ՀԱՅ РУС ENG
MAIN
     
MAIN SECTIONS

ՀԱՐԿՄԱՆ ՌԵԺԻՄՆԵՐ

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՐԿՄԱՆ, ԱՌԵՎՏՐԻ ՀԱՐԿԻ, ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐԻ ԵՎ ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՎՃԱՐԻ ՌԵԺԻՄՆԵՐ

ԼՂՀ-ում գործում են ընդհանուր համակարգով, առևտրի հարկով, հաստատագրված վճարներով և արտոնագրային վճարներով հարկման  ռեժիմներ:   

Խանութների,կրպակների (տաղավարների), պահեստների միջոցով վաճառք իրականացնող առևտրային կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը հարկվում են առևտրի հարկով հարկման ռեժիմով` անկախ այդպիսին համարվելու համար հայտարարագրի ներկայացման հանգամանքի:  Առևտրի հարկը  փոխարինում է  ԱԱՀ-ին և (կամ) շահութահարկին  (եկամտահարկին):

Հաստատագրված վճարի դեպքում հարկատուն պարտավոր է աշխատել այդ դաշտում, եթե նա զբաղվում է որոշակի գործունեության տեսակներով: Նշենք դրանցից որոշները.

- 10 քառակուսի մետր առևտրական տարածքը չգերազանցող խանութների, տաղավարների, կրպակների միջոցով իրականացվող առևտրական գործունեություն,

- հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեություն,

 - ավտոտրանսպորտային գործունեություն,

- վարսավիրական ծառայությունների մատուցման գործունեություն,

- ավտոկանգառների գործունեությունը և այլն:

Հաստատագրված վճարը   փոխարինում է  ԱԱՀ-ին և (կամ) շահութահարկին  (եկամտահարկին):

Արտոնագրային վճար վճարողներ են հանդիսանում «Արտոնագրային վճարների մասին» օրենքի պահանջները բավարարող` նախորդ տարվա ընթացքում կամ ընթացիկ տարվա որևէ պահին մինչև 7200.0 հազար դրամ շրջանառություն ունեցող ֆիզիկական անձինք (այդ թվում` անհատ ձեռնարկատերերը), որոնք իրականացնում են որոշակի գործունեության տեսակներ: Դրանցից են`

-առևտրի իրականացման վայրերում 10մ2 առևտրական տարածքը չգերազանցող տաղավարի միջոցով առևտրական գործունեություն,

- թեթև մարդատար ավտոմեքենայով ուղևորափոխադրումների իրականացում,

- բեռնատար մեքենայով բեռնափոխադրումների իրականացում,

- ավտոմեքենաների տեխնիկական սպասարկում,

- համակարգչային խաղերի կազմակերպում,

- բնակչության պատվերով կատարվող` կոշիկի և կաշվե այլ արտադրատեսակների արտադրություն, նորոգում, հագուստի արտադրություն, նորոգում,

- փայտյա իրերի պատրաստում, կահույքի և տան կահավորանքի նորոգում,

- լեզուների ուսուցման դասընթացների կազմակերպում,

- պարեր, երգեցողություն դասավանդողների գործունեություն,

- խնջույքավարների գործունեություն:

Ֆիզիկական անձը կամ անհատ ձեռնարկատերը արտոնագրային վճար վճարող է համարվում իր ցանկությամբ:

Այն դեպքում, երբ անձը չի բավարարում առևտրի հարկով կամ հաստատագրված վճարներով հարկման ռեժիմներին կամ չի հանդիսանում արտոնագրային վճար վճարող, հարկերը կհաշվարկի  ընդհանուր հարկման համակարգով:

 Մանրամասն  տեղեկություններ ստանալու համար  առաջարկում ենք ծանոթանալ գործող հարկային օրենսդրությանը:
You are the 2097808-րդ visitor
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ
online.tax.nk.am
 

 
Tax Calendar
MoTuWeThFrSaSu
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31      
 
August
 
Հրապարակումներ


Հարկատու ամսագիր

   N2(8)

Տեսանյութեր

ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԳՈՒՅՔԻ, ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԵՐ
 

 

Tax service
All rights reserved Օգտագործման Պայմաններ