյունքում հարկային և պարտադիր վճարների պարտավորությունների հաշվարկում, փաստաթղթավորում և մարման ապահովում:
ԼՂՀ տարածք ներմուծվող և արտահանվող ապրանքանյութական արժեքների հաշվառում - ներմուծվող և արտահանվող ապրանքանյութական արժեքների հաշվառում, հաշվառման փաստաթղթերի կազմում, ակցիզային   դրոշմանիշներով, դրոշմապիտակներով դրոշմավորման կանոնների  պահպանման  նկատմամբ  հսկողության իրականացում:

Ինքնակենսագրություն

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

սեմինար-խորհրդակցություններ կազմակերպելու մասին

Ի գիտություն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսավարող սուբյեկտների` ԼՂՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունը հրավիրում է մասնակցելու 2014 թվականին հարկային մարմնի կողմից իրականացված վարչարարական բարեփոխումների և 2015 թվականի հունվարի 1-ից հարկային և հարակից օրենսդրական փոփոխությունների իրազեկման նպատակով Ստեփանակերտ քաղաքում և շրջկենտրոններում կայանալիք սեմինար-խորհրդակցություններին` համաձայն հետևյալ ժամանակացույցի.

Իրականացման

վայրը

ամսաթիվը

ժամը

ք. Բերձոր

փետրվարի 3

1000

ք. Շուշի

փետրվարի 3

1600

ք. Մարտակերտ

փետրվարի 4

1000

ք. Ասկերան

փետրվարի 4

1600

ք. Հադրութ

փետրվարի 5

1100

ք. Մարտունի

փետրվարի 5

1600

ք. Ստեփանակերտ,

Մշակույթի և երիտասարդության պալատ

փետրվարի 6

1700

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

              Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 047-94-86-20 հեռախոսահամարին:

 

 

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

էլեկտրոնային ստորագրությունների վավերականությունը երակարաձգելու անհրաժեշտության  վերաբերյալ

Ի գիտություն ԼՂՀ բոլոր այն գործատուների, որոնց էլեկտրոնային ստորագրությունների մեկ տարվա սպասարկման վարձավճարը կատարվել է ԼՂՀ պետական բյուջեի միջոցների հաշվին, հայտնվում է, որ էլեկտրոնային ստորագրությունների վավերականությունը երկարաձգելու նպատակով  անհրաժեշտ է մինչև 2015 թվականի հունվարի 7-ը «Ամերիաբանկ»   ՓԲԸ-ում կատարել 3 000 ՀՀ դրամ  վճարում` «ԷԿԵՆԳ» ՓԲԸ-ի հետևյալ հաշվեհամարին՝ 1570004596000500, և վճարմանը հաջորդող 2 աշխատանքային օրվա ընթացքում սպասարկման համակարգում երկարաձգել էլեկտրոնային ստորագրության վավերականությունը (www.ekeng.am):
Վճարում չկատարելու և (կամ) սպասարկման համակարգում էլեկտրոնային ստորագրության վավերականությունը չերկարաձգելու դեպքերում, սկսած  2015 թ. հունվարի 7-ից, հնարավոր չի լինի հարկային մարմին ներկայացնել  էլեկտրոնային հաշվարկներ:

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

էլեկտրոնային ծածկագիր ու գաղտնաբառ ստանալու անհրաժեշտության  վերաբերյալ

Ի գիտություն հարկային գործակալ չհանդիսացող անհատ ձեռնարկատերերի` ԼՂՀ ԿԱ հարկային պետական ծառայությունը հայտնում է, որ տարեկան եկամուտների մասին հաշվարկի էլեկտրոնային եղանակով ներկայացումն ապահովելու նպատակով անհրաժեշտ է ներկայանալ հարկ վճարողներին սպասարկող համապատասխան ստորաբաժանում և ստանալ էլեկտրոնային ծածկագիր ու գաղտնաբառ:  
Բոլոր այն անձինք, ովքեր մինչև 2015 թվականի ապրիլի 1-ը կդիմեն հարկային մարմին և կստանան էլեկտրոնային ծածկագիր ու գաղտնաբառ, նրանց էլեկտրոնային ստորագրությունների մեկ տարվա սպասարկման վարձավճարը կվճարվի ԼՂՀ պետական բյուջեի միջոցներից:

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

սեմինար-խորհրդակցություն կազմակերպելու մասին

Ի գիտություն շինարարության ոլորտում գործող հարկ վճարողների` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունը հրավիրում է մասնակցելու ոլորտի հարկման, ստուգումների ժամանակ առավել հաճախակի թույլ տրվող սխալների հետ կապված խնդիրների քննարկմանը նվիրված  սեմինար-խորհրդակցությանը, որը տեղի կունենա սույն  թվականի սեպտեմբերի 29-ին`  ժամը 11:00–ին, հարկային պետական ծառայության շենքում` Տիգրան Մեծի 16 հասցեով:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 047-94-86-20 հեռախոսահամարին:

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն

Ի գիտություն ԼՂՀ քաղաքացիների` ԼՂՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունը հայտարարում է հարկային ծառայության առաջատար և կրտսեր խմբերի թափուր պաշտոնների զբաղեցման համար բաց և փակ մրցույթներ:
Մրցույթները կկայանան ս.թ. հոկտեմբերի 3-ին` ժամը 10:00-ին, հարկային պետական ծառայության շենքում: Մրցույթին կարող են մասնակցել «Հարկային ծառայության մասին» ԼՂՀ օրենքի պահանջները բավարարող քաղաքացիները:
Մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ` այցելելով կայքէջի «Հայտարարություններ» բաժինը:
 

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն

սեմինար-խորհրդակցություն կազմակերպելու մասին

Ի գիտություն գործատուների` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունը հրավիրում է մասնակցելու «Եկամտային հարկի մասին» օրենքի և դրա հետ կապված հաշվետվությունների էլեկտրոնային համակարգից օգտվելու ընթացակարգերի և տեղ գտած խնդիրների քննարկմանը նվիրված  սեմինար-խորհրդակցությանը, որը տեղի կունենա  սույն  թվականի հուլիսի 4-ին` ժամը 17:00–ին, Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատի փոքր դահլիճում:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 047-94-86-20 հեռախոսահամարին:

  Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն

սեմինար-խորհրդակցություններ կազմակերպելու մասին 

Ի գիտություն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսավարող սուբյեկտների` ԼՂՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունը հրավիրում է մասնակցելու 2014 թվականի հունվարի 1-ից հարկային և հարակից օրենսդրության մեջ կատարված փոփոխությունների, նոր միասնական «Եկամտային հարկի մասին» օրենքի և դրա հետ կապված հաշվետվությունների էլեկտրոնային համակարգից օգտվելու ընթացակարգերի իրազեկման նպատակով Ստեփանակերտ քաղաքում և շրջկենտրոններում կայանալիք սեմինար-խորհրդակցություններին` համաձայն հետևյալ ժամանակացույցի.

Իրականացման

վայրը

ամսաթիվը

ժամը

ք. Ստեփանակերտ,

Մշակույթի և երիտասարդության պալատ

 

հունվարի 28

1700

ք. Մարտակերտ

հունվարի 29

1000

ք. Ասկերան

 

հունվարի 29

1600

ք. Մարտունի

 

հունվարի 30

1000

ք. Հադրութ

 

հունվարի 30

1600

ք. Բերձոր

 

հունվարի 31

1000

ք. Շուշի

 

հունվարի 31

1600

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 047-94-86-20 հեռախոսահամարին:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն

ԼՂՀ ԿԱ հարկային պետական ծառայությունը հայտնում է, որ ԼՂՀ-ում ստորև նշված ապրանքներն արտադրող կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը,  ինչպես նաև  այդ ապրանքները ներմուծողները պարտավոր են 2014 թվականի հունվարի 1-ից դրանց իրացումը կազմակերպել դրոշմապիտակներով:

Նշված ապրանքներն արտադրողները անհրաժեշտ քանակության դրոշմապիտակները  ձեռք են բերում հարկային մարմնից, իսկ ներմուծողները` ՀՀ մաքսային մարմիններից:

Տեղական նշումով դրոշմապիտակների ձեռքբերման  համար անհրաժեշտ է կատարել վճարում ԼՂՀ պետական բյուջեի 915005280234 հաշվեհամարին: Ընդ որում  դրոշմապիտակների 1000 հատի արժեքը կազմում է  3528 դրամ, որը հետագայում հարկ վճարողի դիմումի համաձայն ենթակա  է հաշվանցման հարկային պարտավորությունների հաշվին:

 

Ծածկագիրն ըստ ԱՏԳ ԱԱ-ի

Ապրանքախմբի անվանումը

Ապրանքախմբի համառոտ անվանումը

2201

ջրեր` ներառյալ բնական կամ արհեստական հանքային ջրերը, գազավորված կամ չգազավորված, առանց շաքարի կամ այլ քաղցրացնող կամ բուրավետ նյութերի հավելման

ջուր

2202

ջրեր` ներառյալ հանքային և գազավորված ջրերը, շաքարի կամ այլ քաղցրացնող կամ բուրավետ նյութերի հավելմամբ և այլ ոչ ալկոհոլային խմիչքներ

ըմպելիք

2203

գարեջուր

գարեջուր

2208

ապրանքային դիրքին դասվող` մինչև 9 % սպիրտայնությամբ խմիչքներ, ներառյալ` ալկոհոլային կոկտեյլներ

կոկտեյլ

2009

մրգահյութեր և բանջարեղենի հյութեր, չխմորված և սպիրտ չավելացված

հյութ

 

 

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն

Հայտարարություն հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգից օգտվելու վերաբերյալ

ԼՂՀ ԿԱ հարկային պետական ծառայությունն ի գիտություն հարկային մարմնի հետ  հաշվետվություններն էլեկտրոնային եղանակով ներկայացնելու մասին պայմանագրեր կնքած  գործատուների,  հայտնում է, որ 2014 թվականի հունվարի 1-ից նոր` միասնական եկամտային հարկի հաշվարկները և  գրանցման հայտերն էլեկտրոնային եղանակով ներկայացումն ապահովելու նպատակով կարող են  մուտք գործել  online.tax.nk.am   հասցեով գործող հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգ և համակարգի «Օգնություն» բաժնում ծանոթանալ  Էլեկտրոնային ստորագրությունների ակտիվացման, հաշվետվությունների լրացման և հարկային մարմին  հանձնման ընթացակարգերին, ինչպես նաև  ներբեռնել համակարգի հետ աշխատելու  անհրաժեշտ  ծրագրերը:


  Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն 

էլեկտրոնային ծածկագիր ու գաղտնաբառ ստանալու անհրաժեշտության  վերաբերյալ

Ի գիտություն ԼՂՀ գործատուների` ԼՂՀ ԿԱ հարկային պետական ծառայությունը հայտնում է, որ 2014 թվականի հունվարի 1-ից գրանցման հայտերը և եկամտային հարկի հաշվարկները էլեկտրոնային եղանակով ներկայացնելու նպատակով անհրաժեշտ է ներկայանալ հարկ վճարողներին սպասարկող համապատասխան ստորաբաժանում և ստանալ էլեկտրոնային ծածկագիր ու գաղտնաբառ:

Բոլոր այն գործատուները, ովքեր մինչև ս.թ. նոյեմբերի 30-ը կդիմեն հարկային մարմին էլեկտրոնային ծածկագիր և գաղտնաբառ ստանալու նպատակով, հավատարմագրված հավաստագրման կենտրոնում էլեկտրոնային ստորագրությունների ակտիվացումը կիրականացվի ԼՂՀ պետական բյուջեի միջոցների հաշվին: 

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն

Ի գիտություն ԼՂՀ քաղաքացիների` ԼՂՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունը հայտարարում է հարկային ծառայության առաջատար և կրտսեր խմբերի թափուր պաշտոնների զբաղեցման համար բաց և փակ մրցույթներ:

Մրցույթները կկայանան ս.թ. հուլիսի 12-ին` ժամը 10:00-ին, հարկային պետական ծառայության շենքում: Մրցույթին կարող են մասնակցել «Հարկային ծառայության մասին» ԼՂՀ օրենքի պահանջները բավարարող քաղաքացիները:

Մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ` այցելելով կայքէջի «Հայտարարություններ» բաժինը:

 

 

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

Ի գիտություն բաց և փակ մրցույթներին մասնակցելու համար դիմած քաղաքացիների

ԼՂՀ ԿԱ հարկային պետական ծառայությունը տեղեկացնում է, որ հարկային ծառայության առաջատար և կրտսեր խմբերի թափուր պաշտոնների զբաղեցման համար հայտարարված բաց և փակ մրցույթները կանցկացվեն ապրիլի 2-ին` ժամը 1000-ին` պայմանավորված ԼՂՀ կառավարության 27.03.2013թ. N 140-Ն որոշմամբ ապրիլի 1 աշխատանքային օրը տեղափոխելու հանգամանքով:

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

Ի գիտություն ԼՂՀ քաղաքացիների` ԼՂՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունը հայտարարում է հարկային ծառայության առաջատար և կրտսեր խմբերի թափուր պաշտոնների զբաղեցման համար բաց և փակ մրցույթներ:
Մրցույթները կկայանան ս.թ. ապրիլի 1-ին` ժամը 10:00-ին, հարկային պետական ծառայության շենքում:Մրցույթին կարող են մասնակցել «Հարկային ծառայության մասին» ԼՂՀ օրենքի պահանջները բավարարող քաղաքացիները:
Մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ` այցելելով կայքէջի «Հայտարարություններ» բաժինը:

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ԼՂՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունը կոչ է անում գործատուներին և վարձու աշխատողներին աշխատանքային հարաբերությունները կարգավորել Աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով:
Աշխատողի աշխատանքի ընդունումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպելու կամ սկզբնական հաշվառման փաստաթղթերում  իրական  աշխատավարձերը չարտացոլելու դեպքերում գործատուները կենթարկվեն օրենքով սահմանված պատասխանատվության:

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն 

Ի գիտություն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսավարող սուբյեկտների`  ԼՂՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունը հրավիրում է մասնակցելու 2013 թվականի հունվարի 1-ից հարկային և հարակից օրենսդրության մեջ կատարված փոփոխությունների իրազեկման, գործնականում առաջացող խնդիրների քննարկման նպատակով Ստեփանակերտ քաղաքում և շրջկենտրոններում կայանալիք սեմինար-խորհրդակցություններին` համաձայն հետևյալ ժամանակացույցի.

 

Իրականացման

վայրը

ամսաթիվը

ժամը

ք. Ասկերան

հունվարի 25

11:00

ք. Մարտակերտ

հունվարի 25

16:00

ք. Մարտունի

հունվարի 28

11:00

ք. Հադրութ

հունվարի 28

16:00

ք. Շուշի

հունվարի 29

11:00

ք. Բերձոր

հունվարի 29

16:00

ք. Ստեփանակերտ

հունվարի 30

17:00

 

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

Ի գիտություն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսավարող սուբյեկտների և շահագրգիռ անձանց` ԼՂՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունը Արցախի գործարարների միության հետ համատեղ  հրավիրում է մասնակցելու 2013 թվականի հունվարի 1-ից հարկային և հարակից օրենսդրության մեջ նախատեսվող փոփոխությունների իրազեկման և քննարկման նպատակով կայանալիք խորհրդակցությանը, որը տեղի կունենա սույն թվականի դեկտեմբերի 3-ին` ժամը 17:00–ին, Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատի փոքր դահլիճում:

 Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
 
Ի գիտություն տնտեսավարող սուբյեկտների` ԼՂՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունը տեղեկացնում է, որ, «Առևտրի և ծառայությունների մասին» ու «Հարկերի մասին» ԼՂՀ օրենքների համաձայն, առևտրի օբյեկտներում վաճառվող յուրաքանչյուր ապրանքատեսակի վրա պարտադիր է գնապիտակների առկայությունը, որոնցում նշված գները պետք է համապատասխանեն հարկային մարմնի կողմից հաստատված հասույթի գրանցման գրքերում նշված գների հետ:
Տնտեսավարող սուբյեկտների կողմից նշված պահանջի կատարման նպատակով հարկային մարմնի կողմից պարբերաբար կիրականացվեն հսկողական միջոցառումներ, որոնց արդյունքներով խախտումներ թույլ տված տնտեսավարող սուբյեկտները կենթարկվեն օրենսդրությամբ սահմանված պատասխանատվության:

 

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

Ի գիտություն ԼՂՀ քաղաքացիների` ԼՂՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունը հայտարարում է հարկային ծառայության գլխավոր, առաջատար և կրտսեր խմբերի թափուր պաշտոնների զբաղեցման համար բաց և փակ մրցույթներ:

Մրցույթները կկայանան ս.թ. նոյեմբերի 22-ին` ժամը 10:00-ին, հարկային պետական ծառայության շենքում: Մրցույթին կարող են մասնակցել «Հարկային ծառայության մասին» ԼՂՀ օրենքի պահանջները բավարարող քաղաքացիները:       Մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ` այցելելով կայքէջի«Հայտարարություններ» բաժինը:

 

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունը, ի գիտություն տասներկուամսյա ժամկետով հարկային և այլ պարտադիր վճարների պարտավորությունների մարման ժամանակացույցեր կնքած հարկ վճարողների, տեղեկացնում է, որ «Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի համար հարկային և այլ պարտադիր վճարների գծով արտոնություններ սահմանելու մասին» օրենքով նախատեսված տույժերից և տուգանքներից ազատման արտոնությունից օգտվելու նպատակով անհրաժեշտ է մինչև սույն թվականի օգոստոսի 31-ը կատարել ժամանակացույցով սահմանված պայմաններով հարկային և այլ պարտադիր վճարների պարտավորությունները:
Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարող եք զանգահարել  94-86-20 հեռախոսահամարով:

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

Ի գիտություն ԼՂՀ քաղաքացիների` ԼՂՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունը հայտարարում է հարկային ծառայության «Բ» խմբի քննչական բաժնի պետի թափուր պաշտոնի զբաղեցման համար փակ մրցույթ:
Մրցույթը կկայանա ս.թ. հուլիսի 6-ին` ժամը 10:00-ին, հարկային պետական ծառայության շենքում: Մրցույթին կարող են մասնակցել «Հարկային ծառայության մասին» ԼՂՀ օրենքի պահանջները բավարարող քաղաքացիները:
Մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ` այցելելով կայքէջի «Հայտարարություններ» բաժինը:
 

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն 

Ի գիտություն ԼՂՀ քաղաքացիների`ԼՂՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունը հայտարարում է հարկային ծառայության առաջատար և կրտսեր խմբերի թափուր պաշտոնների զբաղեցման համար բաց և փակ մրցույթներ: 
 Մրցույթները կկայանան ս.թ. հունիսի 2-ին` ժամը 10:00-ին, հարկային պետական ծառայության շենքում: Մրցույթին կարող են մասնակցել «Հարկային ծառայության մասին» ԼՂՀ օրենքի պահանջները բավարարող քաղաքացիները: 
Մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ` այցելելով կայքէջի «Հայտարարություններ» բաժինը:
  

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն 

Ի գիտություն ԼՂՀ քաղաքացիների`

ԼՂՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունը արտաքին ապրանքաշրջանառության հաշվառման և հսկողության տեսչության հսկիչ կետերի համակարգման բաժնում պայմանագրային հիմունքներով աշխատելու համար  հարցազրույցի է հրավիրում հայերենին տիրապետող, պետական հավատարմագրում ստացած բարձրագույն ուսումնական հաստատությունն ավարտած տնտեսագետի և հարակից մասնագիտությունների որակավորում ունեցող ԼՂՀ քաղաքացիների: Մասնագիտական աշխատանքային ստաժի առկայությունը ցանկալի  է:
Հարցազրույցին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել ինքնակենսագրություն, դիպլոմի պատճեն, 1 լուսանկար 3x4 չափսի, առկայության դեպքում` նաև աշխատանքային գրքույկի պատճեն: Փաստաթղթերն ընդունվում են մինչև ս.թ. մայիսի 5-ը ք. Ստեփանակերտ Տիգրան Մեծիհասցեով:
Մանրամասն տեղեկություններ ստանալու համար ցանկացողները կարող են դիմել հարկային ծառայության կադրերի բաժին 94-90-16 հեռախոսահամարով: 

 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԼՂՀ հարկային պետական ծառայությունը, ի գիտություն վեցամսյա ժամկետով հարկային և այլ պարտադիր վճարների պարտավորությունների մարման ժամանակացույցեր կնքած հարկ վճարողների, տեղեկացնում է, որ «Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի համար հարկային և այլ պարտադիր վճարների գծով արտոնություններ սահմանելու մասին» օրենքով նախատեսված տույժերից և տուգանքներից ազատման արտոնությունից օգտվելու նպատակով անհրաժեշտ է մինչև սույն թվականի փետրվարի 29-ը կատարել ժամանակացույցով սահմանված պայմաններով հարկային և այլ պարտադիր վճարների պարտավորությունները:
Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարող եք զանգահարել 94-86-20 հեռախոսահամարով:
 

 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԼՂՀ հարկային պետական ծառայությունը տեղեկացնում է, որ, «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանության մարմինների ղեկավար աշխատողների գույքի և եկամուտների հայտարարագրման մասին» օրենքի համաձայն, հայտարարատու համարվող անձանց գույքի և եկամուտների հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետ է սահմանված մինչև ս.թ. մարտի 15-ը: 

 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Ի գիտություն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսավարող սուբյեկտների` ԼՂՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունը հրավիրում է մասնակցելու 2012 թվականի հունվարի 1-ից հարկային և հարակից օրենսդրության մեջ կատարված փոփոխությունների իրազեկման, գործնականում առաջացող խնդիրների քննարկման նպատակով Ստեփանակերտ քաղաքում և շրջկենտրոններում կայանալիք սեմինար-խորհրդակցություններին` համաձայն հետևյալ ժամանակացույցի.   

 

 

Իրականացման

վայրը

ամսաթիվը

ժամը

ք. Մարտակերտ

հունվարի 18

1100

ք. Ասկերան

հունվարի 18

1600

ք. Մարտունի

հունվարի 19

1200

ք. Շուշի

հունվարի 20

1100

ք. Բերձոր

հունվարի 20

1600

ք. Հադրութ

հունվարի 23

1200

ք. Ստեփանակերտ

հունվարի 24

1700

 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 


Ի գիտություն ԼՂՀ տնտեսավարող սուբյեկտների` ԼՂՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունը տեղեկացնում է.
համաձայն ԼՂՀ կառավարության 27.09.2011թ. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2000 թվականի հուլիսի 11-ի  N 138 որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» N 720-Ն որոշման, 2012 թվականի հունվարի 1-ից ԼՂՀ տարածքում արգելվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ներմուծված (այդ թվում` Հայաստանի Հանրապետությունից) «2008» թվագրմամբ ակցիզային դրոշմանիշներով դրոշմավորված ապրանքների իրացումը: 
 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 


Ի գիտություն ԼՂՀ քաղաքացիների` ԼՂՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունը հայտարարում է հարկային ծառայության գլխավոր, առաջատար և կրտսեր խմբերի թափուր պաշտոնների զբաղեցման համար բաց և փակ մրցույթներ: 
 Մրցույթները կկայանան ս.թ. նոյեմբերի 10-ին` ժամը 10:00-ին, հարկային պետական ծառայության շենքում: Մրցույթին կարող են մասնակցել «Հարկային ծառայության մասին» ԼՂՀ օրենքի պահանջները բավարարող քաղաքացիները: 
Մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ` այցելելով կայքէջի «Հայտարարություններ» բաժինը: 
 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 


Ի գիտություն ԼՂՀ քաղաքացիների`
ԼՂՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունը հսկիչ կետերի համակարգման բաժնում պայմանագրային հիմունքներով հարկային ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար ս.թ. հոկտեմբերի 14-ին ժամը 11:00-ին կազմակերպում է հարցազրույց: 
Հարցազրույցին կարող են մասնակցել հայերենին տիրապետող, պետական հավատարմագրում ստացած բարձրագույն ուսումնական հաստատությունն ավարտած տնտեսագետի և հարակից մասնագիտությունների որակավորում ունեցող քաղաքացիները:
Հարցազրույցը կկայանա հարկային պետական ծառայության կենտրոնական աշխատակազմի շենքում` Տիգրան Մեծի 6 հասցեով:
Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարող եք զանգահարել 95-02-14 հեռախոսահամարով:
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ի գիտություն Ստեփանակերտ քաղաքի հարկային տեսչությունում հաշվառված հարկ վճարողների` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունը տեղեկացնում է, որ Ստեփանակերտ քաղաքի հարկային տեսչությունը տեղափոխվել և գտնվում է Տիգրան Մեծի 6 հասցեում: 
 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ  

«Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի համար հարկային և այլ պարտադիր վճարների գծով արտոնություններ սահմանելու մասին»  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի կապակցությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունը հարկ վճարողներին  հրավիրում է մասնակցելու օրենքի դրույթների իրազեկման և պարզաբանման  նպատակով Ստեփանակերտ քաղաքում և շրջկենտրոններում կայանալիք  սեմինար-խորհրդակցություններին` համաձայն հետևյալ ժամանակացույցի

 

 

Իրականացման

վայրը

ամսաթիվը

ժամը

ք. Շուշի

հուլիսի  11

1100

ք. Բերձոր

հուլիսի  11

1500

ք. Մարտակերտ

հուլիսի  12

1100

ք. Ասկերան

հուլիսի  12

1600

ք. Հադրութ

հուլիսի  13

1100

ք. Մարտունի

հուլիսի  13

1600

ք. Ստեփանակերտ

հուլիսի  14, 15

1700

 

 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 

 

Ի գիտություն հարկ վճարողների` ԼՂՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունը հայտնում է, որ սկսվել է «Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի համար հարկային և այլ պարտադիր վճարների գծով արտոնություններ սահմանելու մասին» ԼՂՀ օրենքի կիրառման գործընթացը:
Նշված օրենքով հարկ վճարողներին հնարավորություն է ընձեռվում`
1. 2010 թվականի հունվարի 1-ի դրությամբ ստուգման ակտերով ունեցած հարկային և այլ պարտադիր վճարների ապառքներն ամբողջությամբ և դրանց նկատմամբ հաշվարկված տույժերի 50%-ը սահմանված ժամանակացույցով և կարգով մարելու դեպքում ազատվել ստուգման ակտերով հաշվարկված տուգանքներից և 50% տույժերից.
2. 2011 թվականի մայիսի 1-ի դրությամբ հարկային և այլ պարտադիր վճարների գծով ապառքներն ամբողջությամբ, իսկ տույժերի 20%-ը սահմանված ժամանակացույցով և կարգով մարելու դեպքում, ազատվել մնացորդ տույժերից (բացառությամբ 2010 թվականի հունվարի 1-ից հետո ստուգման ակտերով առաջադրված տույժերի) և հարկային մարմնի գրասենյակում օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված տուգանքներից:
3. մինչև 2011 թվականի սեպտեմբերի 1-ը հարկային մարմիններ ներկայացնել 2011 թվականի մայիսի 1-ը ներառող և (կամ) դրան նախորդող հաշվետու ժամանակաշրջանների արդյունքներով ճշտված հաշվարկ-հաշվետվություններ և դրա հետևանքով առաջացած ապառքներն ամբողջությամբ և տույժի 20%-ը սահմանված ժամանակացույցով ու կարգով մարելու դեպքում ազատվել ճշտված հաշվարկ-հաշվետվությունների ներկայացման արդյունքում առաջացած տուգանքներից և 80% տույժերից:
Արտոնությունից օգտվելու նպատակով անհրաժեշտ է մինչև 2011 թվականի սեպտեմբերի 1-ը դիմել հաշվառման վայրի հարկային մարմին` օրենքին համապատասխան հարկային և այլ պարտադիր վճարների պարտավորությունների մարման ժամանակացույց կնքելու համար:  
 Հարկային մարմինը 10 աշխատանքային օրվա ընթացքում հարկ վճարողի դիմումի հիման վրա կազմում է ժամանակացույց, որով հարկ վճարողը պարտավորվում է վճարել հարկային և այլ պարտադիր վճարների պարտավորությունները հետևյալ կարգով.
 1) մինչև 30 միլիոն ՀՀ դրամ հարկային և այլ պարտադիր վճարների պարտավորություն ունեցող հարկ վճարողները մարում են գումարները սկսած 2011 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2012 թվականի փետրվարի 29-ը` յուրաքանչյուր ամիս վճարելով հարկային և այլ պարտադիր վճարների պարտավորության գումարի` առանց արտոնության գումարի, առնվազն մեկ վեցերորդ մասը, իսկ 2010 թվականի հունվարի 1-ից հետո ստուգման ակտերով առաջադրված տույժերը ու տուգանքները` 2011 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2012 թվականի փետրվարի 29-ը: 
2) 30 միլիոն և ավելի ՀՀ դրամ հարկային և այլ պարտադիր վճարների պարտավորություն ունեցող հարկ վճարողները մարում են գումարները սկսած 2011 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2012 թվականի օգոստոսի 31-ը` յուրաքանչյուր ամիս վճարելով հարկային և այլ պարտադիր վճարների պարտավորության գումարի` առանց արտոնության գումարի, առնվազն մեկ տասներկուերորդ մասը, իսկ 2010 թվականի հունվարի 1-ից հետո ստուգման ակտերով առաջադրված տույժերը ու տուգանքները` 2011 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2012 թվականի օգոստոսի 31-ը: 
Արտոնության կիրառման առումով պարտադիր է նաև ժամանակացույցի ավարտին հարկ վճարողի այլ հարկային պարտավորություններ չունենալու հանգամանքը:
Հարկային և այլ պարտադիր վճարների գծով պարտավորություն ունեցող այն հարկ վճարողները, որոնց նկատմամբ ներկայացվել են բռնագանձման հայցեր, կարող են հարկային մարմնի հետ կնքել հաշտության համաձայնություն:
Հարկային և այլ պարտադիր վճարների պարտավորություններ ունեցող, սակայն ժամանակացույց չկազմած, ինչպես նաև պարտավորությունների մարման ժամանակացույցի խախտումներ թույլ տված հարկ վճարողների նկատմամբ հարկային մարմինը պարտավորությունների բռնագանձման հայց կներկայացնի դատարան:

 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 

Ի գիտություն ԼՂՀ քաղաքացիների` ԼՂՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունը հայտարարում է հարկային ծառայության առաջատար խմբի թափուր պաշտոնի զբաղեցման համար փակ մրցույթ: 

  Մրցույթը կկայանա ս.թ. հուլիսի 27-ին` ժամը 10:00-ին, հարկային պետական ծառայության շենքում: Մրցույթին կարող են մասնակցել «Հարկային ծառայության մասին» ԼՂՀ օրենքի պահանջները բավարարող քաղաքացիները:

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ  

Հարկ վճարողների իրազեկվածության մակարդակի բարձրացման եւ օրենսդրական դրույթների պարզաբանման նպատակով ԼՂՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունը հուլիս-օգոստոս ամիսներին հարկ վճարողների հետ նախատեսում է կազմակերպել սեմինար-խորհրդակցություններ, որի հետ կապված առաջարկվում է մինչև սույն թվականի հուլիսի 1-ը ներկայացնել պարզաբանման ենթակա հարցերը, որոնք սահմանված կարգով կքննարկվեն և կպարզաբանվեն կայանալիք սեմինար-խորհրդակցությունների ընթացքում.

Հարցադրումները կարող են ներկայացվել գրավոր կամ բանավորզանգահարելով  94-86-20 հեռախոսահամարին, ինչպես նաև ուղարկվել հարկային մարմնի էլեկտրոնային փոստին` info@taxservice.nk.am հասցեով: Հարցադրումները ներկայացվում են հարկ վճարողների անհատական տվյալների նշմամբ` ֆիզիկական անձի դեպքում ֆիզիկական անձի անունը, ազգանունը, անձնագրային տվյալները, կազմակերպության դեպքում` կազմակերպության անվանումը, ՀՎՀՀ-ն և կազմակերպության ղեկավարի կամ լիազոր ներկայացուցչի անունը, ազգանունը: 

 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ի գիտություն ԼՂՀ քաղաքացիների` ԼՂՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունը հայտարարում է հարկային ծառայության առաջատար և կրտսեր խմբերի թափուր պաշտոնների զբաղեցման համար բաց և փակ մրցույթներ: 
Մրցույթները կկայանան ս.թ. ապրիլի 26-ին` ժամը 10:00-ին, հարկային պետական ծառայության շենքում: Մրցույթին կարող են մասնակցել «Հարկային ծառայության մասին» ԼՂՀ օրենքի        պահանջները    բավարարող       քաղաքացիները: 
Մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ «Ազատ Արցախ» թերթից կամ  այցելելով կայքէջի «Հայտարարություններ» բաժինը: 

 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ



Ի գիտություն ԼՂՀ քաղաքացիների` ԼՂՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունը հայտարարում է հարկային ծառայության գլխավոր, առաջատար և կրտսեր խմբերի թափուր պաշտոնների զբաղեցման համար բաց և փակ մրցույթներ: 
Մրցույթները կկայանան ս.թ. ապրիլի 26-ին` ժամը 10:00-ին, հարկային պետական ծառայության շենքում: Մրցույթին կարող են մասնակցել «Հարկային ծառայության մասին» ԼՂՀ օրենքի պահանջները բավարարող քաղաքացիները: 
Մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ` այցելելով կայքէջի «Հայտարարություններ» բաժինը: 

 
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒՆ

ԼՂՀ հարկային պետական ծառայությունը տեղեկացնում է, որ, «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանության մարմինների ղեկավար աշխատողների գույքի և եկամուտների հայտարարագրման մասին» օրենքի համաձայն, հայտարարատու համարվող անձանց գույքի և եկամուտների հայտարարագրերի ընդունման վերջնաժամկետ է սահմանված մինչև ս.թ. մարտի 15-ը:

 

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒՆ
 
Ի գիտություն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսավարող սուբյեկտների` ԼՂՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունը հրավիրում է մասնակցելու 2011 թվականի հունվարի 1-ից հարկային և հարակից օրենսդրության մեջ կատարված փոփոխությունների իրազեկման, գործնականում առաջացող խնդիրների քննարկման նպատակով Ստեփանակերտ քաղաքում և շրջկենտրոններում կայանալիք սեմինար-խորհրդակցություններին` համաձայն հետևյալ ժամանակացույցի. 
 

Իրականացման

 
վայրը ամսաթիվը ժամը
ք. Շուշի փետրվարի 1 1100
ք. Բերձոր փետրվարի 1 1500
ք. Մարտակերտ փետրվարի 2 1100
ք. Ասկերան փետրվարի 2 1600
ք. Հադրութ փետրվարի 3 1200
ք. Մարտունի փետրվարի 4 1200
ք. Ստեփանակերտ փետրվարի 7 1700
 

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒՆ

ԼՂՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունը կոչ է անում հանրապետության տարածքում գործող տնտեսավարող սուբյեկտներին ապրանքների մատակարարման և ծառայությունների մատուցման գործարքներ իրականացնելիս պարտադիր տրամադրել և պահանջել օրենսդրությամբ սահմանված հաշվարկային փաստաթղթեր:  
Իրականացվող գործարքների համար հաշվարկային փաստաթուղթ կամ կրճատ հաշիվ-ապրանքագիր կամ հսկիչ-դրամարկղային մեքենայի կտրոն չտրամադրելու, ինչպես նաև օրենքով սահմանված չափը գերազանցող գործարքների համար դրանք չպահանջելու դեպքում գործարքի կողմ հանդիսացող տնտեսավարող սուբյեկտների նկատմամբ կկիրառվի տուգանք գործարքի լրիվ արժեքով հատուցման գումարի 20 տոկոսի չափով:
 

 

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒՆ

Ի գիտություն ԼՂՀ քաղաքացիների` ԼՂՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունը հայտարարում է հարկային ծառայության առաջատար և կրտսեր խմբերի թափուր պաշտոնների զբաղեցման համար բաց և փակ մրցույթներ: 
Մրցույթները կկայանան ս.թ. սեպտեմբերի 21-ին` ժամը 10:00-ին, հարկային պետական ծառայության շենքում: Մրցույթին կարող են մասնակցել «Հարկային ծառայության մասին» ԼՂՀ օրենքի պահանջները բավարարող քաղաքացիները: 
Մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ` այցելելով կայքէջի «Հայտարարություններ» բաժինը: 
                                         

                                                                                                       

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒՆ
 
Ի գիտություն ԼՂՀ տնտեսավարող սուբյեկտների` ԼՂՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունը տեղեկացնում է. 
համաձայն ԼՂՀ կառավարության 27.07.2010թ. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2000 թվականի հուլիսի 11-ի N 138 որոշման մեջ լրացում կատարելու մասին» N 467-Ն որոշման, սույն թվականի օգոստոսի 1-ից արգելվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ներմուծված «2007» թվագրմամբ ակցիզային դրոշմանիշներով դրոշմավորված ապրանքների իրացումը: 
                            
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒՆ
 
Ի գիտություն ԼՂՀ տնտեսավարող սուբյեկտների` ԼՂՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունը տեղեկացնում է.
համաձայն ԼՂՀ կառավարության 22.02.2010թ. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում և Հայաստանի Հանրապետությունում արտադրվող` ակցիզային հարկով հարկման ենթակա որոշ ապրանքների դրոշմավորման համար «2006» և «2007» թվագրմամբ ակցիզային դրոշմանիշները կիրառությունից հանելու և այդ դրոշմանիշներով դրոշմավորված ապրանքների իրացումն արգելելու մասին» N 94-Ն որոշման, սույն թվականի հուլիսի 1-ից արգելվում է ԼՂՀ-ում և ՀՀ-ում արտադրված` «2006» և «2007» թվագրմամբ ակցիզային դրոշմանիշներով դրոշմավորված ապրանքների իրացումը:  

 

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒՆ
 
Ի գիտություն ԼՂՀ տնտեսավարող սուբյեկտների` ԼՂՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունը տեղեկացնում է. 
համաձայն ԼՂՀ կառավարության 22.02.2010թ. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում և Հայաստանի Հանրապետությունում արտադրվող` ակցիզային հարկով հարկման ենթակա որոշ ապրանքների դրոշմավորման համար «2006» և «2007» թվագրմամբ ակցիզային դրոշմանիշները կիրառությունից հանելու և այդ դրոշմանիշներով դրոշմավորված ապրանքների իրացումն արգելելու մասին» N 94-Ն որոշման, սույն թվականի հուլիսի 1-ից արգելվում է ԼՂՀ-ում և ՀՀ-ում արտադրված` «2006» և «2007» թվագրմամբ ակցիզային դրոշմանիշներով դրոշմավորված ապրանքների իրացումը: 
 
 

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒՆ

Հարկային համակարգի բարեփոխումների, հարկային օրենսդրության և վարչարարական փոփոխությունների մասին հարկ վճարողներին և հարկային դաշտի հետ առնչվող քաղաքացիներին իրազեկելու, հարկային մարմնի կողմից հրապարակված «Խուսափենք հաճախակի կրկնվող սխալներից» և «Հարկային համառոտագիր» գրքույկները ներկայացնելու նպատակով` ԼՂՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունը հրավիրում է մասնակցելու ս.թ. ապրիլի 29-ին ժամը 16:00-ին մշակույթի և երիտասարդության պալատում կայանալիք սեմինար-խորհրդակցությանը: 
 

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒՆ


Ի գիտություն ԼՂՀ քաղաքացիների` ԼՂՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունը հայտարարում է հարկային ծառայության առաջատար և կրտսեր խմբերի թափուր պաշտոնների զբաղեցման համար բաց և փակ մրցույթներ: 
Մրցույթները կկայանան ս.թ. ապրիլի 20-ին` ժամը 10:00-ին, հարկային պետական ծառայության շենքում: Մրցույթին կարող են մասնակցել «Հարկային ծառայության մասին» ԼՂՀ օրենքի պահանջները բավարարող քաղաքացիները:  
ԼՂՀ ԿԱ հարկային պետական ծառայությունն երաշխավորում է ԼՂՀ քաղաքացիների համար հարկային ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու հավասար մատչելիություն իրենց մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին համապատասխան:

 

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒՆ
 
Ի գիտություն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսավարող սուբյեկտների`

ԼՂՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունը տեղեկացնում է.
համաձայն ԼՂՀ կառավարության 22.02.2010թ. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում և Հայաստանի Հանրապետությունում արտադրվող` ակցիզային հարկով հարկման ենթակա որոշ ապրանքների դրոշմավորման համար «2006» և «2007» թվագրմամբ ակցիզային դրոշմանիշները կիրառությունից հանելու և այդ դրոշմանիշներով դրոշմավորված ապրանքների իրացումն արգելելու մասին» N 64-Ն որոշման, սույն թվականի հուլիսի 1-ից արգելվում է ԼՂՀ-ում և ՀՀ-ում արտադրված` «2006» և «2007» թվագրմամբ ակցիզային դրոշմանիշներով դրոշմավորված ապրանքների իրացումը: 


 
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒՆ
 
ԼՂՀ հարկային պետական ծառայությունը տեղեկացնում է, որ, «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանության մարմինների ղեկավար աշխատողների գույքի և եկամուտների հայտարարագրման մասին» օրենքի համաձայն, հայտարարատու համարվող անձանց գույքի և եկամուտների հայտարարագրերի ընդունման վերջնաժամկետ է սահմանված մինչև ս.թ. մարտի 15-ը:

 
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 Ի գիտություն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսավարող սուբյեկտների` ԼՂՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունը հրավիրում է մասնակցելու հարկային և հարակից օրենսդրության մեջ կատարված փոփոխությունների իրազեկման, գործնականում առաջացող խնդիրների քննարկման նպատակով Ստեփանակերտ քաղաքում և շրջկենտրոններում կայանալիք սեմինար-խորհրդակցություններին` համաձայն հետևյալ ժամանակացույցի.
 
 Իրականացման
 վայրը  ամսաթիվը  ժամը
 ք. Մարտակերտ   նոյեմբերի 6  11:00
 ք. Ասկերան   նոյեմբերի 6   17:00
 ք. Մարտունի   նոյեմբերի 9   11:00
 ք. Բերձոր    նոյեմբերի 10   11:00
 ք. Շուշի   նոյեմբերի 10   16:00
 ք. Հադրութ   նոյեմբերի 11   12:00
 ք. Ստեփանակերտ   նոյեմբերի 12   17:00



 
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒՆ

Ի գիտություն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսավարող սուբյեկտների`

ԼՂՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունը տեղեկացնում է.
«Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում 2008 թվականի հունվարի 1-ից կատարված փոփոխությունների համաձայն` 2009 թվականի հուլիսի 1-ից հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառումը պարտադիր է`
- զվարճահարմարանքներով զբոսայգիների,  
-արվեստի բնագավառի, թատերական և համերգային դահլիճների,
- հարսանեկան սրահների,  
- զբոսաշրջիկային գործակալությունների,  
- բուֆետների և սպասարկման սրահ չունեցող այլ վայրերում հանրային սննդի կազմակերպման, 
- պատճենահանման, կազմարարության և դրվագման ծառայությունների մատուցման,  
- մանածագործական և մորթե արտադրատեսակների լվացման, քիմիական մաքրման և ներկման ծառայությունների մատուցման, 
- ոսկերչական իրերի նորոգման, 
- երկու և ավելի աշխատատեղերով հագուստի արտադրության և նորոգման, 
- պատրաստի համակարգչային ծրագրային ապահովման սպասարկման, 
- համակարգչային և հաշվողական տեխնիկայի տեխնիկական սպասարկման և նորոգման, 
- վարորդական դպրոցների,  
 - նվերների, փաթեթների զարդարման, ձևավորման և փաթեթավորման,
 - անշարժ գույքի գործակալության,  
 - վերգետնյա տրանսպորտային միջոցներով իրականացվող հեղուկ գազի, կերոսինի, բենզինի և դիզելային վառելիքի վաճառքի, 
 - լուսանկարչական լաբորատորիաների և ավտոկանգառների գործունեությունների համար:



Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒՆ

Ի գիտություն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսավարող սուբյեկտների`

ԼՂՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունը տեղեկացնում է.
 2009թ. հուլիսի 1-ից հանրապետության տարածքում օրենքով սահմանված չափը գերազանցող գործարքների համար հաշվարկային փաստաթուղթ կամ կրճատ հաշիվ ապրանքագիր կամ հսկիչ-դրամարկղային մեքենայի կտրոն չտրամադրող և դրանք չպահանջող տնտեսավարող սուբյեկտների նկատմամբ կկիրառվի տուգանք` դրա լրիվ արժեքով հատուցման գումարի 20 տոկոսի չափով: 
 Միաժամանակ բոլոր այն տնտեսավարող սուբյեկտները, ովքեր գործարքի կատարմանը հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում հարկային մարմիններ տեղեկություններ կներկայացնեն իրենց փաստաթուղթ չտրամադրած մատակարարների վերաբերյալ` դրանց հավաստիությունը հիմնավորվելու դեպքում` կազատվեն պատասխանատվությունից:





 

 




 
You are the 2135716-րդ visitor
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ
online.tax.nk.am
 

 
Tax Calendar
MoTuWeThFrSaSu
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30  
 
September
 
Հրապարակումներ


Հարկատու ամսագիր

   N2(8)

Տեսանյութեր

ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԳՈՒՅՔԻ, ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԵՐ
 

 

Tax service
All rights reserved Օգտագործման Պայմաններ