ՀԱՅ РУС ENG
MAIN
     
MAIN SECTIONS

ԵԿԱՄՏԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ

 

Ե Կ Ա Մ Տ Ա Հ Ա Ր Կ - Եկամտահարկը բյուջե վճարվող ուղղակի հարկ է, որը գանձվում է ֆիզիկական անձանցից հաշվետու  ժամանակաշրջանի հարկվող եկամտից:

                Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում եկամտահարկ են վճարում (հարկատու են) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձինք:

                Հարկվող եկամուտը  ֆիզիկական անձի հաշվետու ժամանակաշրջանի  համախառն եկամտի և  «Եկամատահարկի մասին» ԼՂՀ օրենքով սահմանված նվազեցումների (նվազեցվող եկամուտներ, անձնական նվազեցումներ, ծախսեր) դրական տարբերությունն է :

                Հարկվող եկամուտը  = Համախառն եկամուտՆվազեցումներ > 0

                Համախառն եկամուտը հաշվետու ժամանակաշրջանում ֆիզիկական անձի ստացած բոլոր եկամուտների հանրագումարն է ` անկախ դրանց ստացման աղբյուրներից: Դրանցից են`

  - աշխատանքի վարձատրությունը և դրան հավասարեցված այլ վճարումները.

  - ռոյալթիները.

  - փոխառության դիմաց ստացվող տոկոսը և այլ  հատուցումը (այսուհետ`  տոկոս).

  - խաղատներում, շահումներով խաղերում ստացած եկամուտները (շահումները).

  - մրցույթների և մրցությունների, ինչպես նաև վիճակախաղերի դրամական և  իրային շահումները (մրցանակները).

  -  ապահովագրական հատուցումները.

  - ձեռնարկատիրական գործունեությունից ստացված եկամուտը.              

 - վարձավճարները, քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից ստացվող եկամուտը:              

                Եկամտի որոշ տեսակներ, ներառվելով  համախառն եկամտի մեջ, միաժամանակ նվազեցվում են այդ եկամտից:

Նվազեցվող եկամուտներից են`

                - զինծառայողների և նրանց հավասարեցված անձանց զինվորական ծառայության հետ կապված եկամուտները.

                - ԼՂՀ օրենսդրությամբ սահմանված նորմերի սահմաններում փոխհատուցման վճարները, բացառությամբ աշխատանքից ազատվելու դեպքում չօգտագործված արձակուրդի փոխհատուցման վճարների.

                -  ԼՂՀ օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված և հարկային մարմիններում հաշվառված ոչ առևտրային կազմակերպությունների միջոցներից կանոնադրական գործունեության շրջանակներում ֆիզիկական անձանց դրամական և բնամթերային ձևով ցույց տրվող օգնության գումարները.

                - բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողներին, ասպիրանտներին, միջնակարգ-մասնագիտական ու պրոֆեսիոնալ-տեխնիկական ուսումնական հաստատությունների սովորողներին, հոգևոր ուսումնական հաստատությունների ունկնդիրներին պետության կողմից վճարվող կրթաթոշակները,

                 -  ապահովագրական հատուցումները.

                 - գյուղատնտեսական արտադրանք արտադրողի այդ արտադրանքի իրացումից  ստացված եկամուտը, ինչպես նաև  այլ եկամուտները, եթե վերջիններիս տեսակարար կշիռը համախառն եկամտի մեջ չի գերազանցում տասը տոկոսը.

                Անձնական նվազեցումները.

                Հարկային տարում հարկատուի համախառն եկամուտը նվազեցվում է`

                - եկամտի ստացման յուրաքանչյուր ամսվա համար քսան հազար դրամի չափով, եթե այն ստանում են Արցախի հերոսները, նախկին Խորհրդային Միության հերոսները, «Փառքի» երեք աստիճանների շքանշաններով պարգևատրված անձինք, երկրորդ համաշխարհային պատերազմի հաշմանդամները և այն անձինք, ովքեր հաշմանդամ են դարձել ԼՂՀ-ն, նախկին ԽՍՀՄ-ը պաշտպանելիս կամ զինվորական  այլ պարտականություններ կատարելիս վիրավորվելու, կոնտուզիայի, խեղման կամ ռազմաճակատում գտնվելու հետ կապված հիվանդության հետևանքով,  նախկին պարտիզաններից հաշմանդամները, ինչպես նաև կենսաթոշակային օրենսդրությանը համապատասխան զինծառայողների վերը նշված խմբերին հավասարեցված մյուս հաշմանդամները, ԼՂՀ և  նախկին ԽՍՀՄ օրենսդրությանը համապատասխան, հերոսուհի մայրերը, երկրորդ  համաշխարհային պատերազմի մասնակիցները, ինչպես նաև  նախկին ԽՍՀՄ-ի պաշտպանության այլ մարտական գործողությունների մասնակից այն զինծառայողները, ովքեր ծառայել են գործող բանակի կազմում ընդգրկված զորամասերում, շտաբներում ու հիմնարկներում,  նախկին պարտիզանները, մանկուց հաշմանդամները, 1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամները, այն անձինք, ովքեր հիվանդացել և ատոմային օբյեկտների վթարների հետևանքով տարել են ճառագայթային հիվանդություն, մասնակցել են այդպիսի վթարների վերացմանը տարածման գոտու սահմաններում, վթարի հետևանքների վերացման ժամանակաշրջանում զբաղվել են ատոմային օբյեկտները շահագործելով կամ այլ աշխատանքներով.

                - եկամտի ստացման յուրաքանչյուր ամսվա համար ութ հազար դրամի չափով, եթե այն ստանում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը  և  նախկին ԽՍՀՄ-ը պաշտպանելիս կամ զինվորական այլ պարտականություններ կատարելիս մահացած զինծառայողների, ինչպես նաև ծառայողական պարտականություններ կատարելիս զոհված պետական ծառայողների ծնողները և ամուսինը,  օտարերկրյա պետություններում ծավալված մարտական գործողությունների ընթացքում զինվորական պարտականություններ կատարած զինծառայողները, համատեղ  ապրող և մշտական խնամք պահանջող մանկուց հաշմանդամին, 1-ին խմբի հաշմանդամին խնամող ծնողներից մեկը (իրենց ընտրությամբ), ամուսինը, խնամակալը,  խնամքի տակ տարիքային կենսաթոշակ ստացող ծնողներ կամ անչափահասներ ունեցող 3-րդ խմբի հաշմանդամները.

                -հարկային տարում ծնողների և խնամակալների համախառն եկամուտը նվազեցվում է եկամտի ստացման յուրաքանչյուր ամսվա համար հազար դրամի չափով յուրաքանչյուր երեխայի (մինչև 18 տարեկան, իսկ ցերեկային ուսուցման ուսանողների և սովորողների` մինչև 24 տարեկան դառնալը), եկամտի ինքնուրույն աղբյուր չունեցող յուրաքանչյուր խնամարկյալի (հոգաբարձության տակ գտնվողի) համար: Նշված կարգը պահպանվում է մինչև այն տարեվերջը, որում լրանում է երեխաների 18, ուսանողների և սովորողների 24 տարին, ինչպես նաև երեխաների  և խնամարկյալների մահվան դեպքում:

                Ձեռնարկատիրական գործունեությունից հարկվող եկամտի որոշման ժամանակ կիրառվում է հաշվառման «հաշվեգրման եղանակը»` իրավաբանական անձանց համար «Շահութահարկի մասին»  ԼՂՀ օրենքով սահմանված կարգով: Ձեռնարկատիրական գործունեության իրականացման դեպքում ծախսերի հաշվարկման, համախառն եկամտից չնվազեցվող ծախսերի, ծախսատեսակների համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած նորմերի, համախառն եկամտից ծախսերի նվազեցման իրականացման, ինչպես նաև ձեռնարկատիրական գործունեությունից ստացված հաշվետու տարվա վնասների մասով կիրառվում են իրավաբանական անձանց համար «Շահութահարկի մասին»  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով նախատեսված նորմերը:            

                Հարկային տարում հարկվող եկամուտներից հարկային գործակալը  եկամտահարկը վճարում է  5 տոկոս դրույքաչափով:

                Հարկային գործակալի միջոցով չհարկված եկամուտներից եկամտահարկը հաշվարկվում է տարեկան հարկվող եկամտի նկատմամբ  5 տոկոս դրույքաչափով:

           Տոկոսների, ռոյալթիների և գույքը վարձակալության տալու եկամուտներից, ինչպես նաև բազմաբնակարան (այդ թվում` բազմաֆունկցիոնալ)  շենքի, ստորաբաժանված շենքի, բնակելի թաղամասերում կամ համալիրներում անհատական բնակելի տներ կառուցապատող անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի կողմից շենքի, դրա բնակարանների կամ այլ տարածքների անհատ ձեռնարկատեր չհանդիսացող այլ ֆիզիկական անձանց վաճառքի դեպքում` շենքի ընդհանուր տարածքի (առանց ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող ոչ բնակելի տարածքների) 10  տոկոսը (սակայն ոչ ավելի, քան 500 մ2 մակերեսը), իսկ բնակելի թաղամասերում (կամ համալիրներում) 4 անհատական բնակելի տների քանակը գերազանցող տարածքների վաճառքից ստացված եկամուտներից եկամտահարկը հաշվարկվում է 5 տոկոս դրույքաչափով` առանց հաշվի առնելու օրենքով սահմանված նվազեցումները:

                Հարկային գործակալը ֆիզիկական անձանցից գույք ձեռք բերելու դիմաց վճարվող եկամուտներից եկամտահարկը հաշվարկում է 5 տոկոս դրույքաչափով` հաշվի առնելով միայն օրենքի 10-րդ և 11-րդ հոդվածներով սահմանված նվազեցումները:

                Օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց եկամուտներ վճարելիս հարկային գործակալները եկամտահարկը պահում (գանձում) են եկամտի վճարման աղբյուրից

                  Եկամտի տեսակը

Չափը (տոկոսով)

ապահովագրությունից ստացված ապահովագրական հատուցումներ և փոխադրման (ֆրախտի) դիմաց ստացված եկամուտներ                                                                                    

 

 

5

ռոյալթիներ, գույքը վարձակալության տալուց ստացած եկամուտ, գույքի արժեքի հավելաճ և այլ պասիվ եկամուտներ (բացի փոխադրման (ֆրախտի) դիմաց ստացված եկամուտներից), ինչպես նաև ղարաբաղյան աղբյուրներից                ստացված այլ  եկամուտներ

 

 

 

10

 

                Տարեկան եկամուտների հայտարարագրումը

 Հարկ վճարող ֆիզիկական անձինք պարտավոր են իրենց բնակության (հաշվառման) վայրի հարկային մարմին ներկայացնել իրենց տարեկան եկամուտների մասին հայտարարագիր:  Հայտարարագիր կարող են չներկայացնել այն հարկատուները, ովքեր հարկային տարվա ընթացքում ստացել են`

- բացառապես օրենքով սահմանված նվազեցվող եկամուտներ.

- բացառապես միևնույն հարկային գործակալի կողմից վճարված այնպիսի եկամուտներ, որոնցից եկամտահարկը պահվել է տվյալ հարկային գործակալի կողմից, անկախ հարկային տարվա ընթացքում հարկվող եկամտի մեծությունից.

-  բացառապես այնպիսի եկամուտներ, որոնցից հարկի պահումը հարկային գործակալները կատարել են օրենքի 25 հոդվածում նշված պայմաններով.

- ֆիզիկական անձինք, ովքեր հարկային տարվա ընթացքում զբաղվել են բացառապես եկամտահարկին փոխարինող հաստատագրված վճարների (առևտրի հարկի) ձևով հարկվող գործունեության տեսակներով և չեն ստացել այլ` օրենքով սահմանված հայտարարագրման ենթակա եկամուտներ:

Հաշվարկների, տեղեկությունների և հայտարարագրերի   ներկայացման  և եկամտահարկի վճարման ժամկետներ.

            հարկային գործակալը`

                ներկայացնում է եկամտահարկի հաշվարկ` անցած եռամսյակի յուրաքանչյուր ամսում ֆիզիկական անձանց վճարված (աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումների դեպքում`  հաշվարկված) եկամուտների, պահված և բյուջե փոխանցված եկամտահարկի գումարների մասին`  եռամսյակը մեկ` մինչև հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա 20-ը, իսկ եկամտահարկը վճարում պետական բյուջե`

                - աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումներից հաշվարկման ամսվան հաջորդող ամսվա 20-ից ոչ ուշ.

                - օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի «գ» ենթակետում սահմանված դեպքում` պարտավորության առաջացման ամսվան հաջորդող ամսվա 20-ից ոչ ուշ.

                - ֆիզիկական անձանց վճարվող  այլ եկամուտներից եկամուտների վճարման ամսվան հաջորդող ամսվա 20-ից ոչ ուշ.

                «Հարկերի մասին» ԼՂՀ օրենքի 20.1-րդ հոդվածով սահմանված կարգով և ժամկետներում հայտարարագիր ներկայացրած անհատ ձեռնարկատերերը յուրաքանչյուր հաշվետու կիսամյակի արդյունքներով մինչև կիսամյակին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ ներկայացնում են հաշվարկ` անցած կիսամյակի յուրաքանչյուր ամսում ֆիզիկական անձանց վճարված եկամուտների, պահված և բյուջե փոխանցված եկամտահարկի գումարների մասին:

ֆիզիկական անձինք  (անհատ ձեռնարկատերերը)

                ներկայացնում են հարկային տարվա տարեկան եկամուտների մասին հայտարարագիր`  տարին մեկ անգամ` հաջորդ տարվա մարտի 1-ից ոչ ուշ, իսկ եկամտահարկը` վճարում պետական բյուջե մինչև տվյալ հարկային տարվան հաջորդող տարվա մայիսի 1-ը.

                անհատ ձեռնարկատերը

                կատարում է եկամտահարկի կանխավճարներ, եթե նախորդ տարվա ընթացքում իրականացրած  ձեռնարկատիրական գործունեությունից հաշվարկված եկամտահարկի  գումարը գերազանցել է 50.0 հազար դրամը: Անհատ ձեռնարկատերը կանխավճարների մուծումները  կատարում է յուրաքանչյուր եռամսյակ` նախորդ տարվա ձեռնարկատիրական գործունեությունից հաշվարկված եկամտահարկի գումարի 1/6-րդ չափով` յուրաքանչյուր եռամսյակի վերջին  ամսվա 15-ից ոչ ուշ . 

                կազմակերպությունները  (անհատ ձեռնարկատերերը)`

                ներկայացնում են տեղեկություններ`  անցած եռամսյակում ֆիզիկական անձանց վճարված եկամտի գումարների, նրանց բնակության (հաշվառման) վայրի հասցեների և այդ եկամուտներից պահված և բյուջե փոխանցված եկամտահարկի գումարների մասին`  յուրաքանչյուր հաշվետու եռամսյակի արդյունքներով, մինչև եռամսյակին հաջորդող ամսվա 20-ը.

«Հարկերի մասին» ԼՂՀ օրենքի 20.1-րդ հոդվածով սահմանված կարգով և ժամկետներում հայտարարագիր ներկայացրած անհատ ձեռնարկատերերը ներկայացնում են տեղեկություններ անցած կիսամյակում ֆիզիկական անձանց վճարված եկամտի գումարների, նրանց բնակության (հաշվառման) վայրի հասցեների և այդ եկամուտներից պահված և բյուջե փոխանցված եկամտահարկի գումարների մասին` յուրաքանչյուր հաշվետու կիսամյակի արդյունքներով մինչև կիսամյակին հաջորդող ամսվա 20-ը:

    Արտոնագրային վճար վճարող համարվող անհատ ձեռնարկատերերը պարտավոր են յուրաքանչյուր տարի` հաջորդ տարվա  մարտի 1-ից ոչ ուշ,  ներկայացնել անվանական  տեղեկություններ` անցած տարում  իրենց կողմից  ֆիզիկական անձանց վճարած եկամտի գումարների և նրանց բնակության (հաշվառման) վայրի հասցեների մասին:

                անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձինք`

                կատարում են եկամտահարկի վճարների մուծումներ` յուրաքանչյուր ամիս` յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա 15-ից ոչ ուշ:
You are the 2135662-րդ visitor
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ
online.tax.nk.am
 

 
Tax Calendar
MoTuWeThFrSaSu
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30  
 
September
 
Հրապարակումներ


Հարկատու ամսագիր

   N2(8)

Տեսանյութեր

ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԳՈՒՅՔԻ, ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԵՐ
 

 

Tax service
All rights reserved Օգտագործման Պայմաններ