ՀԱՅ РУС ENG
MAIN
     
MAIN SECTIONS

ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հ Ա Ս Տ Ա Տ Ա Գ Ր Վ Ա Ծ   Վ Ճ Ա Ր Ն Ե Ր - Հաստատագրված վճարը ավելացված արժեքի հարկին և (կամ) շահութահարկին փոխարինող բյուջե վճարվող պարտադիր և անհատույց վճար է, ընդ որում` ֆիզիկական անձանց համար այն  փոխարինում է ավելացված արժեքի հարկին, իրավաբանական անձանց համար` ավելացված արժեքի հարկին  և (կամ) շահութահարկին:

Հաստատագրված վճար վճարողներ են ֆիզիկական և իրավաբանական անձինք, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունները, բացառությամբ «Արտոնագրային վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով արտոնագրային վճար վճարող համարվող անհատ ձեռնարկատերերը:

Հաստատագրված վճարով հարկվող օբյեկտ են համարվում գործունեության հետևյալ տեսակները.

- առևտրի իրականացման վայրերից դուրս գտնվող 10 քառակուսի մետր առևտրական տարածքը չգերազանցող խանութների, կրպակների (տաղավարների) և այլ վաճառատեղերի միջոցով առևտրական գործունեությունը.

- առևտրի իրականացման վայրերում գտնվող 10 քառակուսի մետր առևտրական տարածքը չգերազանցող խանութների, տաղավարների, կրպակների միջոցով առևտրական գործունեությունը.

  • մետաղադրամով և (կամ) թղթադրամով  շահագործվող ավտոմատների միջոցով սննդի առևտրի կազմակերպման գործունեությունը.

- հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեությունը.

- ավտոտրանսպորտային գործունեությունը.

- վարսավիրական ծառայությունների մատուցման գործունեությունը.

- ավտոտեխսպասարկման կայանների (կետերի) գործունեությունը.

- ավտոկանգառների գործունեությունը.

- արդյունագործական ձկնորսության գործունեությունը.

- խաղատների գործունեության կազմակերպումը.

- շահումով խաղային ավտոմատների շահագործումը.

- ինտերնետ շահումով խաղերի կազմակերպումը.

- համակարգչային խաղերի կազմակերպումը.

- վիճակախաղերի կազմակերպում.

- ավտոտրանսպորտային միջոցների գազալցման (գազալիցքավորման) գործունեությունը.

- բիլիարդ խաղի կազմակերպումը.

  • մետաղադրամով շահագործվող ավտոմատների միջոցով խաղերի կազմակերպման գործունեությունը.

 - բաղնիքների և ցնցուղարանների կազմակերպումը.

 - ատամնաբուժական ծառայությունների մատուցման գործունեությունը.

  ատամնատեխնիկական ծառայությունների մատուցման գործունեությունը.

  • հեծանիվների, անվաչմուշկների, սկուտերների, հիրոսկուտերների և հովերբորդների     վարձույթը:

Յուրաքանչյուր գործունեության համար հաստատագրված վճարը հաշվարկվում է ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների որոշակի արտադրյալի չափով:

 

Հաստատագրված վճարների չափի հաշվարկման համար բազմապատիկ թվի,

ելակետային տվյալների, ուղղիչ գործակիցների մասին

Հաստատագրված վճարով հարկվող գործունեության որոշ տեսակների համար սահմանված են սահմանային չափեր: Դրանք են`

          1. առևտրի իրականացման վայրերից դուրս գտնվող 10 քառ. մետր  առևտրական տարածքը չգերազանցող  խանութների, կրպակների (տաղավարների) միջոցով առևտրական գործունեություն իրականացնելու համար` եռամսյակի ընթացքում (անկախ գործունեության իրականացման օրերի թվից) առևտրական տարածքի 1 քառ. մետրի  համար 1000.0 հազար  դրամ, իսկ «Հարկերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 201-րդ հոդվածով սահմանված կարգով և ժամկետներում հայտարարագիր ներկայացրած անհատ ձեռնարկատերերի մասով` կիսամյակի ընթացքում` 2000.0 հազար դրամ ապրանքաշրջանառության ծավալը գերազանցելը,

         2. առևտրի իրականացման վայրում առևտրական գործունեություն իրականացնելու համար` եռամսյակի ընթացքում (անկախ գործունեության իրականացման օրերի թվից) առևտրական տարածքի 1 քառ. մետրի  հաշվով ապրանքաշրջանառության ծավալը 1000.0 հազար  դրամը և  ոսկերչական արտադրատեսակների վաճառք իրականացնողների համար` 2100.0 հազար դրամը, իսկ «Հարկերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 201-րդ հոդվածով սահմանված կարգով և ժամկետներում հայտարարագիր ներկայացրած անհատ ձեռնարկատերերի մասով` կիսամյակի ընթացքում`  2000.0 հազար  դրամը և  ոսկերչական արտադրատեսակների վաճառք իրականացնողների համար` 4200.0 հազար դրամը գերազանցելը,

          3. հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնելու համար  եռամսյակի ընթացքում սպասարկման մակերեսի 1 քառ. մետրի  համար 200.0 հազար դրամ, իսկ «Հարկերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 201-րդ հոդվածով սահմանված կարգով և ժամկետներում հայտարարագիր ներկայացրած անհատ ձեռնարկատերերի մասով` կիսամյակի ընթացքում` 400.0 հազար դրամ ապրանքաշրջանառության ծավալը գերազանցելը,

          4. ավտոտեխսպասարկման կայանների (կետերի) գործունեության համար` եռամսյակի ընթացքում մեկ աշխատատեղի համար 2400.0 հազար դրամ, իսկ «Հարկերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 201-րդ հոդվածով սահմանված կարգով և ժամկետներում հայտարարագիր ներկայացրած անհատ ձեռնարկատերերի մասով` կիսամյակի ընթացքում`  4800.0 հազար  դրամ իրացման շրջանառության գերազանցելը:

           Սահմանային չափը գերազանցելու դեպքում հաստատագրված վճար վճարողը սահմանային չափը գերազանցած ժամանակաշրջանի համար հաշվարկում է շահութահարկ և ավելացված արժեքի հարկ: Տվյալ ժամանակաշրջանի համար վճարված հաստատագրված վճարի գումարը հաշվանցվում է ԱԱՀ-ի և (կամ) շահութահարկի  հաշվին:

 

 

Հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման կարգը

          Հաստատագրված վճար վճարողներն ապրանքների մատակարարման, ծառայությունների մատուցման համար դուրս են գրում հաշվարկային փաստաթղթեր, սակայն ավելացված արժեքի հարկի դրույքաչափի և գումարի վերաբերյալ առանձնացված նշում չեն կատարում (հարկային հաշիվ դուրս չեն գրում):

          Հարկի գումարի առանձնացման դեպքում պետական բյուջե վճարման ենթակա ավելացված արժեքի հարկը հաշվարկվում և վճարվում է սահմանված ընդհանուր կարգով` անկախ հաստատագրված վճարների կատարումից:

 

          Ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների վերաբերյալ հայտարարությունների, տեղեկությունների  ներկայացման, հաստատագրված վճարի հաշվարկման և վճարման ժամկետները

Ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների վերաբերյալ հայտարարությունները ներկայացվում են հարկային մարմին`

ինտերնետ շահումով խաղերի կազմակերպիչների կողմից՝ ամիսը մեկ անգամ` մինչև հաշվետու ամսվան նախորդող ամսվա վերջին աշխատանքային օրը ներառյալ.

ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների կողմից՝ եռամսյակը մեկ անգամ` մինչև հաշվետու եռամսյակին նախորդող ամսվա վերջին աշխատանքային օրը ներառյալ.

խաղարկությունով և ոչ խաղարկությունով, ինչպես նաև համակցված վիճակախաղերի կազմակերպման գործունեություն իրականացնողների կողմից ամիսը մեկ անգամ` մինչև տվյալ ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ. գործունեության մյուս տեսակներ իրականացնողների կողմից հունիս և դեկտեմբեր ամիսների ընթացքում:

Սահմանային չափերի վերաբերյալ տեղեկությունները ներկայացվում են հարկային մարմին`

առևտրի իրականացման վայրերից դուրս գտնվող և առևտրի իրականացման վայրերում 10 քառ. մետր առևտրական տարածքը չգերազանցող խանութների, կրպակների (տաղավարների) միջոցով առևտրական և հանրային սննդի, ավտոտեխսպասարկման կայանների գործունեություն իրականացնողների կողմից եռամսյակը մեկ անգամ` մինչև հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ, իսկ «Հարկերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 201-րդ հոդվածով սահմանված կարգով և ժամկետներում հայտարարագիր ներկայացրած անհատ ձեռնարկատերերը` յուրաքանչյուր կիսամյակի արդյունքներով` մինչև կիսամյակին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ:  

Ավտոտրանսպորտային միջոցների գազալիցքավորման գործունեություն իրականացնողները, յուրաքանչյուր ամսվա արդյունքներով, ամսվա ընթացքում իրենց կողմից ստացված գազի ֆիզիկական ծավալների վերաբերյալ տեղեկություն են ներկայացնում մինչև հաջորդ ամսվա 20-ը ներառյալ:

Հաստատագրված վճարը հաշվարկվում է յուրաքանչյուր ամսվա համար և բյուջե է վճարվում  մինչև տվյալ ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ:

You are the 2135726-րդ visitor
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ
online.tax.nk.am
 

 
Tax Calendar
MoTuWeThFrSaSu
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30  
 
September
 
Հրապարակումներ


Հարկատու ամսագիր

   N2(8)

Տեսանյութեր

ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԳՈՒՅՔԻ, ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԵՐ
 

 

Tax service
All rights reserved Օգտագործման Պայմաններ