ՀԱՅ РУС ENG
MAIN
     
MAIN SECTIONS

ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Ստուգումն օրենքի հիման վրա իրականացվող ընթացակարգ է, որով պարզվում է տնտեսավարող սուբյեկտի ներկայացրած հաշվետվությունների, հայտարարագրերի, հարկերի և պարտադիր այլ վճարների գծով նախատեսված հաշվարկների, ելակետային տվյալների, այլ փաստաթղթերի արժանահավատությունը և վերջինիս ծավալած փաստացի գործունեության համապատասխանությունն օրենքների և այլ իրավական ակտերի պահանջներին:

Ստուգումները կարող են լինել թեմատիկ` ուղղված տնտեսավարող սուբյեկտի գործունեության հետ կապված առանձին տարրերի փաստացի իրավիճակը պարզելուն կամ համալիր` ուղղված տնտեսավարող սուբյեկտի ամբողջ ֆինանսատնտեսական գործունեության փաստացի իրավիճակը պարզելուն: 

 Ստուգումների անցկացման կարգը

Ստուգումն սկսելուց առաջ հարկային մարմնի ղեկավարը ստուգում իրականացնելու մասին հրապարակում է հրաման կամ հանձնարարագիր:

Հարկային մարմինների կողմից ակցիզային դրոշմանիշների, դրոշմապիտակների և հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման, հաստատագրված վճարների մասին օրենքով սահմանված ելակետային տվյալների և դրանց ուղղիչ գործակիցների, տարադրամի փոխանակման կետերի կամ արժութային դիլերների-բրոքերների, առանց պետական գրանցման, առանց համապատասխան լիցենզիայի (թույլտվության) ձեռնարկատիրական գործունեության իրականացման ստուգումների, չձևակերպված աշխատողների բացահայտմանն ուղղված, հարկ վճարողների կողմից  «Հարկերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի «թ» կետով սահմանված` հայտարարության փակցման և դրանում պահանջվող տեղեկությունների ներառման ստուգումների դեպքերում հարկային մարմնի ղեկավարի որոշմամբ հրամանի կամ հանձնարարագրի տրման լիազորությունը կարող է փոխանցվել հարկային մարմնի ղեկավարի տեղակալին կամ հարկային տեսչության պետին: 

Հրամանի կամ հանձնարարագրի երկու օրինակը ստուգումն սկսելուց առնվազն 3 աշխատանքային օր առաջ տրվում է տնտեսավարող սուբյեկտի ղեկավարին կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին, բացառությամբ վիճակախաղերի, շահումով խաղերի, խաղատների և գրավատների կազմակերպման համապատասխան լիցենզիա (թույլտվություն) ստացած կազմակերպիչների կողմից գործունեության իրականացման համար, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մասնագիտացված, այդ թվում` մանրածախ առուվաճառքի նկատմաբ վերահսկողության իրականացման, ժամկետանց ապրանքների (բացառությամբ սննդամթերքի) վաճառքի, ինչպես նաև նորմատիվ փաստաթղթերի պահանջներին արտադրանքի (բացառությամբ սննդամթերքի), ծառայությունների (բացառությամբ հանրային սննդի ոլորտի) համապատասխանության վերահսկողության և օտարվող ապրանքների չափագիտական վերահսկողության իրականացման, հարկային մարմինների կողմից  ակցիզային դրոշմանիշների, դրոշմապիտակների և  հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման, հաստատագրված վճարների մասին օրենքով սահմանված ելակետային տվյալների և դրանց ուղղիչ գործակիցների, արտադրանքի, ապրանքների պակասորդի, հարկ վճարողների կողմից «Հարկերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի «թ» կետով սահմանված` հայտարարության փակցման և դրանում պահանջվող տեղեկությունների ներառման, տարադրամի փոխանակման կետերի կամ արժութային դիլերների-բրոքերների, առաքվող, տրամադրվող, տեղափոխվող կամ վաճառվող արտադրանքի, ապրանքների գրանցման, առանց պետական գրանցման, առանց համապատասխան լիցենզիայի (թույլտվության) ձեռնարկատիրական գործունեության իրականացման, արժութային հարաբերությունները կարգավորող օրենքների և այդ օրենքների հիման վրա ընդունված իրավական այլ ակտերի կիրառման, տարադրամի փոխանակման կետերի կամ արժութային դիլերների-բրոքերների կողմից արտարժույթի առքուվաճառքի գործառնությունների գրանցման,պարտադիր սոցիալական ապահովության վճարների ճշտությանն ուղղված դեպքերում իրականացվող ստուգումների:

Տնտեսավարող սուբյեկտի ղեկավարը (փոխարինող պաշտոնատար անձը) պարտավոր է ստորագրել մեկ օրինակի վրա` հաստատելով, որ ծանուցված է ստուգման անցկացման մասին:

Ստուգման ժամկետները

Տնտեսավարող սուբյեկտի մոտ մեկ ստուգման ժամկետը կարող է սահմանվել ոչ ավելի, քան 15 անընդմեջ աշխատանքային օր: Ստուգման ժամկետը չպետք է գերազանցի հրամանում կամ հանձնարարագրում նշված ժամկետը: Անհրաժեշտության դեպքում ստուգումն իրականացնող պաշտոնատար անձի գրավոր հիմնավորմամբ` հարկային մարմնի ղեկավարի հրամանով կամ հանձնարարագրով վերը նշված ժամկետը կարող է երկարաձգվել մինչև 10 անընդմեջ աշխատանքային օրով, իսկ հաշվետու տարվա արդյունքներով 500.0 մլն. դրամ և ավելի իրացման շրջանառություն կամ համախառն եկամուտ հայտարարագրած և (կամ) 50.0 մլն. դրամ և ավելի հարկի գումար վճարած տնտեսավարող սուբյեկտների մոտ մինչև 20 անընդմեջ աշխատանքային օրով: Ստուգման փաստացի ժամկետի ընդհանուր տևողությունը չի կարող գերազանցել 30 անընդմեջ աշխատանքային օրը, իսկ հաշվետու տարվա արդյունքներով 500.0 մլն. դրամ և ավելի իրացման շրջանառություն կամ համախառն եկամուտ հայտարարագրած և (կամ) 50.0 մլն. դրամ և ավելի հարկի գումար վճարած տնտեսավարող սուբյեկտների համար` 45 անընդմեջ աշխատանքային օրը (չհաշված կասեցման ժամկետը):

Ստուգում իրականացնող մարմնի կողմից նույն տնտեսավարող սուբյեկտի մոտ մեկ տարվա ընթացքում կատարված երկրորդ (կրկնակի) ստուգումն համարվում է վերստուգում, բացառությամբ օրենքով նախատեսված առանձին ստուգումների տեսակների, երբ վերստուգումները մեկից ավելի ստուգումներն են:

Վերստուգումներն անց են կացվում օրենքով նախատեսված հիմքերի առկայությամբ (տնտեսավարող սուբյեկտը լուծարելիս, տնտեսավարող սուբյեկտի ղեկավարի խնդրանքով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի գրավոր հանձնարարությամբ, հանդիպակաց ստուգումների դեպքում, տնտեսավարող սուբյեկտի կողմից ստուգման արդյունքների բողոքարկման դեպքում և այլն):

Ստուգման արդյունքների ամփոփումը

Ստուգումն ավարտվելուց հետո,  տասը աշխատանքային օրվա ընթացքում, ստուգման արդյունքներով կազմվում է ակտ կամ տեղեկանք: Ստուգման արդյունքներով խախտումներ և թերություններ հայտնաբերվելու դեպքում կազմվում է ակտ` երկու օրինակից, եթե տնտեսավարող սուբյեկտն ունի պետական բաժնեմաս` երեք օրինակից, որում պետք է նկարագրվեն արձանագրված խախտումները, այն իրավական նորմերը, որոնց պահանջները չեն կատարվել, խախտման կոնկրետ ժամանակը, հղում համապատասխան փաստաթղթերին, պատասխանատվության կիրառման համապատասխան իրավական հիմքերը: Ակտն ստորագրելուց հրաժարվելու դեպքում դրա մասին ակտում կատարվում է համապատասխան գրառում: Տնտեսավարող սուբյեկտի կողմից ակտն ստորագրելու և տարաձայնություններ ներկայացնելու ժամկետը չի կարող գերազանցել 3 աշխատանքային օրը:

Ստուգման արդյունքներով խախտումներ և թերություններ չհայտնաբերելու դեպքում կազմվում է տեղեկանք, որում արձանագրվում են տեղեկանքը կազմելու ամսաթիվն ու տեղը, ստուգումն իրականացնող համապատասխան պետական մարմնի և տնտեսավարող սուբյեկտի անվանումները, ստուգող պաշտոնատար անձանց կազմը, ստուգման նպատակը, ժամկետը, արդյունքները:

Տնտեսավարող սուբյեկտի պաշտոնատար անձինք իրավունք ունեն`

- արգելել ստուգումը (ստուգումն իրականացնող անձանց փաստաթղթեր տրամադրելը), եթե ստուգողները խախտել են սույն օրենքի պահանջները` այդ մասին նույն օրը գրավոր ծանուցելով ստուգում իրականացնող պետական մարմնին.

- ծանոթանալ ստուգումների ակտերին.

- ներկայացնել բացատրություններ, պարզաբանումներ, հարուցել միջնորդություններ, օրենքով սահմանված կարգով բողոքարկել ստուգումն իրականացնող անձանց գործողությունները.

- պահանջել ստուգումն իրականացնող անձանց ապօրինի գործողությունների հետևանքով պատճառված վնասի հատուցում.

- չկատարել ստուգումն իրականացնող անձանց իրավասություններից, ինչպես նաև ստուգման նպատակներից և ծրագրերից չբխող պահանջներ.

- ստուգվող տնտեսավարող սուբյեկտի շահերի պաշտպանության նպատակով ստուգման ցանկացած փուլում ստուգմանը մասնակից դարձնել մասնագետների, փորձագետների, աուդիտորների, փաստաբանների:

Տնտեսավարող սուբյեկտի պաշտոնատար անձինք պարտավոր են`

- չխոչընդոտել ստուգումների ընթացքին, կատարել ստուգումն իրականացնող անձանց օրինական պահանջները,
- ստուգումն իրականացնող պաշտոնատար անձի պահանջով ներկայացնել պահանջվող փաստաթղթերը, տվյալները, տրամադրել դրանց լուսապատճենները (լուսապատճենահանման ծախսերը կատարվում են ստուգումն իրականացնող մարմնի կողմից), կրկնօրինակները և այլ տեղեկություններ: Պահանջը վերանալուն պես, բայց ոչ ուշ 1 տարուց, փաստաթղթերը վերադարձվում են տնտեսավարող սուբյեկտին:

- անհրաժեշտ պայմաններ ստեղծել ստուգումն իրականացնող անձանց գործունեության համար,

- սահմանված ժամկետում վերացնել ստուգման արդյունքների ակտում նշված թերությունները և խախտումները` այդ մասին գրավոր հայտնելով ստուգող մարմնին:

Ուսումնասիրությունը տնտեսավարող սուբյեկտի ֆինանսական և փաստացի գործունեության վիճակը` վերջինիս ներկայացրած հաշվապահական հաշվեկշռի, ֆինանսական և այլ հաշվետվությունների հիման վրա ստուգումն իրականացնող մարմնի կողմից ստուգվող մարմնում պարզաբանելու նպատակով իրականացվող ընթացակարգ է:

Ուսումնասիրությունը կարող է անցկացնել որևէ հարկային կամ պարտադիր վճարների պարտավորությունից ավել վճարված գումարների (գերավճարների) հաշվանցման և վերադարձի, հսկիչ գնումների իրականացման և արտադրանքի արտադրության, օգտակար հանածոների արդյունահանման և իրացման, ապրանքների շրջանառության և ծառայությունների մատուցման ծավալների, ինչպես նաև իրացման փաստացի գների (սակագների) (այդ թվում` միջին) չափագրման նպատակով և այլն:

Հարկային մարմինները կարող են անցկացնել տնտեսավարող սուբյեկտի կողմից հարկային մարմին ներկայացրած հաշվետվությունների, հաշվարկների, հայտարարագրերի, ելակետային տվյալների վերաբերյալ հայտարարությունների և օրենսդրությամբ սահմանված տեղեկությունների կամերալ (գրասենյակային) ուսումնասիրություններ` առանց տնտեսավարող սուբյեկտին այցելության:

Կամերալ ուսումնասիրության նպատակն է պարզել հարկերի և պարտադիր վճարների հաշվարկման ճշտությունը, միևնույն հաշվետվության ցուցանիշների, տվյալների և թվաբանական հաշվարկների ճշտությունը, տարբեր հաշվետվություններում առկա համադրելի ցուցանիշների կամ տեղեկությունների համապատասխանությունը, հաշվետվություններում արտացոլված ցուցանիշների և տեղեկությունների համապատասխանությունը օրենսդրությամբ սահմանված կարգով իրավասու պետական մարմիններից ստացված տեղեկությունների հետ: 

 

You are the 2068386-րդ visitor
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ
online.tax.nk.am
 

 
Tax Calendar
MoTuWeThFrSaSu
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31            
 
July
 
Հրապարակումներ


Հարկատու ամսագիր

   N2(8)

Տեսանյութեր

ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԳՈՒՅՔԻ, ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԵՐ
 

 

Tax service
All rights reserved Օգտագործման Պայմաններ