ՀԱՅ РУС ENG
MAIN
     
MAIN SECTIONS

Ա Կ Ց Ի Զ Ա Յ Ի Ն   Հ Ա Ր Կ - Ակցիզային հարկը  ենթաակցիզային ապրանքների ներմուծման  կամ ԼՂՀ տարածքում այդ ապրանքներն արտադրողների կողմից դրանց օտարման համար օրենքով սահմանված կարգով և չափով բյուջե վճարվող անուղղակի հարկ է:

     Ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներն են. գարեջուրը, խաղողի և այլ գինիները, սպիրտը (բացառությամբ խաղողի գինենյութից ստացված կոնյակի սպիրտի) և սպիրտային խմիչքները, ծխախոտի արդյունաբերական փոխարինիչները, սիգարները, սիգարելաները և սիգարետները` ծխախոտով կամ դրա փոխարինիչներով, բենզինը, հում նավթը և նավթամթերքները, դիզելային վառելիքը, նավթային գազերը և գազանման այլ ածխաջրածինները (բացառությամբ բնական գազի):

    Ակցիզային հարկ վճարում են ենթաակցիզային  ապրանքները ներմուծող կամ արտադրող (ներառյալ` շշալցնող կամ այլ կերպ տարայավորող) իրավաբանական (այդ թվում` օտարերկրյա իրավաբանական անձանց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում սահմանված կարգով գրանցված ներկայացուցչությունները և մասնաճյուղերը) և ֆիզիկական անձինք:

   Օրենքով սահմանվում են ակցիզային հարկի հետևյալ դրույքաչափերը.

Ապրանքի ծածկագիրը`

ըստ ԱՏԳ ԱԱ-ի

Ապրանքախմբի անվանումը

Հարկման բազայի

միավորը

Ակցիզային հարկի դրույքաչափը (դրամ)

2203 

գարեջուր                

ներքին արտադրանքի 1 լիտրի համար 

 

ապրանքների ներմուծման դեպքում` 1 լիտրի համար 

 

 

70 
 

 

105

2204 

խաղողի եւ այլ գինիներ

բացթողնման գնի

(առանց ավելացված արժեքի հարկի եւ ակցիզային հարկի)

 

 

 

ապրանքների

ներմուծման դեպքում` մաքսային արժեքի

 10 տոկոս, բայց ոչ պակաս, քան 1 լիտրի համար` 100 դրամ 

 

 

10 տոկոս, բայց ոչ պակաս, քան 1 լիտրի համար` 150 դրամ 

2205 

վերմուտ եւ խաղողի այլ գինիներ, որոնք պարունակում են բուսական եւ արոմատիկ էքստրակտներ 

ներքին արտադրանքի 1 լիտրի համար 

 

ապրանքների ներմուծման դեպքում` 1 լիտրի համար   

 

 500 
 

 600 

2206

խմորման ենթարկված այլ ըմպելիքներ (խնձորի սիդր, պերրու (տանձի սիդր), մեղրաըմպելիք)

ներքին արտադրանքի 1 լիտրի համար

 

ապրանքների ներմուծման դեպքում` 1 լիտրի համար

180

 

200 

2207

էթիլային սպիրտ

ներքին արտադրանքի 1 լիտրի համար (100- տոկոսանոց սպիրտի վերահաշվարկով) 

 

ապրանքների ներմուծման դեպքում` 1 լիտրի համար (100- տոկոսանոց սպիրտի վերահաշվարկով)  

 

 

600 
 
 
 

 700

2208 

սպիրտային խմիչ-քներ, բացառությամբ ԱՏԳԱԱ 2208 ապ-րանքային  ծածկա-գրին դասվող ներ-մուծվող օղիների  

բացթողնման գնի (առանց ավելացված արժեքի հարկի եւ ակցիզային հարկի)

 

 

 

ապրանքների ներմուծման դեպքում` մաքսային արժեքի

 30 տոկոս, բայց ոչ պակաս, քան 1 լիտրի համար` 250 դրամ 

 

 

 30 տոկոս, բայց ոչ պակաս, քան 1 լիտրի համար` 600 դրամ   

ԱՏԳԱԱ 2208 ապրանքային ծածկագրին դասվող ներմուծվող օղիներ  

մաքսային արժեք

30 տոկոս, բայց ոչ պակաս, քան 1 լիտրի համար` 500 դրամ   

2403 

ծխախոտի արդյունաբերական փոխարինիչներ  

1 կիլոգրամ

1500 

2709

հում նավթ եւ նավթամթերք

1 տոննա

 27000

271011

բենզին

1 տոննա

 25000 դրամ

2710

դիզելային վառելիք

մաքսային արժեք

 10 տոկոս, բայց ոչ պակաս, քան 1 տոննայի համար` 32500 դրամ

2711 (բացա-ռությամբ 2711 11-ի և 2711 21-ի)

նավթային գազեր և գազանման այլ ածխաջրածիններ (բացառությամբ բնական գազի)

1 տոննա

1000

 

  40 տոկոսից բարձր սպիրտայնությամբ ապրանքատեսակների համար սպիրտայնության` 40 տոկոսը գերազանցող յուրաքանչյուր տոկոսային կետի համար հարկի դրույքաչափն ավելացվում է 7.5 դրամով (բացառությամբ խաղողի գինենյութից ստացված կոնյակի սպիրտի), իսկ մինչև 9 տոկոս, ներառյալ` սպիրտայնություն պարունակող խմիչքների համար սահմանվում է յուրաքանչյուր լիտրի համար` 100 դրամ:          

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում արտադրված ԱՏԳ ԱԱ 2207 ապրանքախմբի ծածկագրին դասվող` շշալցված ապրանքների և 2208 ծածկագրին դասվող ապրանքների` ակցիզային հարկ վճարող համարվող անձանց, ինչպես նաև ակցիզային հարկ վճարող չհամարվող կազմակերպությունների և (կամ) անհատ ձեռնարկատերերի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում օտարման (այդ թվում` անհատույց) դեպքում այդ ապրանքների օտարման գինը (ներառյալ ակցիզային հարկը և (կամ) ավելացված արժեքի հարկը)  չի կարող պակաս լինել 1 լիտրի համար 3000 ՀՀ դրամից` 100-տոկոսանոց սպիրտի վերահաշվարկով:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում արտադրված ԱՏԳ ԱԱ 2207 ապրանքախմբի ծածկագրին դասվող` շշալցված ապրանքների և 2208 ծածկագրին դասվող ապրանքների` ակցիզային հարկ վճարող համարվող անձանց կողմից Հայաստանի Հանրապետությունում օտարման (այդ թվում` անհատույց) դեպքում այդ ապրանքների օտարման գինը (ներառյալ ակցիզային հարկը և (կամ) ավելացված արժեքի հարկը)  չի կարող պակաս լինել 1 լիտրի համար 3500 ՀՀ դրամից` 100-տոկոսանոց սպիրտի վերահաշվարկով:

 Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածք ներմուծված ԱՏԳ ԱԱ 2207 ապրանքախմբի ծածկագրին դասվող` շշալցված ապրանքների և 2208 ծածկագրին դասվող ապրանքների ակցիզային հարկ վճարող համարվող անձանց, ինչպես նաև ակցիզային հարկ վճարող չհամարվող կազմակերպությունների և (կամ) անհատ ձեռնարկատերերի կողմից օտարման (այդ թվում` անհատույց) դեպքում այդ ապրանքների օտարման գինը (ներառյալ ակցիզային հարկը և (կամ) ավելացված արժեքի հարկը)  չի կարող պակաս լինել 1 լիտրի համար 3500 ՀՀ դրամից` 100-տոկոսանոց սպիրտի վերահաշվարկով:

Բենզինի 1 տոննայի համար սահմանված ակցիզային հարկի և օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված ավելացված արժեքի հարկի հանրագումարը 112000 Հայաստանի Հանրապետության դրամից պակաս լինելու դեպքում, ակցիզային հարկն ավելացվում է այն չափով, որպեսզի  բենզինի 1 տոննայի համար գանձվող ակցիզային հարկի և ավելացված արժեքի հարկի հանրագումարը հավասարվի 112000 Հայաստանի Հանրապետության դրամի:

Ակցիզային հարկով  հարկման ենթակա չէ`

                Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից ակցիզային հարկով հարկման ենթակա արտահանված ապրանքների օտարումը (իրացումը),

                «ներմուծում` ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմից տարբերվող` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մաքսային օրենսդրությամբ սահմանված կարգով ձևակերպված մաքսային ռեժիմներով հանրապետության մաքսային տարածք ներմուծվող և այդ տարածքից արտահանվող ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքները,

                օրենսդրությամբ սահմանված կարգով բռնագրավված, պետությանը հանձնված տիրազուրկ և ժառանգության իրավունքով պետությանն անցած ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների ներմուծումը և օտարումը,

                մաքսային օրենսդրությամբ սահմանված` ապրանքների քանակը կամ մաքսային արժեքը չգերազանցող չափով անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ներմուծվող` ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքները:

                Որպես կանոն,  ենթաակցիզային ապրանքները գտնվում են պետական հատուկ հսկողության ներքո: Մասնավորապես.

                Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում արտադրվող ԱՏԳ ԱԱ-2203, 2204, 2205, 2206, 2207, 2208, 2402 ծածկագրերին դասվող ապրանքների հանրապետության տարածքում հարկային հսկողության ու հաշվառման կարգ, այդ թվում` իրացման քանակների հաշվառման հատուկ կարգ և պահանջներ, նշված ապրանքների դրոշմավորման, դրոշմանիշների ձևին, տրամադրմանը, օգտագործմանը, վերադարձմանը, ինչպես նաև դրոշմավորված ապրանքների իրացմանը ներկայացվող պահանջներ:

                Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն (Հայաստանի Հանրապետությունից բացի) ներմուծվող` ԱՏԳ ԱԱ - 2203, 2204, 2205, 2206, 2207, 2208, 2402 ծածկագրերին դասվող ապրանքների ներմուծման մաքսային հսկողության ու հաշվառման կարգը, նշված ապրանքների դրոշմավորման, դրոշմանիշների ձևին, տրամադրմանը, օգտագործմանը, վերադարձմանը, ինչպես նաև դրոշմավորված ապրանքների իրացմանը ներկայացվող պահանջները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

                Ակցիզային դրոշմանիշներ ձեռք բերելու համար հարկային մարմին ներկայացվում են`

                -  դիմում`  2 օրինակից.

                - ակցիզային դրոշմանիշների ձեռքբերման համար վճարված գումարը հաստատող փաստաթղթի պատճենը.

                - հարկային մարմնի սահմանած ձևով. հաշվետվություն` ձեռք բերված ակցիզային դրոշմանիշների օգտագործման մասին,

                - արտադրողների (ներառյալ`  շշալցում իրականացնողների) կողմից  որպես հումք ձեռք բերված սպիրտի ձեռքբերման հաշվարկային փաստաթղթերի պատճենները.

                -լիցենզիայի և տարեկան պետական տուրքի վճարման անդորրագրի ու համապատասխանության սերտիֆիկատի (պարտադիր լինելու դեպքում) պատճենները:

                Ակցիզային դրոշմանիշները տրամադրվում են  նշված փաստաթղթերի և արտադրողների մոտ հարկային մարմինների կողմից արտադրական կարողությունների ուսումնասիրության վերաբերյալ կազմված  տեղեկանքի հիման վրա: Հարկային մարմինն  ակցիզային դրոշմանիշները տրամադրում է փաստաթղթերը ներկայացնելու օրվան հաջորդող յոթ աշխատանքային օրվա ընթացքում: Ակցիզային դրոշմանիշներ չեն տրամադրվում, եթե դիմումը ներկայացնելու օրվա դրությամբ արտադրական հզորությունները չեն համապատասխանում պահանջվող  քանակին կամ ակցիզային հարկի գծով գերավճարը քիչ է պահանջվող դրոշմանիշների համար վճարման ենթակա գումարից: Այս դեպքում հայտը կարող է բավարարվել մասնակի` գերավճարի գումարին կամ արտադրական հզորություններին համապատասխան:

                Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում արտադրվող պարտադիր դրոշմավորման ենթակա էթիլային սպիրտի արտադրանքի համար նախատեսված ակցիզային յուրաքանչյուր դրոշմանիշի ձեռքբերման համար վճարվում է 100 դրամ,  ալկոհոլային խմիչքի արտադրանքի համար` 50 դրամ, ծխախոտի արտադրանքի համար` 25 դրամ:

                Հարկ վճարողների կողմից ակցիզային դրոշմանիշների ձեռք բերման համար վճարված գումարը համարվում է հաշվարկված ակցիզային հարկի կանխավճար:

                Ակցիզային հարկ վճարող անձանց կողմից 2204, 2205, 2206, 2207 և 2208 ծածկագրերին դասվող ապրանքները որպես հումք օտարելու դեպքում, գնորդի պահանջով, պարտադիր լրացվում է հարկային մարմնի կողմից տրված հաշվարկային փաստաթուղթ, որն էլ հիմք է հանդիսանում գնորդի համար հաշվանցում կատարելու համար, եթե պահպանված են հաշվանցման համար օրենսդրությամբ սահմանված այլ պայմանները:

                Հաշվարկային փաստաթուղթը լրացվում է 5 օրինակից յուրաքանչյուր գործարքի համար: Լրացված հաշվարկային փաստաթղթի 2 օրինակները տրվում են գնորդին, իսկ 1-ական  օրինակները հաշվարկային փաստաթուղթ դուրս գրողի և ստացողի կողմից մինչև գործարքների կատարմանը հաջորդող ամսվա 15-ը ներառյալ ներկայացվում է կազմակերպության հաշվառման վայրի հարկային մարմին` հետագա վերահսկողություն իրականացնելու նպատակով:

                Հաշվարկային փաստաթղթեր ստացած անձինք, յուրաքանչյուր ամսվա համար` մինչև տվյալ ամսվան հաջորդող ամսվա 15-ը պարտավոր են համապատասխան հարկային մարմին ներկայացնել հաշվարկային փաստաթղթերի ստացման և օգտագործման վերաբերյալ հաշվարկ :

                Ակցիզային հարկի  հաշվարկման  և վճարման ժամկետները

                Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ներմուծվող ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների համար ակցիզային հարկը վճարվում է ներմուծման օրվանից 10 օրվա ընթացքում:   Այս մասով ակցիզային հարկի վերաբերյալ հարկային մարմիններին հաշվարկ չեն ներկայացնում:

                Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում արտադրվող ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների համար ակցիզային հարկի հաշվարկման և վճարման  հաշվետու ժամանակաշրջան է համարվում յուրաքանչյուր ամիսը: Յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի համար մինչև դրան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ վճարում են ակցիզային հարկը և յուրաքանչյուր եռամսյակի համար մինչև տվյալ եռամսյակին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ համապատասխան հարկային մարմին ներկայացնում ակցիզային հարկի հաշվարկ` հարկային մարմնի սահմանած ձևով:

 

 

You are the 2216324-րդ visitor
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ
online.tax.nk.am
 

 
Tax Calendar
MoTuWeThFrSaSu
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30      
 
November
 
Հրապարակումներ


Հարկատու ամսագիր

   N2(8)

Տեսանյութեր

ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԳՈՒՅՔԻ, ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԵՐ
 

 

Tax service
All rights reserved Օգտագործման Պայմաններ